Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թումանյանական ներկայացումների սպասումով

Գյումրիի թատրոնի ծրագրերն այս տարի հագեցած կլինեն

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը վերջին տարիներին աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ, բարձրակարգ ներկայացումների բազմազանությամբ, առաջիկայում կմեկնի արտերկիր հյուրախաղերի։ Թատերասերների դատին կհանձնվի «Հարսանիք թիկունքում» ներկայացման շարունակությունը։
«2018 թվականին լավ ցուցանիշներ ենք ունեցել եւ ցանկանում ենք նույն ռիթմով շարունակել մեր աշխատանքը։ Այս տարին սկսում ենք ամանորյա ներկայացումներով, այնուհետեւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ պատրաստվում ենք քսան օրով մեկնել ԱՄՆ հյուրախաղերի, որտեղ թատերախումբը հանդես կգա «Հարսանիք թիկունքում» բեմադրությամբ»,–մեզ հետ զրույցում նշեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակի կապակցությամբ բեմադրվելու են ներկայացումներ գրողի ստեղծագործությունների հիման վրա։
Գյումրիի թատրոնն աշխատում է աբոնեմենտային եղանակով, այսինքն՝ ներկայացումներ են ցուցադրվում ոչ միայն երեկոյան, այլեւ ցերեկային ժամերին դպրոցականների համար։ Հայ մեծանուն գրողի «Ձախորդ Փանոսը», «Տերն ու ծառան» եւ այլ գործերի հիման վրա նախատեսված համանուն բեմադրությունները կներառվեն վերոնշյալ համակարգում։
Անդրադառնալով տարբեր ռեժիսորների հետ համագործակցությանը՝ Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ ամեն տարի թատրոն են հրավիրում երիտասարդ ստեղծագործողների՝ հետաքրքիր բեմադրություններ անելու։ «Արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սուրեն Շահվերդյանի եւ Արշալույս Հարությունյանի հետ։ Նշեմ, որ մարտին մենք հյուրախաղերով կլինենք Երեւանում։ Մարտի 5—ին եւ 6—ին կներկայացնենք «Bye bye լեդի» կատակերգությունը, հետագայում նաեւ Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» բեմադրությունը։ Հյուրախաղերի կգնանք նաեւ մարզեր»,–տեղեկացրեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե «Bye bye լեդին» կարո՞ղ է, արդյոք, ունենալ այնպիսի հաջողություն, ինչպիսին «Հարսանիք թիկունքումը»՝ Հարությունյանը խոստովանեց, որ այս բեմադրության հաջողությունը նախեւառաջ պայմանավորված է թեմայի ընտրությամբ։ Այն նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին։ Սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են ամուսնացնել գերդաստանի միակ արու զավակին։ Ներկայացվում են ապրիլի 2—ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընտանիքի հարազատները։ Պատերազմի պատճառով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու գնում մարտի դաշտ։
Հարությունյանը շեշտեց, որ բեմադրության վրա աշխատել է ստեղծագործական մի մեծ խումբ՝ պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանը, երաժիշտ Հայկոն, բեմադրող—նկարիչ Գարեգին Եվանգուլյանը եւ այլք, բայց միեւնույնն է, ներկայացման հաջողության գլխավոր գրավականը թեման է։ Իսկ «Bye bye լեդին» տարբերվում է։ «Այն թեթեւ կատակերգություն է, բայց, կարծում եմ, կընդունվի, եւ հանդիսատեսը կսիրի այն։ Այժմ Անահիտ Աղասարյանի հետ աշխատում ենք «Հարսանիք թիկունքումի» տրամաբանական շարունակության վրա»,–հաղորդեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Նա հավելեց, որ թատրոնը միշտ նորություն է փնտրում, համագործակցում է հրավիրյալ բեմադրիչների, դերասանների հետ, որոնք ասելիք, նորարարական մոտեցումներ ունեն։
Լյուդվիգ Հարությունյանը զրույցը եզրափակեց՝ ասելով, որ մեծ ցանկություն ունեն վերակենդանացնելու «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որն ինչ—ինչ պատճառներով մի քանի տարի չի անցկացվել։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

12-01-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO