Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա)։ Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից։
Հորդորակը լայն արձագանք ունեցավ։ Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլեւ որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ։ Անշուշտ, սա բնական եւ ուրախալի իրողություն է։ Լեզուն զարգանում է, շարունակ կատարելագործվում։
Մենք պատրաստ ենք սիրով լսելու ամեն կարծիք ու առաջարկություն, սակայն դեմ ենք հայերենը ստորադասելուն կամ անտեսելուն։
Շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքների համար եւ ներկայացնելով նոր բառացանկ՝ դարձյալ
Հորդորում ենք
տուրք չտալ օտարաբանությանը եւ գործածել հայերեն հետեւյալ բառերը.
1. աժիոտաժ՝ իրարանցում
2. ալեգորիա՝ այլաբանություն
3. ակտուալ՝ արդիական, հրատապ
4. ամպուլա՝ սրվակ
5. անատոմիկում՝ հերձարան, դիահերձարան
6. անկետա՝ հարցաթերթիկ
7. ասորտիմենտ՝ տեսականի
8. բլանկ՝ ձեւաթուղթ
9. գարնիր՝ խավարտ
10. գրանտ՝ դրամաշնորհ
11. դեզինֆեկցիա՝ ախտահանում, վարակազերծում
12. դեզինֆորմացիա՝ ապատեղեկատվություն
13. դեկլարացիա՝ 1. հռչակագիր, 2. հայտարարագիր, 3. հայտարարություն
14. դեմոգրաֆիա՝ ժողովրդագրություն (դեմոգրաֆիական՝ ժողովրդագրական)
15. դեւիզ՝ նշանաբան
16. զոբ՝ խպիպ
17. էլիտա՝ վերնախավ, ընտրախավ
18. ժելե՝ դոնդող
19. ինդիվիդուալ՝ անհատական
20. ինվեստիցիա՝ ներդրում
21. ինվեստոր՝ ներդրող
22. ինցիդենտ՝ միջադեպ, դեպք
23. լակոնիկ՝ սեղմ, հակիրճ
24. լիբերալ՝ ազատական
25. լիդեր՝ 1. առաջնորդ, 2. առաջատար
26. լոկալ՝ տեղային
27. կամին՝ բուխարի
28. կարկաս՝ հիմնակմախք, հիմնամաս, կմախք
29. կոլեկցիա՝ հավաքածու
30. կոլեկցիոներ՝ հավաքորդ
31. հորոսկոպ՝ աստղագուշակ
32. մարկետ՝ խանութ
33. մեմորանդում՝ հուշագիր
34. պիպետկա՝ կաթոցիկ
35. ստիմուլ՝ խթան, ազդակ, շարժառիթ
36. օրխիդեա՝ խոլորձ
37. օֆիս՝ գրասենյակ
38. ֆակտոր՝ գործոն
39. ֆիասկո՝ (լիակատար) ձախողում, տապալում
40. ֆոյե՝ ճեմասրահ

Լեզվի կոմիտե

30-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO