Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԵՐԵՎԱՆ


Կստեղծվի նոր անտառ-պուրակ

Նուբարաշենի աղբավայրին կից 20 հեկտար տարածք է նախատեսված

Երեւանի քաղաքապետարանը համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում նախատեսում է ավելի քան 20 հա տարածքի վրա հիմնել նոր անտառ-պուրակ։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարի։
«Նախաձեռնող խմբի հետ արդեն աշխատում ենք։ Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարեւանությամբ է։ Այն «Հայանտառի» տարածքին հարող հատված է, որտեղ ոռոգման ջրի հասանելիություն կա։ Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք եւ բազմամյա ծառեր։ Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաեւ այդ հատվածում»,—ասաց Խաչիկ Հակոբյանը։
Նա նշեց, որ մայրաքաղաքում կանաչապատման տեսանկյունից ունենք շատ ցածր ցուցանիշ։
«Մեկ շնչին բաժին է ընկնում 7.8 քմ կանաչ տարածք, ինչը միջազգային ընդունված նորմատիվների մոտավոր կեսն է։ Այս մասով մեր աշխատանքները շատ էական են եւ կարեւոր։ Հնգամյա ծրագրով նախատեսված է մինչեւ կես մլն ծառ տնկել, որից 30 հազար ծառեր, թփեր նախատեսված է տնկել 2019—ին։ Մենք դեկորատիվ ծառերը փոխում ենք բարձրարժեք ծաղկատեսակներով, եւ գերակշռող մասը բաժին է ընկնելու ծաղկող ծառերին, թփերին։ Մենք ուզում ենք, որ քաղաքի դիմագիծը փոխվի»,—ասաց Խաչիկ Հակոբյանը։
Քաղաքապետարանն ընթացիկ տարում ներդնելու է պլանավորված էտի ծրագիր։ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ էտն իրականացվելու է ըստ փողոցների, ըստ ծառատեսակների տրամաբանության։ Այս տարի էտված ծառերի ճյուղերը ոչ թե բեռնատարներով տեղափոխվելու են, այլ տեղերում լինելու են ճյուղերի աղացներ, որտեղ աղալու գործընթացն ավարտելուց հետո, թեփերը պարկերով կտեղափոխվեն։
Կզարգացվեն սեփական տնկարանային եւ ջերմոցային տնտեսության հնարավորությունները։ Ներկայում առկա է 20 հա տնկարանային տնտեսություն, 6 հազար քմ ջերմոցային տնտեսություն։ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ էական է բարձրարժեք բուսատեսակներ ձեւավորել կարողանալը, որովհետեւ դրանց ինքնարժեքը կլինի ավելի մատչելի։ Այստեղ են տեղափոխվելու նաեւ Երեւանի 2800—ամյակի առթիվ նվիրաբերված 2800 արծաթափայլ եղեւնիները։ Այդ տնկիները շատ փոքր են եւ նպատակահարմար չեն Երեւանում այդ տեսքով տնկելու համար, հետեւաբար կտեղափոխվեն տնկարանային տնտեսություն, որտեղ կխնամվեն։ Մեկ, երկու տարվա ընթացքում համապատասխան չափի հասնելու դեպքում կտնկվեն մայրաքաղաքի համապատասխան հատվածներում։
Ընթացիկ տարում նախատեսվում է կանաչապատել եւ ձեւավորել Հյուսիս—հարավ ճանապարհի Դավթաշեն—Աշտարակ հատվածին հարող շուրջ 3.2 հա տարածքը։ Այն կծառապատվի։
«Ազատության հրապարակում սրճարաններից ազատվող շուրջ 1 հա տարածքում նախատեսված է ծերացած դեկորատիվ եւ տեսքը կորցրած ծառերը փոխարինել մշտադալար տնկիներով, եղեւնիներով, գիհիներով, ծաղկող թփերով։ Նոր կանաչապատ գոտի է վերակենդանանալու։ Աշխատանքները մեկնարկած են, հենց մակերեսն ազատվեց, անմիջապես հաջորդելու է կանաչապատումը»,—ասաց նա։
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան կարեւորեց Երեւանի կանաչ տարածքի վերականգնումը։
«Արդեն 20 տարի է մասնագետները խոսում են այն մասին, որ կանաչ տարածքը զավթվում է։ Այն շատ արագ ընթացավ քաղաքի կենտրոնում, մեկը մյուսին մոտ բարձրահարկ շենքեր կառուցվեցին։ Կենտրոնը չի շնչում, ստվերը պակասել է, օդի մաքրությունն է խնդիր դառնում, ջերմությունն ավելի է բարձրանում»,—ասաց նա։ Մասնագետի խոսքով՝ կանաչապատումը պետք է լինի եռաշերտ՝ ծառը, թուփը, խոտային ծածկը։ Ըստ նրա՝ այդ ժամանակ վիճակը բարենպաստ կլինի բնակչության համար։ Գոհար Օգանեզովան ընդգծեց, որ հիմա հնարավորություն կա կանաչ տարածքը բարելավելու ավելի շատ քաղաքի ծայրամասերում, քան կենտրոնում։
Երեւանի քաղաքապետարանը 2019 թվականի կանաչապատման ծրագրով նախատեսում է աշխատանքներ իրականացնել բնապահպանական առումով քաղաքացիների կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանը նշեց, որ որքան էլ քաղաքապետարանը, համայնքները ջանքեր, ֆինանսական միջոցներ ներդնեն, միեւնույն է, արդյունքը ցանկալի չի լինի, եթե հանրությունը համապատասխան չարձագանքի։
«Արդյոք համայնքի բնակիչները պատրա՞ստ են նույն հոգատարությամբ արձագանքել քաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներին։ Այստեղ շատ կարեւոր է կրթական բաղադրիչը, որը իրականացվելու է երկու մասով։ Նախ՝ կիրականացվի մասնագետների վերապատրաստում։ Տարիներ շարունակ բողոքել ենք սխալ արվող էտից, որի արդյունքում ծառերն ավելի շատ վնասվում էին, դատապարտվում չորանալուն։ Հիմա կունենանք վերապատրաստված աշխատողներ»,—ասաց Կարեն Անտաշյանը։
Հաջորդ կրթական գործառույթն իրականացվելու է դպրոցներում։ Կրթական հաստատությունները կձեւավորեն ուսումնական պարտեզներ, որտեղ սաները իրենց ուսումնական ծրագրի շրջանակում պարտավորված կլինեն զբաղվել բույսերի, ծառերի խնամքով։
«Մենք կարեւորում ենք պատշգամբների կանաչապատումը եւ այդ գործընթացը խրախուսելը։ Անշուք շինությունը գեղեցիկ տեսք կարող է ունենալ կանաչապատման միջոցով։ Հասարակության հետ աշխատանք կկատարվի, ոչ միայն գիտելիքներ կփոխանցենք, այլեւ կտրամադրենք տնկիներ։ Նախատեսվում է անցկացնել լավագույն կանաչապատ պատշգամբ մրցույթ»,–ասաց նա։
Ա. Գ.

16-01-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO