Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Միասնական աղոթքից հետո Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին սրբությանը բերկրաշատ տոների առիթով՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրեւ մեկ ընտանիք, համախբված Ամենայն հայոց հայրապետի շուրջ, նոր տարում շարունակելու է իր գործուն նպաստն ու ներդրումը բերել Ս. Էջմիածնի առաքելության իրականացման սրբազան գործում։
Պաշտոնեության անունից Վեհափառ հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաեւ Մայր Աթոռի երիցագույն աշխատակիցներից տիար Նորայր Խաչատրյանը։ Վերջինս ընդգծեց, որ Վեհափառ հայրապետի 20—ամյա գահակալության տարիներին հետեւողական կերպով իրագործվել են բազմաթիվ ծրագրեր քարոզչական, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինության ոլորտներում։ Պրն Խաչատրյանը Նորին սրբությանը բարեմաղթեց ուժ, եռանդ եւ հաստատակամություն ազգի եւ եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար։
Այնուհետեւ Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց եւ իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Նորին սրբությունը, ուրախություն հայտնելով ավանդական դարձած հանդիպման կապակցությամբ, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին նվիրյալ ծառայության համար, որի շնորհիվ արդյունավորվում է Ս. Էջմիածնի առաքելությունը, պայծառանում Հայ եկեղեցու հոգեւոր կենտրոնը։
Վեհափառ հայրապետն անդրադարձ կատարեց տարվա ընթացքում նախանշվող կարեւոր ծրագրերին։ Մասնավորապես, 2019 թվականը ընտանիքի տարի հռչակելու առիթով Մայր Աթոռի կողմից կանցկացվեն հասարակության մեջ ընտանիքի արժեւորման, ընտանեկան արժեքների եւ ամրության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Նորին սրբությունը տեղեկացրեց ընթացիկ տարում ազգային—եկեղեցական ժողովի գումարման, մայր տաճարի ու վեհարանի հիմնանորոգության աշխատանքների եւ եկեղեցական նոր ծրագրերի մասին։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ իրենց կյանքում։

11-01-2019





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO