Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգողին

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ—ի մասնագիտացված գործակալությունների եւ ծրագրերի պատասխանատուների, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ գերաշնորհ տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ «Կլոր սեղան» հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը։
Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին սրբությանը ներկայացրեց պրն Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ մասնավոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ—ի գրասենյակի համագործակցությանը Մայր Աթոռի կառույցների եւ «Կլոր սեղան» հիմնադրամի հետ եւ դրա հեռանկարներին։
Մայր Աթոռում այս հանդիպման առիթով իր ուրախությունը հայտնեց նաեւ Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգողը։ Վերջինս Ամենայն հայոց հայրապետին ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ—ի գրասենյակի կողմից ծավալվող գործունեությունը տարբեր ոլորտներում՝ ուղղված արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը։ Ընդգծելով ՄԱԿ—ի գրասենյակի եւ Հայոց եկեղեցու առաքելության ընդհանրությունը մի շարք ոլորտներում՝ պրն Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ—ի գործակալությունների եւ եկեղեցական կառույցների միջեւ ձեւավորված գործակցության առիթով՝ պատրաստակամություն հայտնելով էլ ավելի ընդարձակելու այն։ ՄԱԿ—ի մշտական համակարգողը փոխանցեց Վեհափառ հայրապետին ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց եկեղեցու՝ միջկրոնական երկխոսության մեջ հետեւողական ներգրավվածության եւ տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ։
Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին սրբություն Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ գնահատելով Հայաստանում ՄԱԿ—ի գրասենյակի լայնածավալ գործունեությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց ՄԱԿ—ի մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների եւ ծրագրերի արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի կառույցների, թեմերի եւ «Կլոր սեղան» հիմնադրամի հետ։
Նորին սրբությունը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների գործունեությունը մասնավորապես կրթա—դաստիարակչական եւ սոցիալական ոլորտներում՝ տեղեկացնելով առաջիկա ծրագրերի մասին։ Վեհափառ հայրապետը հայտնեց, որ 2019 թվականին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռի եւ թեմերի կողմից կազմակերպվելու են հասարակության մեջ ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, իրականացվելու են նաեւ աջակցության զանազան ծրագրեր։
Զրույցի ընթացքում խոսվեց առկա գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։
Վերջում Վեհափառ հայրապետը ՄԱԿ—ի գրասենյակի պատասխանատուին եւ ներկայացուցիչներին մաղթեց արգասավոր գործունեություն։

18-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO