Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ամենապաշտպանված օղակը լինելու է հայցորդը

Դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ չինովնիկների հոսքը նվազել է

Հայաստանում պաշտպանած ատենախոսությունների թիվը վերջին երեք տարիներին նվազում է։ 2016 թվականին Հայաստանում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017 թվականին՝ 394, 2018 թվականին՝ 359։
«Արմենպրեսում» հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ ատենախոսությունների քանակի նվազման մի քանի պատճառ կա։
«Մի պահ չինովնիկների մեծ հոսք եղավ դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ։ Նրանց մի մասն արդեն հագեցել է իր աստիճաններից։ Նվազման մյուս պատճառն այն է, որ որոշ մասնագիտություններով կան կադրային խնդիրներ։ Ասպիրանտուրայի տեղերի թափուր մնալը բերում է այդ հետեւանքներին։ Առաջին պատճառի դեպքում նվազման միտումը դրական է, սակայն երկրորդի դեպքում մտահոգվելու առիթ կա»,–ասաց Սմբատ Գոգյանը։
Նա ներկայացրեց մերժված ատենախոսությունների թիվը։ 2017 թվականին մերժվել է մեկ ատենախոսություն, որը 2018 թվականին նորից ներկայացնելով՝ պաշտպանվել էր։ 2018 թվականին՝ Սմբատ Գոգյանի պաշտոնավարումից սկսած, մերժվել է 6 ատենախոսություն, հիմնականում արտագրության եւ հղումների հետ կապված պատճառներով։ Ներկայում մի քանի խնդրահարույց գործեր կան այս առումով, չի բացառվում, որ մերժված ատենախոսությունների թիվը աճի։
«Եթե կարծում եք, որ ինչ—որ ատենախոսության մեջ կա սխալ բովանդակություն, ապա նախապես տեղյակ պահեք մեզ, եւ մենք կարձագանքենք, բայց եթե ոչ մի մասնագետ ձայն չհանի, ատենախոսությունը հաստատվի եւ նոր գա մեզ բողոքի, ապա մենք այստեղ ոչինչ չենք կարող անել։ Վերջերս մի դեպք եղավ։ Մեկը եկավ մեզ մոտ եւ բողոքեց մի ատենախոսության հետ կապված եւ ասաց, թե ինչպե՞ս կարելի էր այն հաստատել։ Նրա գնալուց հետո պարզվեց, որ այդ մարդը խորհրդի կազմում դրական է արձագանքել հենց այդ նույն ատենախոսությանը»,—ասաց Սմբատ Գոգյանը։
Բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսում է ընթացիկ տարվա սեպտեմբերից գործարկել գիտական թեզերի պաշտպանությունների գործերի ընդունման, պրոցեսի կազմակերպման օնլայն համակարգը։
«Աշխատանքներն արդեն սկսել ենք։ Համակարգը գործարկելուց հետո հայցորդը կարող է իր գործողություններն առ ցանց իրականացնել՝ կապի մեջ լինելով ԲՈԿ—ի հետ։ Այդ ամենը պետք է լինի թափանցիկ։ Մենք կստեղծենք մի հարթակ, որտեղ բոլոր գործընթացները պարզ կերեւան։ Եթե իրավական հարցերը կարգավորվեն, ապա ցանկանում ենք այնպես անել, որ պաշտպանության պրոցեսը լինի ուղիղ հեռարձակմամբ, հարցեր տալու հնարավորություն լինի ոչ միայն խորհրդի կազմում ընդգրկված անձանց կողմից, այլեւ ցանկացած գիտնականի»,–ասաց Սմբատ Գոգյանը։
ԲՈԿ—ի նախագահը նշեց, որ ատենախոսությունների պաշտպանության կարգի հետ կապված որոշ փոփոխություններ են եղել։ Հնարավորություն տրվեց հայցորդին առաջ քաշել երեք թեկնածուի անուն, որոնք պատրաստ են կարծիք հայտնել ատենախոսության վերաբերյալ։ Պատճառն այն էր, որ բողոքներ կային նախկին կարգից։
«Ինձ համար շատ տարօրինակ էր գիտական հանրության այն արձագանքը, թե հայցորդն ո՞վ է, որ որոշի՝ ով նայի ատենախոսությունը։ Հասկանում եմ, մտահոգություն կա, սակայն ուզում եմ արձանագրել, որ աստիճանաշնորհման աշխատանքի հիմքում ընկած է լինելու հայցորդը։ Մեզ մոտ ամենապաշտպանված օղակը լինելու հայցորդը»,—ասաց Սմբատ Գոգյանը։

25-01-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO