Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը ԱԺ–ում

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգելի նախագահող,
Պատվարժան պատգամավորներ եւ սիրելի ներկաներ,
Ողջունում եւ հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7—րդ գումարման անդրանիկ նիստի առիթով։ Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ։
Այսօր դուք՝ իբրեւ վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները։ Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաեւ ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ։
Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների։ Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին։ Մեր երկրի առջեւ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու եւ շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ։ Պետական, քաղաքական գործիչների եւ ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը եւ քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման եւ մեր շեն, հուսալի ապագայի կերտման։
Հարգարժան պատգամավորներ, ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձեւավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության եւ խաղաղության ապահովման համար։ Ձեր հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական մեր կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կզորացնեն մեր ընթացքը՝ ապրելու եւ գործելու փոխադարձ հարգանքի, սիրո եւ համերաշխության մեջ։ Սիրո եւ համերաշխության ոգով, հավատում ենք, պիտի արդյունավորվեն նաեւ այս դահլիճում ընթացող քննարկումները եւ կայացվող որոշումները։ Քաղաքական հայացքների եւ տեսակետների բազմակարծությամբ հանդերձ՝ մեր հայրենիքի եւ ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում ձեզ՝ համախումբ ջանքերով ներդրում բերելու ազգային մեր իղձերի իրագործման նվիրական առաքելությանը։ Պատվերն ունենք առաքյալի՝ ճշմարտությամբ, արդարությամբ, սրբությամբ, առաքինությամբ ու սիրով խորհելու (Փիլ. Դ 8), միաշունչ եւ միախորհուրդ լինելու եւ հակառակության ոգով չգործելու (Փիլ. Բ 2—3)։ Ճշմարիտ է ասված՝ միաբանությամբ փոքրերը մեծանում են, եւ անմիաբանությամբ մեծերը՝ փոքրանում։ Արդ, ամուր պահենք Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականությունը, հավատարմությունը մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին, մեր հայրերի նվիրական պատգամներին, որպեսզի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր հայրենիքի եւ ազգային կյանքի զարթոնքը։
Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրերին, արդարեւ, զորանում են հավատն ու վստահությունը, որ քրիստոնեական իր արժեհամակարգով մեր ժողովուրդը պիտի շարունակի լինել արարող ու զարգացող ազգ, հոգով ու մտքով լուսավորված ազգ՝ կարող բարեփոխելու իր կյանքը։ Մեր եկեղեցին, ինչպես բազմադարյա մեր պատմության ընթացքին, այսօր եւս շարունակելու է իր զորակցությունը բերել հայրենի իշխանությունների ազգաշեն նախաձեռնություններին
Մեծարգո պատգամավորներ, Աստծո օրհնությունն ու շնորհներն ենք հայցում ձեզ եւ ձեր գործունեությանը։ Հայրենիքի հանդեպ ձեր սերը թող ուղղորդի եւ ուժ ու կորով պարգեւի ձեզ։ Թող Տերը Իր Սուրբ Աջի եւ խնամքի ներքո պահպանի ու օրհնի մեր ժողովրդին եւ սրբազան մեր երկիրը՝ խաղաղության մեջ եւ բարգավաճման ճանապարհին՝ այսօր եւ միշտ. ամեն։

15-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO