Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՅԼՔ...


Ադրբեջանին թշնամի է պետք

Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի է պետք, որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական սոցիալ—քաղաքական խնդիրներից։
«Ի սկզբանե ինձ հետ կապված ողջ պատմությունը հորինվել էր ներքին օգտագործման համար, ժողովրդի՝ ավելի ոչ գրագետ հատվածի համար։ Իրենց թշնամու կերպար է պետք, որպեսզի Ադրբեջանի ժողովրդին շեղեն իրական սոցիալ—քաղաքական խնդիրներից։ Ես այդ պատճառներից մեկն եմ։ Եթե Լապշինը չլիներ, անհրաժեշտ կլիներ Լապշինին հնարել։ Եվ հիմա նրանք անընդհատ գրում ու պատմում են, թե ինչպիսի վատն ու սարսափելին եմ ես»,–«Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանդր Լապշինը։
Բլոգերի խոսքով՝ Ադրբեջանին Ղարաբաղը պետք չէ, նրան սառեցված հակամարտությունն է պետք։
«Իրենց ամենակարեւոր թշնամին Հայաստանն է, եւ ոչ այնքան նրանց Ղարաբաղն է պետք, Ղարաբաղը նրանց պետք էլ չէ, իմ կարծիքով, որքան պետք է սառեցված հակամարտություն եւ հնարավորություն բացատրելու երկրում տիրող կոռուպցիան ու ամենաթողությունը նրանով, որ ամեն ինչի մեղավորը Հայաստանն է»,– ասաց բլոգերը։
Ալեքսանդր Լապշինը նշեց, որ Ադրբեջանի ներկայիս քարոզչությունը հիմնված է այսպիսի հորինված բաների վրա։
Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգներից մեկում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին։
«Դիմել եմ պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն եւ խնդրել, որ ինձ թույլատրվի այցելել սահմանային գոտի, որպեսզի իմ բլոգում կարողանամ պատմել այն Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերում ապրող մարդկանց կյանքի մասին։ Դա Նոյեմբերյանի շրջանն է եւ մի քանի այլ շրջաններ»,–ասաց Լապշինը։
4—րդ անգամ Հայաստանում գտնվող բլոգերն այս անգամ եկել է բացառապես ճանաչողական այցով։
«Ցանկանում եմ մեքենա վարձակալել, շրջել երկրով, տեսնել այն, ինչ դեռ չեմ տեսել։ Ես հարցում եմ ուղարկել, ցանկանում եմ տեսնել Սյունիքը, որտեղ դեռ չեմ եղել»,–նշեց նա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել բլոգեր, Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի վերաբերյալ հաղորդումը։
«Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները։ ՄԻԵԴ—ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետեւ մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի։ Ամեն դեպքում դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է եւ, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետեւ իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց՝ տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, եւ այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ։ Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է։ Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, տրված է 3 ամիս բողոքարկելու համար, եւ մենք այժմ այդ փուլում ենք»,–ասաց Լապշինը։
Բլոգերն ընդգծել էր, որ նմանատիպ գործընթաց սկսվելու է նաեւ ԱՄՆ—ում։
«ԱՄՆ—ի մասին չեմ ցանկանա դեռ խոսել, որովհետեւ այնտեղ ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է, եւ երբ այնտեղ ինչ—որ բան կակտիվանա, այն ժամանակ անպայման կխոսեմ այդ մասին»,–ասաց բլոգերը։

23-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO