Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԵՐԵՎԱՆ


Մետրոյի 2 նոր կայարան՝ Աջափնյակում

Երեւանում շուտով ակտիվ շինարարություն է սկսվելու բնակելի ոլորտում

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին։
Երեւանում 100 օրվա ընթացքում տրամադրվել է մոտ 170 շինարարության, 20 քանդման թույլտվություն։
«100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտի 4200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ»,–նշեց Մեսչյանը։
Անդրադառնալով նախագծային բլոկին՝ Երեւանի գլխավոր ճարտարապետն ընդգծեց, որ շատ շուտով Երեւանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում։
Նրա խոսքով՝ շատ ակտիվ ու բավականին դրական շարժում կա այդ հարցում։
Խոսելով մետրոպոլիտենի զարգացման մասին՝ գլխավոր ճարտարապետն ասաց. «Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա։ Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»։ Նա, մատնանշելով ֆինանսական ոչ բավարար միջոցները, ասաց, որ դեռեւս կսահմանափակվեն ամենաստրատեգիական գծով՝ Աջափնյակը կապելով մայրաքաղաքի կենտրոնի հետ։
Հետագայում գուցե Դավթաշեն վարչական շրջանում նույնպես կառուցվի կայարան, սակայն դա ավելի ուշ կլինի, քանի որ մեծ գումարներ են պահանջվում այդ ամենի համար։
Իսկ ահա Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել։
«Այս ծրագիրը համարվում է մեր ռազմավարական ծրագրերից մեկը։ Այդ ճոպանուղին կմիացնի Նոր Նորքը Երեւանի Կենտրոն վարչական շրջանին։ Կարծում եմ, որ ճոպանուղին ավելի արագ կկառուցվի, քան մետրոպոլիտենի նոր կայարանները, քանի որ գումարային առումով այն կայարանների կառուցումից ավելի քիչ միջոցներ է պահանջում»,–նկատեց Երեւանի գլխավոր ճարտարապետը։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածում ծրագրվում է նոր լուսավորության համակարգ տեղադրել եւ վերակառուցել ամբողջ Ազատության հրապարակը։
«Օպերայի հարակից տարածքը երկու գոտուց է բաղկացած՝ մեկը գտնվում է Թումանյան փողոց—Մաշտոցի պողոտա հատվածում, իսկ երկրորդը՝ հենց Ազատության հրապարակն է։ Երկրորդ գոտու կանաչապատումը եւ սրճարաններից ազատելը մեր պահանջը չի եղել, այլ՝ հասարակության։ Ի սկզբանե ամեն ինչ սխալ է մեկնաբանվել»,–նշեց Արթուր Մեսչյանը։
Նրա խոսքով՝ մի մասը ապամոնտաժելուց (սրճարանների՝ մայթերին եղած հատվածները) բիզնեսը շատ չի տուժելու, մեծ վնասներ չեն լինի։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը համոզմունք հայտնեց, որ աշխատատեղերն էլ շատ չեն պակասի։
«Ժամկետների առումով ոչինչ չեմ կարող ասել։ Նախատեսվում է նաեւ օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ տեղադրել։ Տարածքն ազատելն առաջին լուրջ քայլն է, հետո կլինեն այլ՝ ավելի հետաքրքիր զարգացումներ»,–շեշտեց Մեսչյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի փլուզված պատը վերականգնելու համար ստորագրվելու է եռակողմ պայմանագիր։
«Պայմանագիրը ստորագրելու են կառուցապատողը, երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Կառուցապատողը՝ իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին, տրամադրելու է 14 մլն ՀՀ դրամ։ Նա կգա Իտալիայից եւ կներկայացնի կառույցի վերականգնման նախագիծը»,–շեշտեց Մեսչյանը եւ հավելեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի հարցը, որը գտնվում է Արամի 23 հասցեում, արդեն փակված է։
Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանն այդ հարցի հետ որեւէ առնչություն չունի։

25-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO