Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԼՂՀ


Հայկական շունչը՝ Բեյրութում

Արցախցի արվեստագետներն այցելել են Լիբանան

Վերջերս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կայացավ Արցախյան շարժման 30—ամյակին նվիրված միջոցառում, որը նախաձեռնեց եւ իրականացրեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Խօսնակ» պաշտոնաթրթի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը։ Միջոցառմանը հրավիրված էին արցախցիներ՝ լրագրող Բելլա Լալայանը եւ գեղանկարիչ Անահիտ Ըռքոյանը՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից։ Միջոցառման մեկնարկը տրվեց Անահիտ Ըռքոյանի գեղանկարների ցուցադրությամբ, ապա ողջյունի խոսքով հանդես եկավ Համբիկ Մարտիրոսյանը։ Նշեց, որ ամբողջ լիբանանահայությունը եղել եւ կլինի Արցախի կողքին։ Այնուհետեւ կարճ ֆիլմաշար ներկայացվեց Արցախյան շարժման եւ արցախյան պատերազմի մասին։
Ֆիլմից հետո Բելլա Լալայանը ներկայացրեց Արցախի ներկայիս իրավիճակը, պատմեց պատերազմի տարիներին Արցախում ապրող հայության լավատեսական եւ ուժեղ բնավորության մասին։ Դաշնակահար Նաիրուհի Անտոնյանի կատարումների ներքո ասմունքով ու ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ—ականներ Ավետիս Դիբանը, Լեոն Թութունջյանը, Մարալ Թալաթինյանը, այլք՝ առավել բարձրացնելով հայկական ոգին։ Բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին նման հանդիպումները հատկապես Արցախում ապրող եւ ստեղծագործողների հետ։
Բեյրութ այցի հաջորդ նպատակը ծանոթացումն էր տեղի հայ համայնքի հետ, որն իր անմիջական եւ սիրալիր վերաբերմունքով ցույց տվեց հայ մարդու սերը եւ կարոտը առ հայրենիք։ Հաջորդ օրերը կայացան այցեր Բեյութի տեսարժան վայրեր, եղավ ծանոթություն տեղի բնակիչների ապրելակերպին եւ մշակույթին, քաղաքի բազմազանությանը, հային ոչ բնորոշ, բայց միաժամանակ կոլորիտային ապրելակերպին։ Մեծ եղեռնի ժամանակ հայերը տեղահանվելով՝ եկել են Բեյրութ եւ ամուր պահել իրենց հայկականությունը։ Լավ օրինակ է Բուրջ Համուդը։ Բեյրութի արեւելյան թաղամասում են հիմնականում բեյրութահայ ազգային կառույցները, եկեղեցիներն ու վարժարանները։ Ժամանակին հենց այստեղ են պատսպարել եղեռնից փրկված հայերին։ Ներկայումս շատ բաներ են փոխվել այստեղ, սակայն դեռ մնում է հայերի արհեստավորական թաղամասը՝ վաճառակետ–կրպակներով, արհեստանոցներով. տեղացիներն այն համարում են երկրորդ Հայաստան, որտեղ ամեն քայլի հայեր են, հայկական գրվածքներ, հայկական դրոշներ, հայկական եկեղեցիներ։ Եվ պետք է նշել նաեւ, որ Բեյրութը բավականին մարդաշատ, բազմազգ եւ բազմակրոն քաղաք է։
Լիբանանի Ջբեյրլու քաղաքում է գտնվում կարեւոր հայկական կենտրոններից մեկը, որը կոչվում է «Թռչնոց բույն», այն ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները։ Ցեղասպանությունից փրկված հայ մանուկներին այնտեղ է կերակրել «Մաման»՝ դանիուհի Մարիա Յակոբսենը, որի շիրիմը նաեւ ուխտավայր է։ Թանգարանը բաղկացած է 3 մասից՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին եւ հայ ժողովրդի վերածննդին։ Ներկայումս էլ այնտեղ հայ որբ մանուկներ կան։
Հաջորդ հայկական կարեւոր կենտրոնն է Զմմառի Սուրբ Տիրամոր վանքը՝ հիմնադրված 1749 թվականին՝ Բեյրութից 30 կմ հյուսիս—արեւելք, Քեսրուանի լեռան լանջին։ Այստեղ են պահվում բազում հայերեն ձեռագրեր։ Թերեւս գլխավոր կառույցն է համարվում Անթիլիասի արվարձանում գտնվող 1930—ին հաստատված Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսարանը, որը Հայ առաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկն է։ Այն իր պատմության ողջ ընթացքում ներգրավված է եղել հայ ժողովրդի հոգեւոր, կրթական, մշակութային եւ սոցիալական կյանքում։ Գլխավոր տաճարի կողքին է գտնվում Հայոց ցեղասպանությանը նվիրված կոթող—հուշարձանը, որի ներսում զետեղված են ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերի ոսկորները։ Նույն տարածքում է գտնվում «Կիլիկիա» թանգարանը, այստեղ է պահվում կրոնական գանձերի մեծ մասը, որոնք բերվել են 1915—ին, երբ կաթողիկոսությունը ստիպված է եղել հեռանալ Սիսից։ Թանգարանը բաժանված է 3 մասի. առաջին հարկը ամբողջությամբ հատկացված է Սիսի կաթողիկոսարանին, ցուցադրված առարկաները Սիսի գանձարանի մաս կազմող իրեր են, ծիսական հագուստներ, խաչեր։ 2—րդ հարկում պահվում են հայկական մշակույթի անբաժանելի մաս կազմող ձեռագիր մատյաններ, հազվագյուտ գրքեր եւ հին հայկական, հռոմեական, բյուզանդական դրամներ։ Նույն հարկում են գտնվում նաեւ հնագիտական հավաքածուներ, ինչպես ուրարտական արվեստի նմուշներ, գորգեր, ձեռագործ թաշկինակներ եւ այլն։ 3—րդ հարկում կարեւոր հավաքածուներ են՝ ժամանակակից հայ նկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունները (Ժանսեմ, Գառզու, Փանոս Թերլեմեզյան, Հակոբ Հակոբյան, Էդգար Շահին եւ ուրիշներ)։
Լիբանանը, բացի հայ համայնքից, ունի նաեւ շատ հետաքրքիր տեղանքներ, ազգային խոհանոց՝ բազում հետաքրքիր ուտեստներով, քաղաքներում գեղեցիկ նորաոճ շենքեր։ Սակայն նույն շենքերի կողքին պահպանվել են պատերազմի հետքեր։ Կան հին թաղամասեր, որոնք ավելի կոլորիտային եւ ավելի հարազատ են թվում, հին քաղաքից պահպանված կտորներ, հին նավահանգիստ, եւ իհարկե Միջերկրական ծովը, որի հենց շուրջն էլ տարածված է բազմազգ, բազմակրոն, բազում խնդիրներով, առավելություններով, ուրախ—տխուր, իրար սիրող, չսիրող, իրար հանդուրժող, մեզ ոչ սովոր, բայց իրենց սովորական առօրյայով ապրող մարդկանցով լի Բեյրութը։ Բեյրութը գեղեցիկ ու արտասովոր է հենց իր այս տեսքով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

12-01-2019





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO