Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Լրագրողները՝ նոր կարգավիճակում

Խնդիրների մասին բարձրաձայնողները կփորձեն լուծել դրանք

Հունվարի 14—ից իր աշխատանքները սկսող 7—րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների շարքում քիչ չեն նախկին լրագրողները, որոնք տարբեր պատճառներով թողել են իրենց աշխատանքը եւ որոշել են զբաղվել քաղաքականությամբ։
«Արմենպրեսը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ՝ պարզելու, թե որն է եղել այդպիսի որոշում կայացնելու պատճառը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանն արդեն գլխավոր խմբագրի պարտականությունները փոխանցել է իր գործընկերուհուն եւ պատրաստվում է խորհրդարանի անդամի կյանքին։
«Մոտավորապես 15 տարի խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրող եմ աշխատել։ Խորհրդարանական գործունեության մեջ երեւի չկա մի բան, որն ինձ անհայտ է, ուղղակի, ինչպես ասում են՝ բարիկադների մյուս կողմից եմ եղել խորհրդարանում, հիմա կլինեմ այլ կողմում եւ այն խնդիրները, որոնք լուսաբանել եմ որպես լրագրող ու խմբագիր, կփորձեմ արդեն վերածել ելույթների, օրենսդրական նախաձեռնությունների։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք հնարավոր չէ լուծել հոդվածների միջոցով, կփորձեմ որպես իշխանական պատգամավոր այլ խողովակներով լուծումներ գտնել»,–ասաց Թովմասյանը։
«Հայկական ժամանակի» նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի կարծիքով՝ քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողն ու քաղաքականություն իրականացնող գործիչն իրար շատ մոտ են կանգնած։
«Քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողը քաղաքականությամբ զբաղվում է, բայց զբաղվում է հարցեր տվողի տեսանկյունից, որովհետեւ իր պատրաստած նյութից կարող է որեւէ մեկի քաղաքական կարիերան շահի կամ տուժի։ Լրագրողից քաղաքական գործչի անցումը տեղի է ունենում, երբ լրագրողը հարցեր տվողից որոշում է դառնալ խնդիրներ լուծող»,–նշեց Հովակիմյանը։
Ամիսներ առաջ լրագրողի աշխատանքը թողնելով քաղաքականություն մտած Գայանե Աբրահամյանն այդ որոշումը կայացրել է իր բարձրաձայնած եւ մի շարք այլ խնդիրներին լուծում տալու համար։
«Ինչ—որ մի փուլում հասկացա, որ եթե կարող եմ ներգրավվել մի գործում, որտեղ իրապես կունենամ լծակ հարցերի լուծման եւ ոչ միայն բարձրաձայնման, որոշեցի, որ, այնուամենայնիվ, այս պահին պետք է վերցնել ոչ միայն բարձրաձայնելու պատասխանատվությունը, այլեւ խնդիրները լուծել փորձելու»,–ասաց Գայանե Աբրահամյանը։
«Իմ քայլը» խմբակցության կազմում նախկին լրագրողների առկայությունը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն առավելություն է համարում։
«Եթե նրանք շատ—շատ լինեին, ես դա չէի համարի առավելություն, բայց քանի որ նրանք մեկ տասնյակի շրջանակում են, կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որովհետեւ բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ լրագրողից լավ որեւէ մեկը չի տիրապետում խնդիրներին։ Այս առումով կարծում եմ, որ լրագրողների առկայությունն ԱԺ—ում կարող է շատ օգնել, որպեսզի խնդիրներին այլընտրանքային մոտեցում ցուցաբերվի»,–նշեց Լուսինե Բադալյանը։
Այս կարծիքին է նաեւ Սարգիս Խանդանյանը, ով արդեն մեկընդմիշտ որոշել է՝ լրագրության չի վերադառնալու։
«Լրագրող լինելու փորձը բավական օգնելու է թեկուզ ընթացակարգերի իմացության առումով, մանավանդ որ լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ ուզած, թե չուզած բավական շատ ոլորտների է առնչվում, եւ այս առումով բավական շահեկան դիրքում են լինելու լրագրող պատգամավորները։ Սա նաեւ դաշինքին առավելություն կտա, որովհետեւ կան նախկին լրագրողներ, ովքեր մասնագիտացված են իրավունքի, տնտեսագիտության ոլորտներում։ Երբեմն նախանձով ու խանդով եմ վերաբերում լրագրող գործընկերներիս, հատկապես հիմա, երբ լրիվ այլ որակի, այլ քաղաքական մշակույթում են աշխատելու, բայց ամեն դեպքում հստակ որոշում ունեմ, որ երբեւէ չեմ վերադառնալու լրագրության»,–ասաց Խանդանյանը։
Մասնագիտությամբ տնտեսագետ եւ երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատած Բաբկեն Թունյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է տնտեսության մեջ իշխանության թերացումների մասին եւ այսօր արդեն իշխանական պատգամավորի կարգավիճակով պատրաստ է լսել առողջ քննադատությունը։
«Ես մատնանշել եմ օբյեկտիվ թերությունները։ Այսինքն՝ ցույց եմ տվել դրանք ոչ թե բամբասանքների կամ խոսակցությունների հիման վրա, այլ փաստերով, ուրախ կլինեմ, եթե մեր հասցեին էլ կողքից ունենանք առողջ քննադատություն»,–նշեց Բաբկեն Թունյանը։
Լրագրող պատգամավորներից շատերն արդեն կարոտում են իրենց հիմնական մասնագիտությունը, սակայն օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում իրենց սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չեն ունենա։
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ

12-01-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO