Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Իրավիճակը կփոխվի, երբ քաղաքացին կգիտակցի իր դերը

Հարկավոր են նոր մոտեցումներ թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության կողմից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է օրախնդիր մի շարք թեմաների՝ ներկայացնելով իր մոտեցումներն ու պատկերացումները։
Խոսելով տարբեր աղբյուրներով տարածվող թիրախավորված այն տեղեկատվության մասին, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, վարչապետը այդտեղ միտում է տեսնում։ «Ես կարծում եմ, որ սա հուսահատության քարոզչություն է։ Հեղափոխությանը նախորդած տարիների ընթացքում անընդհատ ասվել է բան չի փոխվելու, եղունգ ունես գլուխդ քորի, հիմա նույն մոտեցումը շարունակվում է»,—ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը խոսել է ներկա եւ նախորդ իշխանությունների միջեւ տարբերության մասին՝ սկսելով այն կետից, որ ներկայումս Հայաստանի կառավարությունը ժողովրդին չի թալանում։
«Իշխանությունը ձեւավորվել է ժողովրդի կողմից։ Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձեւավորելու հնարավորությունը։ Եղունգներով իշխանությունը չենք պահելու։ Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի։ Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին։ Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,—շեշտել է նա։
ՀՀ վարչապետը կարեւորել է քաղաքացիների մասնակցությունը երկրում տնտեսական փոփոխությունների գործընթացին։
«Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու։ Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը։ Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երեւան։ Երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը։ Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի։ Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերեւա»,—ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ քաղաքացին կառավարությունից պահանջելուց զատ, պետք է պահանջատեր լինի նախ ինքն իր առջեւ եւ ապա մյուսների։ Նա օրինակ է բերել առեւտուր անելիս ՀԴՄ կտրոն չտվողի նկատմամբ քաղաքացիների հանդուրժող կեցվածքը։ Մինչդեռ, նրա խոսքով, ՀԴՄ դիկտատուրա պետք է հաստատվի, որպեսզի հարկերի հաշվին հնարավոր լինի բարձրացնել աշխատավարձերը, բարեկարգել ճանապարհները եւ այլն։ «Հարկ չվճարողը նույնն է, ինչ կոռումպացված պաշտոնյան»,–պատկերավոր համեմատություն է արել կառավարության ղեկավարը։
Այստեղ Նիկոլ Փաշինյանը վերստին կարեւորել է քաղաքացու դերը, որը հետեւողական կլինի եւ կանի իր բաժին փոփոխությունը։
Անդրադառնալով ձերբակալված եւ գրավով ազատ արձակված անձանց առնչությամբ հնչող բողոքներին, ակցիաներին՝ վարչապետը շեշտել է, որ Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ, եւ ցանկացած տեսակի միջամտությունն անթույլատրելի է։
Նրա խոսքով, դրա կարեւոր պայմաններից մեկը քաղաքական կամքն է, այնուհետեւ ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելը. «Եթե ես չեմ զանգում դատավորներին, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում, այդ թվում, այդ դատական համակարգը ձեւավորած շրջանակից։ Մենք դատական դիկտատուրայի ճանապարհով չենք գնալու, մեզ համար կարեւոր է վերլուծել իրավիճակը եւ թացը չորից տարբերել»։
Այս համատեքստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք։ Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետեւ երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը։ Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձեւավորել են ազատ, արդար ընտրություններով։ Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի։ Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել։ Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել։ Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները։ Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության։ Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում եւ այլն»,—ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, ապա դա դեռ չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները վերացվել են։ Նա վստահեցրել է, որ գործի նախաքննությունը գնալու է մինչեւ վերջ՝ հասնելով դատական գործընթացին։
Ա. Հ.

16-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO