Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


H1N1-ով պայմանավորված մահվան դեպք Հայաստանում

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների ավելի քան 2 տոկոսը

Հանրապետությունում H1N1—ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ եւս ուներ։
Ինչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել։ «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, եւ կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,—ասաց նա։
Հանրապետությունում շրջանառվում են H1N1 վիրուսի Ա եւ Բ ենթատեսակները, որոնցից 99 տոկոսը գրիպի Ա ենթատեսակն է, 1 տոկոսը՝ Բ ենթատեսակը։
Արտավազդ Վանյանի խոսքով՝ նույն պատկերը մեր հարեւան երկրներում է, ինչպես նաեւ եվրոպական երկրներում։ «Ներկա պահին մեր հետազոտած 549 նմուշից 51—ը H1N1 էին, մնացածը այլ շնչառական վարակներ են եղել»,– ասաց նա՝ ընդգծելով, որ հանրապետությունում H1N1 վիրուսով պայմանավորված սահմանային վերահսկողության կարիք չկա։
Վանյանը նշեց, որ Հայաստանն այն երկրների շարքին է պատկանում, որտեղ համարյա բոլոր ռիսկային խմբերի մոնիթորինգ է իրականացվում։ «Պոլիկլինիկական դիմելիությունը այս պահին կազմում է 1251 անձ, անցյալ տարվա 967—ի փոխարեն։ Ստացիոնարներում 693 հիվանդ ունենք՝ անցյալ տարվա 658 հիվանդի փոխարեն»,—նշեց Վանյանը՝ հավելելով, որ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աշխուժացում կա, սակայն համաճարակաբանական ցուցանիշներով էական լուրջ բարձրացում չունենք։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ուսումնական հաստատություններում իրականացվող համաճարակաբանական ֆիլտրի արդյունքում, հունվարի 10—ի դրությամբ 432 երեխա տուն է ուղարկվել, որից 250—ը՝ մարզերից։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասել է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրել են, որ Վրաստանում H1N1—ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան։
Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10—ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%—ը, հղիների՝ 1.6%—ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%—ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%—ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց եւ սպասարկող անձնակազմի՝ 60.6%—ը։
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ բոլոր պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով։ «Սուր շնչառական՝ հատկապես սեզոնային գրիպի վիրուսների համար թիրախ են հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, առողջական խնդիրներ ունեցող, 65 տարեկանից բարձր, փակ կազմակերպությունների (ծերանոցներ, մանկատներ, բանակ, բուժաշխատողներ եւ այլն) անձինք։ Հորդորում եմ այս խմբի ներկայացուցիչներին՝ դիմեք ամբուլատոր—պոլիկլինիկական կազմակերպություններ՝ պատվաստումների համար։ Անցանկալի բարդություններ կարող են առաջանալ հենց այս խմբերում»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է նա։

12-01-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO