Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Իսլամական դիսկուրսի ոչ ադրբեջանահաճո նրբերանգները

Արցախի հիմնահարցին նվիրված գիտաժողով է տեղի ունեցել Իրանում

Թավրիզում նախօրեին տեղի է ունեցել «Տարածաշրջանի ու միջազգային խաղացողների դերը ղարաբաղյան հակամարտությունում եւ Իրանի հնարավորությունները խնդրի լուծման առնչությամբ» թեմայով գիտաժողով։ Ըստ իրանական ԶԼՄ—ների՝ գիտաժողովին մասնակցել են տարբեր համալսարանների դասախոսներ, կովկասագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ եւ արցախյան պատերազմի իրանցի մասնակիցներ։ Գիտաժողովի առանցքային թեմաներից են եղել. ա) Իրանի Իսլամական Հանրապետության դերը, դրա արդյունավետությունը ղարբաղյան հակամարտությունում սկզբից մինչեւ այսօր, բ) ղարաբաղյան հիմնահարցում միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության ուսումնասիրությունը, գ) ղարաբաղյան հիմնահարցի լուծման առնչությամբ Իրան—Ադրբեջան համագործակցության ընդլայնման ուղիներն ու հնարավորությունները։
Նախքան գիտաժողովում հնչած տեսակետներին ու ելույթներին անդրադառնալը նշենք, որ, ընթերցելով հրապարակված նյութերը, կարելի է եզրակացնել, որ գիտաժողովում հիմնականում ներկայացվել են ուղիներ, որոնցով կարելի է իսլամական տարածք համարվող Արցախը ազատագրել բռնազավթումից եւ վերադարձնել «իրական տիրոջը»՝ հենվելով իսլամական դիսկուրսի ու սկզբունքների վրա։
Միջազգայնագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Ասեֆ Հաջիզադեն իր ելույթում Արցախը համարել է իսլամական տարածք, որը ոճրագործները բռնազավթել են՝ ոտնահարելով «մուսուլման ժողովրդի» իրավունքները։ Նա նշել է, որ «Ղարաբաղի բռնազավթման» վերաբերյալ վերլուծություններն ու հոդվածները գլխավորապես հիմնված են արեւմտյան ռեալիստական ու նեոռեալիստական տեսությունների վրա, որոնք խնդրի լուծում տեսնում են տարածաշրջանում «ուժերի հավասարկշռության» մեջ։ Մինչդեռ, ըստ Հաջիզադեի՝ այն պետք է խարսխված լինի «Իսլամական հեղափոխության դիսկուրսի» վրա, որն արմատապես տարբերվում է արեւմտյան լուծումների սկզբունքներից։ Հաջիզադեն շեշտում է, որ իսլամական հեղափոխության դիսկուրսը ինքնությունը, մշակույթը եւ քաղաքականությունն են։ Նա միաժամանակ հավելում է, որ իսլամական դիսկուրսը հենց «մուսուլման ժողովուրդն է՝ Nation of Islam», որ սահման չի ճանաչում։ Ղարաբաղի պաշտպանությունը ոչ միայն մահմեդականներին պաշտպանելու հարց է, այլեւ մարդկանց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը, ինչը «մուսուլման ժողովրդի» պարտքն է։ Իսկ որպես հարցի լուծում, Հաջիզադեն նախ եւ առաջ կարեւորել է իսլամի զարթոնքը տարածաշրջանի երկրներում, մասնավորապես Ադրբեջանում։ Ապա անհրաժեշտ է համարել «իսլամական քաղաքակրթության հիման վրա ինքնության ինտեգրացիան» կյանքի կոչել։ Այլ կերպ ասած՝ Հաջիզադեն Արցախի «ազատագրումը» Ադրբեջանում իսլամական զարթոնքով է պայմանավորում, ինչը բնականաբար խիստ անընդունելի ու անցանկալի է Բաքվի համար։
Կովկասագետ, դոկ. Ալի Ջահանին, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, այն ապարդյուն է գնահատել՝ նշելով, որ դրա գործունեությունը սահմանափակվում է բանակցություն հանուն բանակցության սկզբունքով։ Ապա հավելել է, որ Իրանի տեսանկյունից տարածաշրջանի կայունությանը մեծապես կնպաստի տարածաշրջանի երեք մահմեդական գերտերությունների՝ Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի համագործակցությունը։ Նա բարձր է գնահատել նաեւ Թեհրանի քայլերը այս հարցում, նշել, որ այդ երկիրը առ այսօր լուրջ ջանքեր է գործադրել Հայաստան—Ադրբեջան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Մոխթար Սադր Մոհամեդին իր ելույթում խիստ կարեւորել է Ադրբեջանի հետ մշակութային եւ երկու ժողովուրդների շփումների ինտնսիվացումը, շեշտել, թե Իրանը Ղարաբաղի հարցում շատ մեծ գործ է արել, լուրջ ջանքեր գործադրել, սակայն այս հարցում պարտություն է կրել։ Ըստ Սադր Մոհամեդիի՝ այդ պարտության գլխավոր պատճառն Իրանում առկա որոշ տեսակետներ են, որոնց համաձայն, եթե Ադրբեջանի նահանգներում ավելի բաց քաղաքականություն իրականացվի, ապա այն կվերածվի 1925թ. Ադրբեջանի։ Խոսքը Իրանի Ադրբեջան նահանգերում Խորհրդային Միության աջակցությամբ Խորհրդային Ադրբեջանի գործողություններով անջատողական տրամադրությունների հրահրման եւ Ադրբեջանի ազգային իշխանության ձեւավորման մասին է։ Իր ելույթի ավարտին Սադր Մոհամեդին հռետորական հարց է հնչեցրել՝ ինչու Իրանում որոշ շրջանակներ թույլ չեն տալիս խոսել այն հսկայական աջակցության մասին, որ ցուցաբերվել է Ադրբեջանին։
Ղարաբաղյան եւ իրան—իրաքյան պատերազմի մասնակից Մեհդիղոլի Ռեզայիի կարծիքով, «այժմ ադրբեջանցիներն իսլամի հովանու ներքո եւ ազգային արժանապատությամբ կարող են ազատագրել Ղարաբաղը»։ Նա որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից, շեշտել է, որ ադրբեջանցիների պարտության գլխավոր պատճառներ էին՝ միասնության բացակայությունը, հոգեբանական ու մասնագիտական ոլորտներում տկարությունը։ Նա նշել է մի դեպք, երբ հայերը հայտնվել են ջրամբարտակից 50 կմ հեռավորության վրա, իսկ ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով 200 հրթիռների թիրախ դարձնելու հայերին եւ կասեցնելու նրանց առաջխաղացումը, սակայն նրանք դիմել են փախուստի դեպի Իրանի սահմանները։ Զորամիավորման հրամանատարը պատճառաբանել է, թե Ալիեւը հանգիստ նստել է իր տանը, իսկ իրենցից պահանջում է կռվել իր համար։ Ռեզային խոսել է նաեւ բազմաթիվ ռազմական պլանների մասին, որոնք իրանցիները մշակել են, սակայն դրանց չնչին մասն է իրականացվել։
Թեեւ գիտաժողովի մասնակիցները միահամուռ Հայաստանին զավթիչ են համարել, իսկ Ղարաբաղի ազատագրումը՝ իրենց պարտքը, սակայն ըստ ամենայնի Բաքուն խիստ դժգոհ է լինելու հարցի լուծումը Ադրբեջանում իսլամական զարթոնքով եւ իսլամական միասնականությամբ պայմանավորելուց։ Թեպետ Բաքուն իսլամական աշխարհում հաճախ է շահարկում կրոնի գործոնը, հայերի քրիստոնյա լինելը, բայց խիստ դեմ է երկրում իսլամական՝ շիականության զարթոնքին, ինչը հնարավոր է հանգեցնի Ալիեւի իշխանության կործանմանը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

11-01-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO