Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՍՈՑԻՈՒՄ


«Բարի տնակը» կատարում է իր առաքելությունը

Տիկին Նունե Սարգսյանը շրջայց է կատարել բարեգործական ժամանակավոր կացարանում

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը երեկ լրագրողների ուղեկցությամբ շրջեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում՝ ծանոթանալով դրա գործունեությանը եւ հեռանկարներին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ շինության, որի նպատակներից է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը, ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում։
«Առաջին անգամ մուտք գործելով այս բարի տեսքով տնակը՝ շատ տպավորվեցի։ Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Բարի տնակին» իմ ներկայությամբ, այն ամենով, ինչով հնարավոր է։ Վստահ եմ՝ նախաձեռնությունը հաջող ապագա ունի»,—նշեց Նունե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Բարի տնակը» լուրջ գործունեություն է իրականացնում։ «Հիմա աշխարհում հաշմանդամությունն այլեւս թաքնված չէ, եւ հիվանդ, հաշմանդամ երեխաները չպետք է թաքնվեն, խուսափեն հասարակությունից։ Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մոտեցումը պետք է փոխենք եւ համարենք, որ նրանք առողջ են ու մեր մասն են։ Պետք է նրանց գրկել, ընդունել։ Կարեւոր է խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն տալ, խնամել, քանի որ նրանք մենակ չեն կարողանա ապրել։ Անհրաժեշտ է նրանց որեւէ արվեստ կամ արհեստ սովորեցնել։ Այդպես նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ եւ չմեկուսանալ»,—ընդգծեց Սարգսյանը։
Նախագահի տիկինը կարեւորեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման հարմարությունների ստեղծումը։ «Մայթերը հարմար չեն, վերելակներ, էսկալատորներ է պետք ավելացնել շինություններում, փողոցներում, անցումներում, որպեսզի նրանք հեշտությամբ շրջեն»,—հավելեց նա։
Հանդիպման ավարտին «Բարի տնակից» նրան նվիրեցին երեխաների ձեռքով պատրաստված գունազարդ արկղիկ՝ նախատեսված թեյի եւ չրի համար։ Այդ իրերը նաեւ վաճառվում են, եւ դրանց հասույթից ստացված գումարը տրամադրվում է «Բարի տնակի» կառուցմանը։
Սարգսյանը խոստովանեց, որ թեյ, չիր շատ է սիրում եւ հաճույքով ընդունեց նվերը՝ խրախուսելով ստեղծագործ աշխատանքը, որը երեխաներին օգնում է չմեկուսանալ։
«Բարի մամա» կազմակերպության սոցիալական ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ բնակվում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք ունեն խնամքի եւ բուժման կարիք։ «Այս պահին «Բարի տնակ» ժամանակավոր կացարանում ապրում է երկու բնակիչ. նրանք դեռ կավելանան։ Կամավորական հիմունքներով մեզ մոտ աշխատող մասնագետները, ծանոթանալով եւ առնչվելով մեզ դիմած մայրերի եւ երեխաների խնդիրներին, որոշում են, թե նրանք որքան ժամանակ կարող են անցկացնել այստեղ։ Մասնագետները հոգեբանական աջակցություն են ցույց տալիս նաեւ ընտանիքի մյուս անդամներին»,—եզրափակեց նա։

25-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO