Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ալերգիա» հայկական անունների՞ց

Բագրատ Էստուկյանն անդրադարձել է Ստամբուլում հայկական անվամբ փողոցի անվանափոխությանը

Թուրքիայի հայ համայնքի համար շարունակում են օրակարգային հարցեր մնալ Հայոց պատրիարքի, ինչպես նաեւ համայնքային հաստատությունների վարչությունների ընտրությունները։ Այս եւ այլ հարցերի վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։
–Պարոն Էստուկյան, 2019 թվականին Թուրքիայի հայ համայնքի համար ի՞նչ օրակարգային հարցեր կան ծառացած։
–Վերջին 10 տարիներին շատ հստակ օրակարգային հարց կա, այն է՝ պատրիարքի ընտրությունը։ Գիտեք, որ երկար ժամանակ է Հայոց պատրիարք տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդ է, գիտակցությունը կորցրել է եւ չի կարող պաշտոնով պայմանավորված իր պարտականությունը կատարել։ Հետեւաբար՝ պատրիարքական աթոռը թափուր է։ Փոխանորդ նշանակվել է, սակայն նա ընտրված չէ։ Հետեւաբար, չենք կարող իրենից ակնկալել պատրիարքի պարտականություններ։ Սա մեզ համար կարեւոր խնդիր է։
Սրանից բացի, խնդիր կա՝ կապված համայնքային հաստատությունների վարչությունների ընտրությունների հետ։ Տեւական ժամանակ է՝ այդ ընտրությունները չեն կայանում։ Մեզ մոտ ունենք ավելի քան 35 հաստատություն, որոնց վարչություններն ընտրվում են ժողովրդի ձայնով։ Պետությունն արգելք է դառնում մեզ համար, պատճառաբանում է նոր կանոնագրի ձեւավորումը, որը մինչ այսօր արված չէ, հետեւաբար ստիպված սպասում ենք այդ նոր կանոնագրին։ Ի դեպ, այս խնդիրը միայն մերը չէ, դրա հետ առնչվում են նաեւ հույները, հրեաները։ Իրենք էլ մեզ նման դեռ զրկված են այդ իրավունքից։
Այս ընտրությունների անցկացումը մեզ համար կարեւոր է, որովհետեւ դրանց չկայանալը համայնքում միասնականության խաթարման պատճառ է դարձել։ Համայնքում բեւեռացում կա, ինչը մեր բոլոր աշխատանքները դժվարացնում է, այս բոլորը առաջնորդի պակասից են ծագում։
–Իսկ նախադրյալներ կա՞ն, որ առաջընթաց կլինի այդ երկու հարցերի հետ կապված։
–Շատ հստակ նախադրյալներ, ակնկալիքներ չկան, որովհետեւ հստակ պահանջատիրություն չկա իշխանավորների կողմից։ Իշխանավոր ասելով՝ նկատի ունեմ պատրիարքարանի եկեղեցին, մի շարք կարեւոր հաստատությունների ներկայացուցիչների։ Հայտարարությունների ժամանակ նշում են, որ իրենք էլ ցանկանում են պատրիարքի ընտրություններ, սակայն քայլերի չեն դիմում։
–Ասացեք, խնդրեմ, Թուրքիայում հայկական կրթական հաստատությունները պահելու հետ կապված ի՞նչ անելիքներ կան ընթացիկ տարում։ Ինչի՞ աջակցության կամ ինչի՞ պակասի կարիք ունեն հայկական դպրոցները։
–Այդ խնդիրներն ավանդաբար իրենց լուծումը գտնում են։ Պետք է խոստովանել, որոշ հետընթաց կա հայախոսության, հայկական վարժարան հաճախելու առումով։ Տարբեր տարիքային խմբերի աշակերտների թիվն է նվազել։ Ամեն դեպքում հայկական կրթական հաստատությունների ուսումնական գործընթացը կազմակերպվում է, բնականոն հունով աշխատանքները շարունակվում են։ Ինչ վերաբերում է նոր գրականության, ուսուցիչների վերապատրաստման հարցերին, ապա այդ առումով միշտ անելիք կա։ Դպրոցներն իրենց ուսուցիչներին վերապատրաստելու համար տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս։
–Պարոն Էստուկյան, մոտենում է Հրանտ Դինքի սպանության տարելիցը։ Ի՞նչ միջոցառումներ կան նախատեսված։
–Մենք ավանդաբար այս տարիների ընթացքում այդ օրը ոչ մի միջոցառման նախաձեռնող չենք եղել։ Մեզնից անկախ տարբեր կազմակերպություններ միջոցառումներով են հանդես գալիս, որոնց մենք էլ մեր մասնակցությունն ենք ունենում։ Մենք երբեք կազմակերպիչ չենք եղել։ Այս տարի հիմնական զանգվածային հիշատակի միջոցառում կլինի «Ակոսի» նախկին խմբագրատան շենքի առջեւ։ Ներկա կլինեն հազարավոր մարդիկ, եւ այդտեղ այդ օրը խորհրդանշող պատգամ կփոխանցվի։ Հիշատակի միջոցառումներ կլինեն նաեւ Թուրքիայի տարբեր քաղաքներում։
Ուզում եմ ասել, որ սպանությունից քանի տարի անց մենք ունենք հետեւյալը՝ պետությունն իր գործած ոճիրների համար հաշիվ չի տալիս, քողարկում է։ Հրանտ Դինքի սպանության ոճիրն էլ բացառություն չի կազմում։
–Պարոն Էստուկյան, մենք այս օրերին տեսնում ենք, թե հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն ինչպես է հետապնդումների ենթարկվում։ Սա, ըստ Ձեզ, ինչի՞ կարող է հանգեցնել։
–Կարո Փայլանի անդամակցած կուսակցության ղեկավարը բանտում է, նրանից բացի, այլ գործիչներ եւս բանտում են։ Հետեւաբար՝ չեմ բացառում, որ այս համատեքստում Կարո Փայլանի համար եւս սպառնալիք լինի։ Հիմա փորձ է արվում նրան անձեռնմխելիությունից զրկել։ Կարոյի ելույթներն իշխանություններին մտահոգում են, նրա ելույթների հետ հաշտվելն իրենց համար երկրին ուղղված վտանգի սպառնալիքին հավասար է։ Կարոն նույնպես Հրանտի նման Հայոց ցեղասպանության հարցն է բարձրացնում։
–Մի հարց էլ Ստամբուլում հայկական անունով փողոցի անվանափոխության մասին։ Տեղեկատվություն եղավ, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատյան փողոցը թուրքական անվամբ փոխարինելու որոշում կա։ Այս քայլն, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում։
—Այն աննշան փողոց է, որը հայկական եկեղեցու եւ դպրոցի միջեւ է գտնվում։ Փողոցի հայկական անունը շատ տեղին էր դրված եւ համարժեք էր, որովհետեւ Տատյանը դպրոցի հիմնադիրն էր։ Տեղական մարմինը որոշեց անվանափոխություն անել։ Ես կարող եմ ասել, որ Թուրքիայի հիմնական քաղաքական միտքը հիմնված է հայատյացության վրա։ Որոշ շրջանակներ միգուցե ձերբազատվում են այդ ըմբռնումից, սակայն իշխող ընդհանուր գաղափարախոսությունը հիմնված է դրա վրա։ Հետեւաբար՝ փողոցի անվանումը փոխելը պատահական չէ, մենք իրավիճակը ներկայացրեցինք այսպես՝ «ալերգիա» հայկական անունից։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

18-01-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO