Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՇԽԱՐՀ


Իրան-4+1-ը հայտնվել է փլուզման սպառնալիքի տակ

2018թ. մայիսի 8—ին ԱՄՆ—ի Իրան—5+1—ից համաձայնագրից (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) դուրս գալուց հետո, երկու փուլով՝ 2018թ. օգոստոսին եւ նոյեմբերին վերականգնվեցին Իրանի դեմ ԱՄՆ կիրառված սահմանափակումները։ Միաժամանակ ԱՄՆ—ը հայտարարեց, որ այն ընկերություններն ու երկրները, որոնք չեն ենթարկվի Իրանի դեմ սահմանափակումներին, նրանք կզրկվեն ԱՄՆ—ի հետ համագործակցությունից ու այդ երկրի շուկայից։ Սակայն 4+1—ի երկրները, որոնք խիստ դեմ էին ԱՄՆ—ի այդ քայլին, սկսեցին լուրջ ջանքեր գործադրել JCPOA—ը Իրան—4+1 ձեւաչափով պահպանելու ուղղությամբ։ Այս նպատակով ԵՄ—ն ձեռնամուխ է եղել եվրոպական ընկերություններին ԱՄՆ—ի պատժամիջոցներից զերծ պահելու համար, «հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV) ստեղծելուն, որը կհեշտացնի այդ երկրի դրամական փոխանցումների հարցը, այդ թվում՝ արտահանված նավթի դիմաց։ Օրինակ, եթե ԵՄ անդամ որեւէ երկիր նավթ ներմուծի Իրանից, վերջինիս վճարելու է SPV—ին, որն էլ իր հերթին եվրոպական մեկ այլ երկրից ապրանքներ կամ ծառայություններ է գնելու Իրանի համար։ Փաստորեն այդ մեխանիզմով իրականացվելու է Իրանից նավթ գնող ընկերությունների եւ Իրան ապրանք արտահանող ընկերությունների միջեւ ֆինանսական փոխանցումները։ Սակայն առ այսօր դա կյանքի չի կոչվել, քանի որ ԵՄ անդամ որեւէ երկիր չհամաձայնեց SPV—ի գլխավոր գրասենյակը բացել իր երկրում՝ մտավախություն ունենալով ԱՄՆ—ի կողմից հնարավոր սահմանափակումների թիրախ դառնալու։ Բացի այդ, Իրանում ԵՄ—ի գրասենյակի բացումը եւս դյուրին հարց չէր՝ հաշվի առնելով, որ պահպանողականները դեմ էին դրան։
Եթե առ այսօր ՄԱԳԱՏԵ—ի զեկույցների համաձայն Իրանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ JCPOA—ին, ապա ԵՄ—ին, կարելի է ասել, որ հաջողվել է լուծել ընդամենը SPV—ի գրանցման հարցը։ Վերջին տվյալներով՝ այն գրանցվելու է Ֆրանսիայում, վերահսկելու է Գերմանիան, իսկ Մեծ Բրիտանիան լինելու է դրա բաժնետերերից։ Թեեւ իրանական «farsnews գործակալությունը հունվարի 17—ին, հենվելով ԵՄ—ի խոսնակի տրամադրած տեղեկությունների վրա, հայտարարել էր, որ SPV—ն շուտով գործարկվելու է, սակայն իրականում գործարկման ժամկետները դեռեւս հստակ չեն։ Ավելին, Թեհրանի առեւտրի պալատի ներդրումների հանձնաժողովի նախագահի կարծիքով այս հարցում անորոշությունները գերակշռում են։ Նա նշել է, թե դեռեւս ԵՄ—ի որեւէ անդամ SPV—ն չի հաստատել, մինչդեռ, պայմանավորվածության համաձայն, SPV—ն պետք է 2018թ. վերջին գործարկված լիներ։
Նման անորոշություններն առաջացրել են իրանական կողմի խիստ դժգոհությունը, երկրի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին այս առնչությամբ նշել է, որ թեեւ ԵՄ—ի դիրքորոշումը JCPOA—ի վերաբերյալ դրական է, սակայն SPV—ի դեպքում գործունեությունը կառուցողական չէ, քանի որ Բրյուսելը կարող էր ավելի լուրջ քայլեր կատարել այս ուղղությամբ։ Միաժամանակ նա շեշտել է, որ ԱԳ նախարարությունն ու Ազգային անվտանգության խորհուրդը ԵՄ—ի ոչ կառուցողական գործունեության առնչությամբ համապատասխան որոշում են ընդունել, եւ անհրաժեշտության դեպքում դա հրապարակվելու է։
Ստեղծված նման իրավիճակում ԵՄ—Իրան բանակցութուններում քննարկման առարկա են դարձնել Իրանի հեռահար հրթիռների փորձարկման եւ Թեհրանին ընդդիմադիր գործիչների դեմ Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ Դանիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար մեղադրելու հարցերը։ Այլ կերպ ասած, թեեւ ԵՄ—ն կարեւորում եւ հովանավորում է JCPOA—ի պահպանումը, սակայն միաժամանակ Իրանին հավելյալ պահանջներ է ներկայացրել՝ Միջին Արեւելքում քաղաքականությունը վերանայելու, հրթիռների փորձարկումը դադարեցնելու եւ այլն։ Գործնականում ԵՄ—ի դիրքորոշումը մոտենում է ԱՄՆ—ի դիրքորոշմանը, քանի որ առաջ է քաշել պահանջներ, որոնք ներկայացրել էր նախագահ Թրամփը։ Հանգամանք, ինչը բացառված չէ, որ կհանգեցնի Իրան—4+1 համաձայնության չեղարկմանը, մանավանդ որ Իրանում արդեն այն հրկիզելու հորդորներ են հնչում։ Բայց եւ այնպես, առկա բոլոր բարդություններով հանդերձ, ակնհայտ է, որ կողմերը շահագրգիռ են խնդրի դրական լուծմամբ, ուստի կարելի է ենթադրել, որ դեռ կշարունակվեն ընդհանուր հայտարարի գալու ջանքերը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

22-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO