Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրք-ամերիկյան փոխհարաբերությունների նոր ելեւէջները

Սիրիայում բախումներն սկսվելուց առ այսօր ԱՄՆ—ից Թուրքիայի ակնկալվող հովանավորության ու աջակցության հույսերը չարդարացվեցին։ Թուրքիան մեծ հույսեր էր տածում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն իրականում վերջին երկու տարիներին ոչ միայն Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերություններում լարվածությունը չվերացավ, այլեւ սաստկացավ։ Իսկ վերջին երկու ամիսների ընթացքում դրանք ընթանում են կտրուկ ելեւէջներով։
Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերությունների վայրէջքը նոր թափ ստացավ եւ գագաթնակետին հասավ հունվարի 13—ին, երբ Թրամփը, «թվիթերյան» իր էջում կրկին անդրադառնալով Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման անհրաժեշտությանը, ընդգծել էր, որ զորքերի դուրսբերման գործընթացը սկսվել է, իսկ դաիշականների մնացորդների դեմ պայքարը շարունակվում է։ Միաժամանակ Թուրքիային նախազգուշացնելով՝ նշել էր, որ եթե վերջինս Սիրիայում թիրախ դարձնի հակադաիշական կոալիցիայի դաշնակից քուրդ զինյալներին, ապա «տնտեսապես կոչնչացվի»։ Նա նաեւ քրդերին հորդորել էր չսադրել թուրքերին՝ հավելելով, որ ստեղծվելու է 30 կիլոմետրանոց բուֆերային գոտի՝ չմանրամասնելով։ Դրան հաջորդել է Թրամփ—Էրդողան հեռախոսազրույցը, որի արդյունքները Էրդողանը «խիստ դրական» է գնահատել՝ նշելով, որ Թրամփը խոսել է Թուրքիայի սահմանների երկարությամբ 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մասին, ինչը իրականացնելու է Թուրքիան։ Բացի այդ, պայմանավորվել են նաեւ տնտեսական շրջանառության ծավալը տարեկան 75 միլիարդ դոլարի հասցնելու մասին։ Մինչդեռ Թրամփն իր «թվիթերյան» էջում կատարած գրառման մեջ նշել է, թե կողմերը խոսել են դաիշականների դեմ պայքարի, բուֆերային գոտու ստեղծման եւ տնտեսական փոխհարաբերությունների մասին։ Այլ կերպ ասած՝ Թրամփը չի նշել, թե բուֆերային գոտին որ երկիրն է ստեղծելու, ինչ ուժեր են վերահսկելու։ Մինչդեռ Թուրքիայի ընկալմամբ դա անվտանգության քրդազերծ գոտի է լինելու։
Այսուհանդերձ, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, հայտնելով, որ Էրդողանը հունվարի 23—ին մեկնելու է Մոսկվա՝ ամերիկյան զորքերի Սիրիայից դուրսբերումը համաձայնեցնելու նպատակով, միաժամանակ շեշտել է, որ ստեղծվող անվտանգության գոտին վերահսկելու է Թուրքիան։ Նա նշել է, որ տնտեսական սպառնալիքներն արդեն անցյալ են, որ նոր նպատակ են որդեգրել եւ շարունակելու են այդ ուղղությամբ գործունեություն ծավալել։ Մինչդեռ դրանից առաջ ՆԱՏՕ—ի նախկին հրամանատար Ջեյմս Սթավրիդիսը հայտարարել էր, թե անհրաժեշտ է, որ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ֆիզիկական ինչ—որ արգելակող գոտի ստեղծվի, որը կարող են վերահսկել ՄԱԿ—ի խաղաղապահները կամ ԱՄՆ—ն ու Ռուսաստանը համատեղ։ Նա նշել է, որ թուրքերը քրդերի վրա հարձակվելու հարցում համառում են, ինչը չարագուշակ քայլ է, որ կարող հանգեցնել տարածաշրջանում նոր լարվածությունների ու բախումների։ Նա հավելել է, որ Թուրքիան գոռոզ ու բարդ գործընկեր է, որն իրեն համարում է կենտրոնական գերտերություն եւ սերվել ու կատարելագործվել է Օսմանյան կայսրությունում։
Եթե հաշվի առնենք նաեւ Դամասկոսի համապատասխան արձագանքը Էրդողանի հայտարարությանը, ապա կարելի է նշել, որ բացառված չեն թուրք—սիրիական բախումները։ Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան միայն ոտնձգությունների ու զավթելու լեզվով է խոսում՝ ոտնահարելով ՄԱԿ—ի խարտիայի ամենապարզ դրույթները։ Սակայն Սիրիան իր ողջ ուժով ու հնարավորություններով պայքարելու է արտաքին թշնամու եւ զավթիչների դեմ, պաշտպանելով իր երկրի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը, ինչը միջազգային ահաբեկչությունը հովանավորող Թուրքիան թիրախ է դարձրել։ Այլ խոսքով, նոր զարգացումները, այդ թվում՝ թուրք—ամերիկյան փոխհարաբերություններում, միանգամայն հավանական են։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

17-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO