Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան դեմ է քրդական հարցում զիջումներին

Սիրիական ճգնաժամից ի վեր Թուրքիան փորձում է կարեւորել իր դերակատարումը այդ հարցում։ Այս ընթացքում Թուրքիայի ու Արեւմուտքի դիրքորոշումներն ավելի հաճախ հակասական եղան, ինչի պատճառով Անկարայի դերակատարումը լուրջ ելեւէջներ է ունեցել՝ ընդհուպ մոտենալով զրոյականին։ Հանգամանք, ինչը Անկարային հարկադրեց վերանայել նպատակները, լուրջ փոփոխություններ կատարել իր դիրքորոշումներում՝ վարչակարգի փոփոխության անզիջում կեցվածքից մինչեւ Ասադի իշխանությունն ընդունելի համարելը։
Սիրիայի հարցում ԱՄՆ—ի հետ տարաձայնությունները երկու երկրների միջեւ եւս փոխհարաբերությունների լարվածության պատճառ դարձան։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված նաեւ Սիրիայի հարցում հակառակ ճամբարում գտնվող Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցությունը Աստանայի գործընթացի շրջանակներում, որը սկսվել է 2017թ. հունվարին։ Այդ առնչությամբ հավելենք նաեւ, որ երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ—ն սկսեց զինել եւ հովանավորել քրդական զինյալ ջոկատներին, որոնք առավելապես արդյունավետությամբ էին պայքարում այդ կազմակերպության դեմ, ԱՄՆ—Թուրքիա փոխհարաբերություններում լարվածության միտումն էլ ավելի ընդգծված դարձավ։
Ստեղծված իրավիճակում, երբ դեկտեմբերի 19—ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ—ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, փաստորեն միակ երկիրը, որը ողջունել է Վաշինգտոնի այդ քայլը, Թուրքիան էր, որը հույս ուներ, որ քրդերը կզրկվեն ԱՄՆ հովանավորությունից, ինչը կդյուրացներ նրանց դեմ պայքարը։ Սակայն Թուրքիայի ուրախությունը երկար չտեւեց, քանի որ նախ քրդական ուժերը, դասեր քաղելով Թուրքիայի ռազմական նախորդ գործողություններից, շտապ որոշում ընդունեցին համագործակցել իշխանությունների հետ, ինչը կարելի է գնահատել ճիշտ ու արդյունավետ։ Քայլ, որի արդյունքում քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի վրա բարձրացվեց Սիրիայի դրոշը։
Մյուս կողմից, արդեն 2019թ. հունվարի 2—ին նախագահ Թրամփը հայտարարեց, որ քրդերը Ռուսաստանից հովանավորություն խնդրելու եւ Ասադին ապաստանելու հարցում թող չշտապեն, քանի որ ԱՄՆ—ն թույլ չի տա, որ Թուրքիան հարձակվի իր դաշնակից քրդերի վրա։ Այնուհետեւ օրակարգային դարձավ Թուրքիայից քրդերի վրա չհարձակվելու երաշխիքներ ստանալով պայմանավորել ԱՄՆ ուժերի դանդաղ դուրս բերելը։ Եվ ահա, հունվարի 4—ին 4—օրյա շրջագայությամբ նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ացելել է Իսրայել, ապա Թուրքիա, որի գլխավոր նպատակ է հայտարարվել այդ երկրների առաջնորդների հետ Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու եւ տարածաշրջանում Իրանի «ավերիչ» դերի հարցերի շուրջ քննարկումը։ Իսրայելում նա հաստատել է, որ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերելու գործընթացը կատարվելու է դանդաղ, որեւէ ժամկետ չնշելով, միաժամանակ դա պայմանավորելով Թուրքիայից չհարձակվելու հստակ երաշխիքներ ստանալով։ Նա հավելել է, որ դա տեղի կունենա քաղաքական որոշումներ ընդունելու եւ իրագործելու շրջանակներում։
Բոլթոնի այցելությունը թերեւս պայմանավորված է նաեւ վերջին շրջանում այդ երկրների ղեկավարների խստաշունչ «լեզվակռվով», ինչի ընթացքում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն երկու անգամ Թուրքիային մեղադրել է «քրդերի ցեղասպանության» համար, ինչպես նաեւ ԱՄՆ զորքերի դուրս բերելու եւ քրդերի հարցերում նրանց հակասական դիրքորոշումներով։ Իսրայելն այս առնչությամբ հայտարարել էր, թե «հանկարծակիի» է եկել։ Բացի այդ, Իսրայելը վերջին շրջանում մտահոգություն է արտահայտել տարածաշրջանում Թուրքիայի հզորացման առնչությամբ։
Նախօրեին Բոլթոնը ժամանել է Թուրքիա, որտեղ Էրդողանի հետ քննարկել է քրդերի վրա չհարձակվելու երաշխիքներ ստանալու անհրաժեշտության եւ ԱՄՆ ուժերի դանդաղ դուրս բերելու հարցերը։ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին «շատ լուրջ սխալ» թույլ տալու մեջ, երբ Ջոն Բոլթոնն Անկարայից պահանջել է չվնասել Սիրիայի քուրդ զինյալներին։ «Ջոն Բոլթոնը շատ լուրջ սխալ թույլ տվեց, մենք չենք կարող զիջումների գնալ այս հարցում», — հայտարարել է Էրդողանը։
Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Խլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկրի թիրախը ոչ թե Սիրիայի քուրդ եղբայրներն են, այլ YPG–ը, PKK—ն եւ դաիշականները։ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ շեշտել է, թե Թուրքիային քրդերին թիրախ դարձնելու համար մեղադրելը «անտրամաբանական ու խելքից հեռու բան է»։ Հաշվի առնելով, որ Բոլթոնը քննարկել է նաեւ Իրանի հարցը, կարելի է ենթադրել, որ Անկարան այդ երկրի դեմ սահմանափակումների հարցը լուրջ շահարկման առիթ է դարձրել քրդերի հարցում երաշխիք չտալու նպատակով, սակայն թե որքանով է դա հաջողվել, ցույց կտան հետագա զարգացումները։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

10-01-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO