Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արամի 23—ի գլուխկոտրուկը

Ո՞վ է շենքի տակ «փոս փորել»

Երեւան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող պատմական հուշարձան—շենքում, որտեղ տեղակայված էր Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը, հունվարի 11—ի երեկոյան տեղի ունեցավ մասնակի փլուզում։ Հեքեքյանը դեռեւս ամիսներ առաջ էր բարձրաձայնել շենքի սարսափելի վիճակի, վթարայնության եւ հնարավոր փլուզման մասին։
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը այցելել էր դեպքի վայր եւ հայտնել, որ միջոցներ կձեռնարկեն շենքը վերականգնելու ուղղությամբ։ Իսկ ավելի ուշ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը հայտարարել էր, որ շենքը վթարային է դարձել հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետեւանքով, իսկ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երեւանի քաղաքապետարանը եւ վթարային վիճակի համար պատասխանատու է քաղաքապետարանը։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ հայտնեց, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23—ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը։ Հունվարի 11—ի դրությամբ արդեն պայմանավորվածություն է եղել տարածքի ընտրության հարցում, եւ Վիրաբյանի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է իրենց աշխատանքին հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը։ Տիգրան Հեքեքյանը իր հերթին նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ Վիրաբյանի հետ գնացել են առաջարկված տարածք, տեսել են, որ ցուրտ է, չի ջեռուցվում, հազար խնդիր կա, հարմար չէ։ «Մենք ենք գտել տարածք, հիմա մնացել է հասկանալ, թե ո՞վ է վարձակալության գումարը տալու»։
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն Արամի 23—ի պատի փլուզումը խորհրդանշական համարեց. ասելով, որ այն բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր։ Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքերով՝ շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23—ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը եւ որ ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել։ «Պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը։ Սա պետք է դաս լինի, որպեսզի մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքներն այնպես տարվեն, որ չկրկնվի նույն պատմությունը»,–ասել է Մեսչյանը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը՝ «Հին Երեւանի» ճարտապետի հետ միասին կմշակի այնպիսի նախագիծ, որով կապահովվի գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի հարակից կառույցները։
Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ երեկ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված շինարարական աշխատանքները չեն համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ, եւ որ նախարարության կողմից թույլատրելի միակ օրինական համաձայնեցված նախագիծը եղել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» կողմից ներկայացվածը, որը ենթադրել է Արամի 23 հասցեում գտնվող շենքի հիմնատակերի ամրացումը, ինչի իրականացման դեպքում հուշարձանն, ըստ նրա, չէր քանդվի։ Աբրոյանի խոսքով՝ դեռ 2018 թվականի ապրիլին Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ հուշարձան—շենքի անմիջապես հարակից պատին կից տարածքում «Հին Երեւան» ծրագրի շրջանակում, եռահարկ շենք կառուցելու նպատակով, հողային աշխատանքներ են կատարվել, որի պատճառով էլ վնասվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի հարակից պատը։ «Աստիճանաբար պատի փլուզման վտանգն ավելի էր մեծանում։ Մենք արձագանքել ենք երգչախմբի ահազանգին, եւ դիմել քաղաքապետարան, որպեսզի խնդիրը կարգավորելու համար միջոցներ ձեռնարկեն։ Հայտնել ենք, որ այս շինարարությունը ապօրինի է, եւ պահանջել ենք փաստաթղթեր ներկայացնել, քանի որ այդ շինարարությունն իրականացրել են առանց մշակույթի նախարարության համաձայնության եւ թույլտվության։ Փաստաթուղթը վերցնելուց հետո տեսանք, որ այն իրականացվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ»,–պատմել է Աբրոյանը։ Հուշարձանը ոչնչացումից փրկելու համար ասում է, որ բազմաթիվ մասնագետների հետ քննարկել են տարբերակներ, որի արդյունքում մշակել են նախագիծ՝ Տիգրան Հեքեքյանի պատվերով։ Այն ներկայացվել է մշակույթի նախարարություն։ Քննարկումներից հետո տրվել է դրական պատասխան եւ այն ուղարկվել քաղաքաշինության կոմիտե ու քաղաքապետարան՝ ընթացք տալու խնդրանքով։ «Սակայն ստանում ենք պատասխան, որ մշակույթի նախարարությունը նախագծերը չի համաձայնեցրել։ Այս ամենի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կան»,–շեշտել է Աբրոյանը։
Արամի 23 հասեցում գտնվող հուշարձանը, Տիգրան Հեքեքյանի բնորոշմամբ, ամուր շենք է եղել, եւ, եթե հուշարձանի մոտ իրականացվող հողային աշխատանքը կատարեին գրագետ ձեւով՝ կառույցը վնաս չէր կրի։ «Սա նշանակում է, որ «Հին Երեւան» նախագիծը միտումնավոր է փոս փորել, որպեսզի շենքը քանդվի։ Ամիսներ առաջ նախագծի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հայտարարում էր, որ շենքը պետք է քանդվի, քանի որ այդպես է նախագծել։ Քննարկումներից մեկի ժամանակ նա ինքնավստահ եւ հպարտ ասում էր, որ ինքն է ճարտարապետը, եւ որեւէ չինովնիկ չի կարող իրեն ստիպել, որ նախագիծը փոխի։ Այդ հուշարձանը հատուկ են քանդում»,–ընդգծեց Տ. Հեքեքյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր հայտնել են, թե կարող են հուշարձանն անհատույց ամրակայել, սակայն շինարարություն իրականացնողը թույլ չի տվել։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

15-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO