Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՅԼՔ...


Բողոքներն ավելացել են

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը փորձել է լուծումներ տալ դրանց

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստացած բողոքների թիվը թեեւ նախորդ տարի ավելացել է, սակայն կեսից ավելին լուծվել է հօգուտ հաճախորդի։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին գրասենյակի 10—ամյակին նվիրված ասուլիսում հայտնեց ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։
«Պահանջների քննության արդյունքում գործերի 67.49%—ը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդի։ Այս պահին 2 959 գրավոր պահանջները դեռ լիովին հանգուցալուծված չեն։ Քննության ընդունված 2 959 պահանջներից 595—ը այս տարվա հունվարի 16—ի դրությամբ դեռեւս գտնվում է քննության փուլում։ Ընդ որում, դրական ելքով գործերի 33,42%—ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով»,—ասաց Սարգսյանը։
2018 թ. քննության ընդունված 2 364 գործերի շրջանակում հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248 999 574 ՀՀ դրամ գումար։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ուղղված բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերել են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին։ Նախորդ տարի՝ 2018—ին, քննության է ընդունվել 662 գրավոր պահանջ։
«Դա տեսակարար կշռով ամենամեծն է, սակայն մենք ստանում ենք նաեւ քարտային զեղծարարության վերաբերյալ բողոքներ, ավանդային պայմանագրերի հետ կապված վեճեր»,—ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ բողոքների թվի աճի միտումը նույնն է։ Սակայն բողոքների կառուցվածքի տեսանկյունից քարտային զեղծարարության հետ կապված բողոքները մի փոքր քչացել են։ Ավելացել են սպառողական կրեդիտի հետ կապված բողոքները։
Հաշտարարը նկատեց նաեւ, որ ֆինանսական կրթության ծրագիրը վարքագծի փոփոխություն է իրականացնում։ Հաճախորդները տարեցտարի ավելի ճիշտ հարցադրումներով են դիմում գրասենյակին, ավելի կրթված են եւ գիտեն, թե որ դեպքում պետք է դիմեն հաշտարարի։
Ապահովագրական ընկերությունների դեմ նախորդ տարի քննության ընդունված գրավոր պահանջների թիվը եղել է 2115։ Բողոքները հիմնականում վերաբերել են վնասը չհատուցելու դեպքերին։
«Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77 տոկոսով։ Գրասենյակի կողմից 2018թ. քննության է ընդունվել թվով 2959 պահանջ, ինչը 77 տոկոսով գերազանցում է 2017—ի ցուցանիշին։ Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն բողոքների թվում։ Բողոքները հիմնականում վերաբերում են վնասը չհատուցելու դեպքերին, երբ հաճախորդներն ընկերություններից մերժում են ստանում։ Երկրորդ խումբ բողոքները վերաբերում են մեղավորությանը, երբ փորձաքննությունը ցույց է տալիս, որ մեղավոր է այս կամ այն վարորդը, սակայն վարորդներից մեկը համաձայն չի լինում որոշմանը»,—ասաց Սարգսյանը։
Հաշտարարը առանձնացրեց նաեւ վնասի անհամաձայնության հետ կապված բողոքները։ Հաշտարարը նշեց սակայն, որ 2018-ին նկատել ենք մի փոքր բովանդակային փոփոխություն։
Օրինակ՝ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թվում տոկոսային հարաբերությամբ նվազել են վնասի չափի անհամաձայնությունների, ավելացել մեղավորության խնդիրների հետ կապված բողոքները։
Նա նաեւ նշեց, որ բողոքների հանգուցալուծումը ավելի մեծ տոկոսային հարաբերությամբ լինում է հօգուտ հաճախորդի։ Մոտ 60 տոկոսը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդների։

25-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO