Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՊՆ


Բանակի մարտունակությունը չափվում է ամեն օր

Համոզված է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության եւ սահմանների անձեռնմխելիության երաշխավորը հայոց բանակն է։ Հունվարի 28—ին լրանում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27—րդ տարեդարձը։ Այդ առիթով «ՀՀ»—ի թղթակիցը զրուցել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական վերլուծաբան—փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
Զինված ուժերի ստեղծման հիմքը դրվեց 1992թ.՝ արցախյան հերոսամարտի օրերին։ Դժվարին ճանապարհ անցած հայկական բանակը, Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ, իր մարտունակության քննությունը հանձնում է ամեն օր։ Ասում է՝ բանակի մարտունակության չափման միավոր աշխարհում չկա, քանի որ չկա լիարժեք խաղաղության կարգավիճակ, եւ հակառակորդն ամեն օր կարող է չափել իր դեմ կռվող բանակի մարտունակությունը. «Բացարձակ մարտունակ բանակ աշխարհում չկա։ Չկա բանակ, որ միանշանակ կարող է հաղթել ցանկացած հակառակորդի ամեն իրավիճակում։ Նոր մարտահրավերներ են առաջանում բանակի առջեւ։ Ըստ այդմ՝ կատարելագործման աշխատանք միշտ էլ անհրաժեշտ է։ Ռազմական գիտությունը, պատերազմը մշտապես զարգացող երեւույթներ են։ Միշտ ծնվում են զենքի նոր տեսակներ, հակառակորդը մշտապես զինվում է։ Գաղտնիք չէ նաեւ, որ հակառակորդը մեզնից ավելի շատ զենքի տեսակներ ունի եւ ավելի շատ միջոցներ է ծախսում այդ տեսակները արդիականացնելու, զարգացնելու ուղղությամբ։ Հետեւաբար իդեալական մարտունակություն չի կարող լինել։ Կա ձգտում, աշխատանք՝ միշտ լինելու ավելի լավը, քան նախորդ օրն էիր»։
Մեր բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին խոսելիս, Հովհաննիսյանը նշեց, որ ամեն օր պատրաստ պետք է լինենք լայնածավալ պատերազմի, մեծ մարտական գործողությունների։ Նրա խոսքով՝ մեր հակառակորդը չի թաքցնում, որ կարող է պատերազմական գործողությունների գնալ ամեն վայրկյան, եւ այս վտանգը պետք է միշտ նկատի ունենալ։ Անդրադառնալով «Ազգ—բանակ» հայեցակարգի կիրարկմանն ու «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին, նա նշեց, որ այս տարվա ձմեռային զորակոչին եւս «Ես եմ» ծրագիրը շարունակվում է իրագործվել։ «Պատիվ ունեմ» ծրագիրը նույնպես ընթացքում է։ Նպատակ ունեն դրանք էլ ավելի կատարելագործել, դարձնել առավել ճկուն, որպեսզի ե՛ւ բանակաշինությունը զարգացում ապրի, ե՛ւ ներգրավվող մարդկանց շահագրգռվածությունը մեծանա։ «Մեր մեծագույն ցանկությունն է բանակում տեսնել կիրթ սպաների եւ պահել նրանց կապը զինված ուժերի հետ երկարաժամկետ։ Քաղաքացիական բուհերի շրջանավարտները կիրթ եւ մեզ համար շատ ցանկալի կադրեր են»,–շեշտեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ազգ—բանակ» հայեցակարգն այդպես էլ մնացել է որպես հայեցակարգ։ Դրանից բխող վերոնշյալ երկու ծրագրերն են, որ շարունակվում են իրականացվել։
Ռազմական փորձագետի խոսքով՝ բանակը շնչող «օրգանիզմ» է, որը մշտապես նոր ծրագրերի, նախագծերի, քայլերի, բարեփոխումների կարիք է զգում, որից եւ բխում է զորքի մարտունակությունը։ Այս իմաստով, նոր ծրագրեր, ասում է, շատ կան՝ կապված սպառազինության, զենք—զինամթերքի ձեռք բերման, կրթական ոլորտի բարելավման եւ այլնի հետ։ «Ծրագրեր կան, որոնք դեռեւս «սաղմնային» վիճակում են։ Հունվարի 28—ին միգուցե նախարարը կհայտնի դրանց մասին, ես հիմա չեմ կարող վաղաժամ խոսել։ ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի ՀԱՊԿ—ի եւ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Մեր զորքերը շարունակում են միջազգային խաղաղապահ առաքելություններ իրականացնել ՆԱՏՕ—ի զորակազմերի շրջանակում՝ Կոսովոյում, Լիբանանում, Աֆղանստանում։ Համագործակցության ճակատը շատ լայն է, մասնավորապես Ռուսաստանի հետ՝ երկկողմ, եւ ՀԱՊԿ կառույցի շրջանակներում»,—մանրամասնեց նա։
Բանակը սպառազինությամբ, ժամանակակից, արդիական զենք—զինամթերքով համալրելու առումով զրուցակիցս ասաց, որ զենքի ձեռքբերման պայմանագրեր պարբերաբար կնքվում են. «Զենքեր կան, որ նոր ենք ձեռք բերում, որոշներն առկա են՝ ծավալն ենք մեծացնում։ Նախարարն արդեն խոսել է կործանիչ ինքնաթիռների մասին, առաջիկայում այս թեմային կրկին կանդրադառնանք։ Խոսվել է տարբեր տեսակի գերճշգրիտ հարձակողական հրթիռային համալիրների մասին, որոնցից ունենք եւ միգուցե թվաքանակն ավելացնենք։ Նպատակ կա ձեռք բերել նաեւ հակատանկային նոր միջոցներ, ռադիոէլեկտրոնային կապի պայքարի նոր սարքավորումներ»։
ՊՆ մամուլի խոսնակի գնահատմամբ՝ զենքի շուկան շատ թանկ է մեզ համար։ Սակայն, այդուհանդերձ, կարծում է, որ ցանկացած զինվորական երազում է ունենալ նորագույն զենքերի մեծ քանակ։ «Կուզենայինք ունենալ աշխարհի լավագույն տանկերը, հրետանիները, հրթիռներն ու ինքնաթիռները։ Բայց այնպես չէ, որ հիմա էլ խեղճի դիրքերից ենք խոսում։ Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակի ամբողջ սպառազինության ծավալը ներառում է միայն նոր տեսակի, երազած զենքեր։ Օրինակ՝ ԱՄՆ—ի, որ իր ռազմական բյուջեով աշխարհում ամենամեծ պետությունն է, ունեցած մի քանի հազար տանկերից ընդամենը 1000 օրինակն է, որ ամենավերջին սերնդի է։ Հին են, ընդ որում՝ մի քանի սերնդի»,–մանրամասնեց փորձագետը՝ միաժամանակ ընդգծելով այն կարծիքը, որ բանակը միշտ նոր տեխնոլոգիաներ, խոշոր գումարներ պահանջող եւ դրանք սպառող օրգանիզմ է, մշտապես ցանկանում է նորն ու լավը։
«Միշտ չէ, որ մեր հնարավորությունները ներում են ժամանակին համընթաց քայլելու համար, սակայն տեղում չենք դոփում»,–շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը՝ զուգահեռ նաեւ տեղեկացնելով, որ բանակի կազմավորման առիթով պաշտպանության նախարարությունը կազմակերպելու է փոքրիկ, համեստ միջոցառում, որի շրջանակներում կայցելեն «Եռաբլուր» պանթեոն, կունենան ամփոփ հաշվետվություն, պարգեւատրումներ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

26-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO