Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱՇԽԱՐՀ


Նախագահ Թրամփը նախազգուշացրել է Թուրքիային

Անցյալ տարեվեջին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ—ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, փաստորեն միակ երկիրը, որը ողջունեց Վաշինգտոնի այդ քայլը, Թուրքիան էր, որը հույս ուներ, թե քրդերը կզրկվեն ԱՄՆ հովանավորությունից, ինչը դյուրին կդարձներ նրանց դեմ պայքարը։ Մինչ այդ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ շուտով Սիրիայում՝ Եփրատի արեւելյան հատվածում, քրդերի դեմ սկսելու է ռազմական երրորդ գործողությունը։ Դրան հետեւած Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցը գնահատվեց «երկար ու կառուցողական» եւ Թուրքիայի համար թերեւս լուրջ հաղթանակ։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ հեռախոսազրույցում կողմերը համաձայնության էին եկել ԱՄՆ ուժերի դանդաղ եւ համաձայնեցված դուրս բերելու եւ թուրքական ուժերի տեղակայման վերաբերյալ։ Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։
Թրամփը այս տարվա հունվարին 2—ին հայտարարեց, թե քրդերը Ռուսաստանից հովանավորություն խնդրելու եւ Ասադին ապաստանելու հարցում թող չշտապեն, քանի որ ԱՄՆ թույլ չի տա, որ Թուրքիան հարձակվի իր դաշնակից քրդերի վրա, ապա օրակարգային դարձավ Թուրքիայից քրդերի վրա չհարձակվելու երաշխիքներ ստանալու հարցը։ Դրան էր միտված Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անկարա, որտեղ, սակայն, ստացել է բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությունը, թե Թուրքիայի ազգային անվտանգության հարցը ոչ ոքի հետ չեն քննարկելու, ոչ ոքից իրավունք չեն հարցնելու, անգամ չեղյալ հայտարարվեց Էրդողան—Բոլթոն հանդիպումը։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերություններում, որոնցում բարելավման միտում էր նկատվում Թրամփ—Էրդողան հեռախոսազրույցից հետո, կրկին լարվածության միտումն ակնհայտ դարձավ։
Այսուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը արաբական երկրներ 8—օրյա շրջագայությամբ տարածաշրջանում էր, Աբու Դաբիում տված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «լավատես է» Վաշինգտոն—Անկարա փոխպայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Դա, նրա կարծիքով, կապահովվեր թե՛ Սիրիայում քրդերի անվտանգությունը, թե՛ Թուրքիային հնարավորություն կընձեռներ պայքարելու ահաբեկչության դեմ։ Սակայն Պոմպեոյի «լավատեսությանը» հաջորդեց Թրամփի սպառնալիքը Թուրքիայի հասցեին։ Նախօրեին նա իր «թվիթերյան» էջում, կրկին անդրադառնալով Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերման անհրաժեշտությանը, խոսել է նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հարցերի մասին։ Նա ընդգծել է, որ զորքերի դուրսբերման գործընթացը սկսվել է, իսկ դաիշականների մնացորդների դեմ պայքարը շարունակվում է։ Նախագահ Թրամփը Թուրքիային նախազգուշացնելով, ընդգծել է, որ եթե վերջինս Սիրիայում թիրախ դարձնի հակադաիշական կոալիցիայի դաշնակից քուրդ զինյալներին, ապա «տնտեսապես ոչնչացվելու է»։ Փաստորեն խոսելով քուրդ զինյալների եւ ոչ թե քրդերի մասին, պատասխանել է նաեւ թուրք պաշտոնյաների այն պնդումներին, որ թուրքական զինուժի թիրախ են դառնալու PYD եւ SDF ահաբեկչական խմբերը, այլ ոչ թե «քուրդ եղբայրները», որոնց հետ եղբայրաբար դարեր շարունակ ապրել են կողք կողքի։ Թրամփը միաժամանակ քրդերին հորդորել է չգրգռել թուրքերին՝ հավելելով, որ ստեղծվելու է 30 կլոմետրանոց բուֆերային գոտի։ Նա շեշտել է նաեւ, որ դաիշականների դեմ պայքարում ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունից ավելի շատ օգուտներ են քաղել Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, թեեւ ԱՄՆ—ի համար եւս օգտակար է եղել, սակայն ժամանակն է, որ ամերիկացի զինվորականները տուն վերադառնան։
Թրամփի «թվիթերյան» գրառմանը պատասխանը Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի մակարդակով չուշացավ, վերջինս նույն սոցիալական կայքի իր էջում գրել է, որ «Իսլամական պետության» եւ PKK—ի ու PYD—ի միջեւ տարբերություն չկա, ահաբեկիչները չեն կարող նախագահ Թրամփի եւ դաշնակիցը, եւ գործընկերը լինել։ Նա ընդգծել է, որ Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ—ը երկու երկրների «ռազմավարական համագործակցությունը» կհարգի եւ ահաբեկչական քարոզչության ազդեցությունից դուրս կգա։
Ավելի ուշ իր տեսակետն է հայտնել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Մենք շարունակաբար հայտարարել ենք, որ Թուրքիան սպառնալիքներից չի վախենում։ Թուրքիային ուղղված տնտեսական բնույթի սպառնալիքները որեւէ արդյունքի հանգեցնել չեն կարող»,–ասել է նա։
Այսպիսով թուրք—ամերիկյան փոխհարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել։ Այլ կերպ ասած՝ Թրամփը խառնել է թուրքերի խաղաքարտերը, քանի որ թուրքական ԶԼՄ—ները հայտարարել էին, որ այս շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ տեղի են ունենալու լայնածավալ բանակցություններ՝ ԱՄՆ զորքերի դուրս բերման եւ PYD—ի ու Թուրքիայի առաջիկա ռազմական գործողությունների շուրջ։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

15-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO