Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԵՐԵՎԱՆ


Ազատության հրապարակի հարակից տարածքը կկանաչապատվի

Իսկ Արամի 23 հասցեի շենքի առումով դեռ չավարտված գործընթացներ կան

Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների որոշ մասի ապամոնտաժման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել։ Այս հարցին «ՀՀ»—ն նախօրեին անդրադարձել էր։
Երեկ Երեւանի ավագանու արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի հետ եւ իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի հիման վրա։ Մեր գործողություններն էլ միայն ու միայն այս պայմանագրի շրջանակում են»։
Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ։
Հարցին, թե լրացե՞լ է, արդյոք, այդ 30 օրը, եւ ե՞րբ է սկսվելու ապամոնտաժումը, քաղաքապետը պատասխանեց, որ սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, սակայն դեռ որոշ հարցեր կան. «Դեռեւս մի քանի գործընթաց կա կապված կադաստրի եւ այլ հարցերի հետ, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել։ Որոշումը վերջնական է, քանի որ մենք, ընդհանրապես, ինչ—որ որոշում կայացնելու ժամանակ քննարկում ենք, հետո նոր կայացնում։ Բոլոր բիզնեսմեններն ունեն ինչ—որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ։ Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»։
Լրագրողները բարձրացրին նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի հարցը։
Քաղաքապետն ընդգծեց, որ շենքն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում, եւ ըստ օրենքի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շենքերի պահպանությունը եւ դրանց հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները։
«Այդ բոլոր գործընթացներին հետեւում է նաեւ մշակույթի նախարարությունը։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի դեպքում էլ նույն սկզբունքն է գործում։ Մեր իրավասությունների շրջանակում արել ենք ամեն ինչ, որպեսզի այս շենքը կանգուն մնա եւ մնալու է»,–ասաց Հայկ Մարությանը եւ հավելեց, որ իրենք հոգում են Արամի 23 հասցեի շենքի մասին այնպես, ինչպես իրենց հոգածության ներքո գտնվող մնացած շենքերի մասին։
Երեւանի քաղաքապետի խոսքով՝ կարեւոր է հասկանալ երկու կազմակերպությունների՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիայի» եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ—ի տարբերությունը։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիան» ՀԿ է, որի նախագահը երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն է, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ—ը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին։
«ՀՈԱԿ—ի հարցերով քաղաքապետարանը մշտապես զբաղվել է եւ զբաղվում է, ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ—ին, որպեսզի  շարունակեն իրենց գործունեությունը։ Սկզբում տրամադրված էր Աբովյանի անվան դպրոցում, այժմ՝ Ա. Պուշկինի անվան եւ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այսինքն՝ ՀՈԱԿ—ը նորմալ գործում է այս պահին։ Արամի 23 հասցեում գտնվող շինության սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ—ն է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է, այսինքն՝ քաղաքապետարանի ունեցվածքը չէ»,–շեշտեց Մարությանը։
Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունների օրոք կառուցապատողին տրվել է շինթույլտվություն, ինչի հիման վրա մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն. «Մենք այսօր դատախազության եւ բոլոր իրավապահ մարմինների հետ շատ սերտ համագործակցում ենք, որպեսզի հասկանանք՝ եղե՞լ են նորմերի խախտումներ, թե՞ ոչ։ Եթե եղել են, բնականաբար, պետք է պատժվեն այն անձինք, որոնք այդ նորմերը խախտել են»։
Այն հարցին, թե ինչո՞ւ պատը չի ամրակայվել, այն դեպքում, երբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այդ մասին հայտարարել էր, Մարությանը պատասխանեց, որ իրենց լիազորությունները սահմանափակ են։
«Մենք մեր լիազորությունների սահմանում արել ենք ամեն ինչ, հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկվել է, թե ինչ ամրացումներ կարող են լինել, այդ գործընթացը մշտապես խթանվել է մեր կողմից։ Մի տարբերակ արդեն մերժվել է մշակույթի նախարարության կողմից։ Երկրորդ տարբերակը ներկայացվել է սեփականատիրոջ կողմից, բայց այդ տարբերակը մենք իրավունք չունենք հաստատելու, որովհետեւ սեփականատերն ու կառուցապատողը հարաբերությունները պետք է իրար հետ պարզեն»,-ասաց Հայկ Մարությանը։
Լ. Ս.

16-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO