Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԱՅԼՔ...


Փաստարկներ՝ հակափաստարկների ակնկալիքով

ՊՎԾ-ն ներկայացրել է ԵՊՀ-ում իրականացրած ուսումնասիրությունները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփ տեղեկություններ ներկայացրեց ԵՊՀ—ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նաեւ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրացրած հարցերին։
Մինչ իրականացված ուսումնասիրությունները ներկայացնելը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, որ խորհուրդ չի տալիս իրենց գործողությունները միանգամից որակել որպես քաղաքական հետապնդում։
«Անձը կլինի հանրապետական կուսակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թե որեւէ այլ քաղաքական ուժից, նշանակություն չունի։ Բոլոր պաշտոնյաները պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Արամ Սիմոնյանը իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որոնց մանրամասն կանդրադառնանք։ Ներկայացվել է, թե 9 մլրդ—ից ավելի գնումների ուսումնասիրություն ենք կատարել, այնինչ մենք 2.5 մլրդ դրամի գնումներն ենք ուսումնասիրել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա ավելացրեց, որ իրենց աշխատանքը ստուգում է ներկայացվում, սակայն իրենք կատարում են ուսումնասիրություններ։ Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում ստեղծված յուրաքանչյուր տեղեկանքի համար պատասխանատու են։
Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրացրած հարցերին։ Մասնավորապես, նշվել է, որ 2015 թվականին շինարարություն իրականացնող մարմինը աղբաթափումներ է կատարել, իսկ վերահսկողական ծառայությունն էլ ասել է, թե այդ ընկերությունը չի ներկայացրել աղբաթափության մասին փաստաթղթեր։
«Ապատեղեկատվություն է, այս երեւույթի հետ կապված նույնիսկ բանավոր քննարկում չի եղել։ Շինարարության մասով հետեւյալն է հայտնաբերվել։ Աշխատանքների իրականացման ընթացակարգ է սահմանվել, մասնակցել է 9 անձ, որից 8—ը ներկայացրել է գնային առաջարկ 210—279 մլն դրամի շրջանակում։ Մեկ անձ ներկայացրել է 397 մլն դրամ։ Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են, բացի 397 մլն դրամ առաջարկած մասնակցից»,–ասաց Դավիթ Ադյանը։ Նրա խոսքով, ուսումնասիրություն իրականացնող խումբը դիտարկել է հիմքերը, թե ինչու են մերժվել ավելի ցածր գնային առաջարկ ներկայացնողները։ Պարզվել է, որ որոշումները եղել են ոչ հիմնավոր։
«Օրինակ ներկայացնեմ։ 210 մլն դրամ առաջարկած ընկերության հետ կապված տվյալը։ Նշվում էր, որ նախկինում որպես փորձառություն ներկայացված պայմանագրերից ոչ մեկը չի գերազանցում մասնակցի գնային առաջարկի 30 տոկոսը, սակայն պարզ թվաբանական հաշվարկի արդյունքում պարզվել է, որ գերազանցում է, եւ այդ ընկերությունն էլ կարող էր առաջին տեղը զբաղեցնել»,–ասաց Դավիթ Ադյանը։ Նա նշեց, որ բարձր արժեք ներկայացրած ընկերությունը, որը հաղթել էր, իր եկամուտների շուրջ 90 տոկոսը Երեւանի պետական համալսարան հիմնադրամից էր։ Այսինքն՝ այդ ընկերությունը ստեղծվել եւ աշխատել է բացառապես ԵՊՀ—ի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։
Հետագայում ուսումնասիրվել է շինարարությունը եւ բացահայտվել է շուրջ 24 մլն դրամի ծավալային հավելագրում, 17 մլն դրամի պայմանագրով նախատեսված միավոր գներից թանկ գնով շինաշխատանքի իրականացում, բացահայտվել է նաեւ գերշահույթ։
Պահնորդական ծառայության մրցույթի մասին ԵՊՀ—ն բարձրաձայնել է այն մասին, թե կարող էին ոչ թե 50 մլն դրամի պայմանագիր կնքել, այլ ավելի ցածր գնով։ Դավիթ Ադյանը նշեց, որ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով, արձանագրվել է հետեւյալը։ 2015 թվականին բաց ընթացակարգ է սահմանվել, նախատեսվել է, որ կազմակերպությունը մինչեւ 2019 թվականը պահնորդական ծառայություն կմատուցի։ Նշվել է պայման, որ ընկերությունը պետք է ունենա նախկինում բուհերում պահնորդական ծառայություն իրականացնելու փորձ։ Երեք ընկերություն է մասնակցել, որից երկուսն ունեցել է նման փորձ, մեկը՝ ոչ։ Որ ընկերությունը չի ունեցել, զբաղեցրել է առաջին տեղը։ Նախատեսվել է, որ պայմանագիրը պետք է գործի 2015—2019 թվականը, սակայն տեխնիկական բնութագրում գրվել է ծառայության մատուցումը միայն 2015 թվականի 8 ամսվա համար։ Դա, ըստ Դավիթ Ադյանի, խախտում է։ Դրանից բացի, պայմանագիրը կնքելուց հետո 2 ամիս անց պայմանագրի միավորի գինը բարձրացվել է 12 տոկոսով։
«Մասնակիցը գնային առաջարկ է ներկայացրել, որ այս ամբողջ ծառայությունը պատրաստ է մատուցել 6 մլն 125 հազար դրամով, 2 ամիս անց կնքվել է համաձայնագիր, որ այդ ծառայության արժեքը կարող է թանկանալ։ Սա խախտում է։ Հղում է կատարվում օրենքի այն դրույթին, որտեղ խոսվում է գործոնային գնի մասին, սակայն հստակ կա սահմանում, գործոնների փոփոխության ազդեցությամբ կարող է փոփոխվել այդ գինը, սակայն գինը կարող է փոփոխվել միայն 3 տարին գերազանցող ժամկետի համար»,–ասաց նա։
Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ այս գործը բոլոր փաստարկներով գնալու է դատարան։ Նա ընդգծեց, որ Արամ Սիմոնյանն էլ կարող է վիճարկել ցանկացած գործողություն։

12-01-2019





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO