Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ՊՆ


Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ

Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի զինծառայողների սննդակարգում 2019 թվականին փոփոխություններ է կատարվել. ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ։ Բանակում տեղի ունեցող նորամուծություններին ծանոթացնելու նպատակով երեկ կենտրոնական պարենային բազա էին հրավիրվել լրագրողները։
«Ձմեռային ժամանակահատվածում պլանավորվել է մեկ զինծառայողի հաշվարկով հատկացնել բնական մեղր, որն ունի շատ առողջարար հատկություններ, նաեւ պլանավորել ենք ավելացնել ճարպ եւ սխտոր։ Զինծառայողի սննդակարգում մայիս ամսում պարտադիր բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ։ Ավելացրել ենք նաեւ թանապուր, այն տրամադրվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին եւ շատ բարձր գնահատականի է արժանացել զինծառայողների կողմից»,– ասաց զինված ուժերի թիկունքի վարչության ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։
Գնդապետը հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է նաեւ հերթապահություն իրականացնող զինվորների սննդակարգում ավելացնել պահածոյացված կարտոֆիլ։ Նա նշեց, որ մարտական հերթապահությունում կլինի 7 տեսակի պահածոյացված ապուր։
Արա Մարգարյանը ծանոթացրեց նաեւ սննդամթերքի պահպանման եղանակներին, ինչպես նաեւ փաթեթավորմանը եւ համապատասխան պիտակներին։
«Կենտրոնական պարենային բազայում ունենք նոր սառնարանային տնտեսություն, մեծացել են դրանց ծավալները, ինչը արդեն հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահպանել համապատասխան ջերմախոնավային պայմաններում։ Պահածոյացված սննդամթերքի համար նախատեսված են տարբեր պահեստարաններ, որտեղ ըստ անվանումների եւ ըստ արտադրման տարեթվերի պահպանություն ենք իրականացնում։ Կենտրոնական պարենային բազայից մատակարարումներից հետո սահմանված կարգով առաքվում են տարածքային բազաներ եւ այնտեղից տեղափոխվում զորամասեր»,– եզրափակեց նա։
Զինված ուժերի կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ զինված ուժերի զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերը եւ համազգեստը որակական փոփոխության են ենթարկվել։
«Կիսավարտիքները ավելի բարձրորակ են դարձել։ Քանի որ բամբակյա են, նախատեսված չեն մեկանգամյա օգտագործման համար։ Մեկ տարվա համար զինվորին կհատկացվի 6 հատ կիսավարտիք։ Ստացվում է երկու տարվա համար 12 հատ»,–ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ փոփոխություն է կատարվել նաեւ համազգեստի կտորում։
«Կտորի որակը բարձր է, ներկի կայունության որակը նույնպես։ Գունային քողարկման փոփոխություն դեռ չի լինելու։ Այդ համազգեստները կարվում են Հայաստանում»,–ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ նոր տեսակի ճտքավոր կոշիկներն այս զորակոչին դեռ չեն բաժանվել, որովհետեւ մատակարարները չեն հասցրել կարել։
«Կարծում եմ՝ ամառային զորակոչին արդեն նոր ճտքավոր կոշիկները կհատկացվեն»,–եզրափակեց Մարտիրոսյանը։
Կ. Խ.

19-01-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO