Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՅԼՔ...


Ներկայացվեց 2018թ. կատարողականը

«Նախորդ» ու «նոր» մեթոդաբանություններով

2018թ. պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս կամ 165.3 մլրդ դրամով ավելի։ Կատարողական ճշտված պլանի նկատմամբ տոկոսային թիվը 103.5 տոկոս է, իսկ պլանի նկատմամբ կատարողականի տոկոսային թիվը՝ 104.6 տոկոս։ Այս մասին երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Այս թվային պատկերը, սակայն, ինչպես բանախոսը հայտնեց, «նախկին» մեթոդաբանությամբ է։
Իսկ, այսպես ասած, «նոր» մեթոդաբանության համաձայն, պատկերը հետեւյալն է. ՊԵԿ—ը փաստացի հավաքագրել է 1 տրլն 257 մլրդ 9 մլն դրամ։ Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը 99.7 տոկոս է, պլանի նկատմամբ կատարողականը՝ 100.8 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 10.2 տոկոս։
Փորձեցի ճշտել՝ ինչ ասել է «նախկին» եւ «նոր» մեթոդաբանություններ. հավաքվել է X գումար, դրա նախորդն ու նորը ո՞րն է։
Ի պատասխան Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ «նախորդ»՝ մինչեւ 2018թ. հունվարի 1—ը ընկած ժամանակաշրջանների պետական բյուջեի հարկային եկամուտները համարվել են պետական բյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումարը՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները (ավելացված արժեքի հարկ, եկամտային հարկ եւ այլն)։ Իսկ «նոր» մեթոդաբանությունը սա է. 2018թ. հունվարի 1—ից հետո ընկած ժամանակաշրջանների եկամուտներ, որ պետական բյուջեի փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումարն է՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնց դիմաց ներկայացվել է հարկային հաշվարկ կամ ստուգման ակտ։ Այսինքն՝ մարված հարկային պարտավորությունն է համարվում հարկային եկամուտ։
Ինչեւէ, Դավիթ Անանյանը թվերը ներկայացրեց «նախկին» մեդոթաբանությամբ նաեւ։ Ըստ այդմ, 2018թ. բյուջեով հարկային ներհոսքը նախատեսված է եղել 1 տրիլիոն 261 մլրդ դրամ, բայց հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։
Հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 68 մլրդ դրամ, որը 193 մլրդ դրամով կամ 22.1 տոկոսով ավելի է 2017 թ. համեմատ։ Մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 335.3 մլրդ դրամ, որը 17.5 մլրդ—ով կամ 5.5 տոկոսով ավելի է։
ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաեւ ավտոմեքենաների ներմուծման թվերին։ Նա տեղեկացրեց, որ 2018թ. «արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67,255 հատ ավտոմեքենա 2017թ. 39,282 հատի եւ 2016թ. 16,887 հատի համեմատ։ Աճը կազմել է համապատասխանաբար 71.2 տոկոս եւ 298 տոկոս։ Նույն ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ավտոմեքենաների ներմուծումից կատարված գանձումները 2017թ. եւ 2016թ. համեմատ ավելացել են, համապատասխանաբար, 46.2 տոկոսով եւ 159 տոկոսով։
Դավիթ Անանյանը հատկանշական համարեց այն, որ մեկ ավտոմեքենայի դիմաց միջին գանձումը 2018թ. կազմել է 581.9 հազար դրամ՝ 2017 թ. ընթացքում գանձված 681.4 հազար դրամի փոխարեն, որը պակաս է 14.6 տոկոսով։ Ինչպես նաեւ եթե դիտարկենք 2018թ. 1—ին եւ 2—րդ կիսամյակները, ապա կտեսնենք, որ 1—ին կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազ. դրամ, մինչդեռ 2—րդ կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 517.8 հազ. դրամ։ Վերջինս փաստում է, որ մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. 2—րդ կիսամյակում 1—ին կիսամյակի համեմատ պակասել է 23.3 տոկոսով։ Համեմատելով 2016թ. տվյալները, 2018թ. հետ ակնհայտ է դառնում, որ ավտոմեքենաների ներմուծման քանակը աճել է գրեթե 4 անգամ։ 2016թ. մեկ ավտոմեքենայից միջինում գանձվել է 894.7 հազ. դրամ, ինչը 2018թ. միջին գանձումից 35%—ով ավելի է։
Ի դեպ, ավտոմեքենաները հիմնականում ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ—ից եւ Ճապոնիայից, եւ ավտոմեքենաների ծագման երկրներն են եղել Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ—ն եւ Կորեան։
Համապատկերում դիտարկեցի ներմուծվող ավտոմեքենաների ներմուծման դիմաց գանձվող վճարների չափերի տարբերության խնդիրը։ Հաճախ լսած կլինենք մեքենա ներմուծողներից, որ նույն մեքենաների դիմաց գանձվում են տարբեր գումարներ։ Արդյո՞ք հնարավոր չէ գտնել այն լուծումը, որ, այսպես ասած, խաղի միջակայքը մեծ չլինի։ Օրինակ՝ առաջնային համարվի շարժիչի հզորության կամ բնապահպանական գործակիցը, այն է՝ շարժիչի հզորությունն այսքան է, ներմուծված ավտոմեքենայի դիմաց կվճարվի այսքան գումար։ Բնապահպանական գործակիցը այսքան է, կվճարվի այսքան գումար եւն։
Ի պատասխան ՊԵԿ նախագահը դիտարկեց, որ դա արդեն արվել է, եւ իրենք նոր գործիք են ներմուծել։ Այն ավտոմեքենա ներկրողներին թույլ կտա առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը։ ՊԵԿ—ի կայքէջում այն կա եւ հաշվիչ է կոչվում։ Դրա միջոցով ցանկացած անձ կարող է իր ներմուծվելիք մեքենայի տեղեկատվությունը մուտքագրելով ստանալ կողմնորոշիչ գին։
Այո, այս ամենն արվել է, որ «ինվոյսները» չկեղծվեն։ Բայց չէ՞ որ բանախոսն ինքը օրեր առաջ կառավարությունում լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ, այնուամենայնիվ, այսօր էլ կազմակերպություններ կան, որոնք օգնում են քաղաքացիներին կեղծել այդ ինվոյսները։ Ուրեմն՝ խոսքս ավելի հստակ գործիքի մասին է։
Դավիթ Անանյանը, այս դիտարկումներիս ի պատասխան, երկրորդեց. այդ ամենն արդեն արվում է, կյանքի է կոչվել։
Այնուհետեւ լրացրեց, հունվարի 1—ից իրենք ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման համար այլեւս չեն կիրառելու ինվոյսային արժեքի գաղափարը։ Սա տարընթերցման տեղ է թողել, եւ իրենք ուղղակի ներմուծել են մի գործիք։ Անձինք, որոնք մեքենա են ձեռք բերել արտերկրում եւ ունեն արժանահավատ ինվոյս, որեւէ խնդիր չունեն, այդ ինվոյսի հիմամբ էլ կկատարվի մաքսային ձեւակերպում։
Ինչ վերաբերում է ավտոներկրողների դժգոհությանը առ այն, որ երկու եւ ավելի մեքենաների վաճառքի դեպքում հարկային դրույքաչափերը շատ բարձր են, Դավիթ Անանյանը հայտնեց, որ այս մասով էլ երկու նախագիծ է մշակվել ու ներկայացվել փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին։ Մոտ ժամանակներս կհրապարակվի այդ մասին։

ՊԵԿ—ը կրճատել է ու կկրճատի

Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Դավիթ Անանյանն ասաց, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 20—ին հարկային հսկողություն իրականացնող 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման եւ դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580—ից 128—ը կրճատվել են։ Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, ինչի հետեւանքով կատարվել է աշխատակազմի օպտիմալացում։
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ 2 ամիս գնահատվել են այդ 580 աշխատակիցների կարողությունները։ «Աշխատանքից ազատման ժամանակ, ցավոք, մենք շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի ու լավագույնի միջեւ։ Գործառույթների վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,–նշեց ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ շեշտելով, որ խոսքը այսպիսի աշխատակիցների կրճատման մասին է, ոչ թե ինչ—որ կոռուպցիոն սխմաներում ներգրավված կամ վատ աշխատող, թերացող եւ այլն։
Դավիթ Անանյանն ասաց նաեւ, որ ազատված 128 աշխատակցին էլի հետեւողներ կլինեն։ Այդ 128—ը դեռ սկիզբն է։
ՊԵԿ նախագահը խոսեց նաեւ նոր սերնդի ՀԴՄ—ների, շոուբիզնեսի աստղերին հարկման դաշտ բերելու եւ 2019թ. հունվարի 1—ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափի 3 անգամ եւ կշռի 2 անգամ կրճատման մասին (ՊԵԿ—ը ֆիզիկական անձանց տեղեկացրել էր, որ նոր կարգավորման համաձայն՝ եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի)։ Այս ամենը մենք չենք մանրամասնի, քանզի օրեր առաջ էին դրան անդրադարձել։
Հավելենք միայն «Գազպրոմում» ստուգումների ընթացքի մասին տեղեկությունը։ Ինչպես ասաց Դավիթ Անանյանը, այդ ստուգումները շարունակվում են։ Եվ դա սովորական ստուգում է, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO