Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ԱԳՆ


Պարտվողական չենք եղել եւ չենք լինելու

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել

Նախօրեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների թվում «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել եւ հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Այստեղ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
–Հարցս վերաբերում է երկու շաբաթ առաջ Մամեդյարովի հետ Ձեր հանդիպմանը, որից հետո նաեւ հաղորդագրություն տարածվեց հասարակությունները խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ։ Ես կխնդրեմ մի փոքր այդ բանակցային գործընթացի հետ կապված մանրամասներ ներկայացնեք։
–Այն, ինչ ասված է մեր հաղորդագրության մեջ եւ ուրախալի է՝ նաեւ մյուս կողմի ու համանախագահների հաղորդագրությունների մեջ, այն, ինչ որ ասվել է, շարունակական, հետեւողական քաղաքականություն է, որ մենք տանում ենք։ Առաջինը, նորություն չէ մեզ համար, մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր։ Վստահ եմ՝ բոլորդ հասկանում եք, որ անհնար է մեկ կողմից խաղաղություն բանակցել, իսկ մյուս կողմից սերմանել թշնամություն կամ առավել եւս՝ մեծացնել լարվածությունը։ Այդ առումով է, որ մենք ուշադրություն ենք տալիս նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ էական, կարեւոր էլեմենտներ են այս գործընթացի մեջ։
–Ի՞նչ պայմաններով եք քննարկում այդ խաղաղությունը, այսինքն՝ ի՞նչ է դրվել սեղանին։ Խաղաղության մասին դիսկուրսը, խաղաղության մասին բանակցությունները. դրա տակ պետք է լինեն էլեմենտներ, պայմաններ։
–Դուք շատ լավ գիտեք, որ մենք արտահայտվել ենք, մենք որեւէ կերպ չենք շեղվելու այն բաներից, ինչ որ ասել ենք։ Ես վստահ եմ, որ բազմիցս լսել եք, եւ որեւէ շեղում այդ առումով չի եղել մեր դիրքորոշման մեջ։ Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ բանակցություններով բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարեւորությունը եւ ամենակարեւորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի եւ անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Չկա այդպիսի մի բան եւ չի եղել որեւէ բան, որ դուք չիմանաք։ Բանակցությունները՝ այս երկխոսությունը, դրա շուրջ է։
Եվ այդ առումով է, որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել հետեւել մեկնաբանություններին, եւ ինձ մոտ որոշ չափով եղել է նաեւ որոշ զարմանք, որ ինչ—որ պարտվողականության տրամադրությո՞ւն ունենք մեր հասարակությունում, թե՞ մենք ինքնավստահություն ենք կորցրել։ Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, եւ կարիք չկա որեւէ կերպ տեսնելու, որ ինչ—որ կերպ լինում է մի բան, որտեղ մենք խափանելու ենք մեր դիրքորոշումները։ Դա իսկապես հասարակության համար, բոլորիս համար վիրավորական է. պարտվողական չենք եղել եւ չենք լինելու, առավել եւս ինքնավստահության մասով։ Եվ նաեւ ավելացնեմ, ինչ վերաբերում է Արցախի ներկայությանը եւ Արցախի որպես որոշիչ ձայն եւ ներգրավվածության հարցին, սա հետեւողական աշխատանք է։ Սա նաեւ պրակտիկ կիրառական հարց է։ Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք եւ անցանք։ Նորից եմ կրկնում, սա մեր համար շատ հստակ պրակտիկ խնդիր է. ավելի գործնական եւ իրատեսական լինել, ավելի գործնական լինել այդ բանակցային գործընթացում պրոգրես ունենալու։
–Ստատուսի եւ անվտանգության հարցում փոխըմբռնում կա՞, որովհետեւ ադրբեջանական կողմից խոսվում է ինչ—որ փոխըմբռնումների մասին։ Ձեզ հետ հանդիպումներից մեկից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ որոշակի փոխըմբռնում կա։ Ես ցանկանում եմ հասկանալ՝ ստատուսի եւ անվտանգության հարցում, որ Դուք նշեցիք, որ դա գերակա է հայկական կողմի համար, իսկ մյուս կողմը...
–Ես հիմա դժվարանում եմ մեկնաբանել մյուս կողմի հարցը։ Փոխըմբռնումն այնքանով է, վստահ եմ, որ բավական հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը մոտենում։ Եվ մենք մեր տրամաբանության, երկխոսության մեջ հասկանալի ենք դարձնում, թե ինչ նկատի ունենք։
–Պարոն Մնացականյան, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու որեւէ գործողություննե՞ր...
–Որպես սկզբունք մենք արտահայտել ենք, որ սա անհրաժեշտություն է, որեւէ նորություն չկա։ Եթե շատ ուշադիր հետեւեք, անցած տարիների ընթացքում, բոլոր տարիների ընթացքում քանի անգամ է նման բան ասվել...
–ՄԱԿ—ի մակարդակով էլ արձագանք եղավ հենց ա՛յդ կետին...
–Նորից կխնդրեմ մի քիչ ուշադիր լինել, ուշադիր այն առումով, որ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի կողմից նման արձագանքներ միշտ եղել են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի կողմից միշտ եղել է նման դիրքորոշում, որ նա իր ձայնն է բերում՝ նպաստելու խաղաղությանը, այս գործընթացին, նպաստելու այնքանով, որ անվերապահ աջակցում է Մինսկի խմբի եռանախագահների շրջանակում բանակցություններին։ Այն, որ ինքն իր ձայնը բերում է եւ իր աջակցությունն է հայտնում այն արդյունքներին կամ այն հայտարարությանը, որ եղել է եռանախագահության առումով, դա գլխավոր քարտուղարի այդ աջակցության արտահայտությունն է։ Ես դա շատ լավ եմ գնահատում, շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ սա միջազգային հանրության կողմից նույնպես այն համալրումն է, այն համերաշխությունն է խաղաղ գործընթացին։
Այս ամենն ասելով, ուզում եմ կրկնել, որ մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Մենք շատ հստակ ասել ենք. դա չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, դա նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է։ Սա շատ հստակ բերում ենք առաջ։
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, այստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձեւավորված բանաձեւեր, թե ինչպես դա իրականացնել։ Բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է։
–Պարոն Մնացականյան, որեւէ հուշագիր կամ ինչ—որ փաստաթուղթ պատրաստվում է առաջիկայում։
–Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց եւ թափանցիկ։ Եթե լիներ, դուք կիմանայիք։ Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է, որովհետեւ բանակցությունների էությունն է այդպիսին, հարցի էությունն է այդպիսին։ Սա մեխանիզմ է, որը մենք չենք հնարել, եւ որը գոյություն ունի այս գործի մեջ։ Բայց չի լինի այնպես, որ մենք առաջ շարժվենք, ու հասարակությունը տեղյակ չլինի։
–Արդեն երկրորդ թե երրորդ անգամ է՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումները տեղի են ունենում առանց Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության։ Դրա համար եղան որոշակի մեկնաբանություններ, որ կարծես թե տեղի է ունենում շեղում առկա ձեւաչափից։
–Չէի ասի։ Առաջինը, որ եղել է երեք հանդիպում, այսպես կոչված, հանպատրաստից, եւ օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները մասնակցել են նույն միջոցառումներին։ Եվ սա ողջունելի է, որովհետեւ երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները։ Եվ դա շատ դրական բան է այն առումով, որ ավելի դյուրացնում է, ավելի հնարավորություն է ստեղծում՝ ավելի լավ միմյանց զգալու եւ ավելի արդյունավետ աշխատելու այդ հարցերի շուրջ։
Վարչապետ Փաշինյանը խոսեց դրա մասին, եւ շատ լավ է, որ ղեկավարներն առիթ են ունեցել փոխանակելու մտքեր տարբեր հարցերի շուրջ, որպեսզի ավելի լավ պատկերացնեն միմյանց, միմյանց մոտեցումներն ու տեսլականները։
–Պարոն Մնացականյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էլ հայտարարեց, որ «Արցախի անունից կարող է բանակցել միայն Արցախը, Հայաստանի անունից ենք մենք բանակցում»։ Ի՞նչ է սա նշանակում, եւ որքանո՞վ է հավանական բանակցային սեղան Արցախի վերադարձը։
–Որքանով է ռեալ կամ ռեալ չէ, սա չէ հարցը։ Մեզ համար սա պրակտիկ հարց է, մեզ համար սա բանակցությունների արդյունավետության հարց է, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ներկայացնում է մեր դիրքորոշումները։ Եվ Լեռնային Ղարաբաղը՝ որպես քաղաքական միավոր, ունի իր ժողովրդի կողմից ընտրված բոլոր մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ հասարակության առջեւ։ Սա պրակտիկ հարց է։ Մենք մեր պատասխանատվությունից չենք փախչում եւ մենք շարունակական այս հարցը բերում ենք առաջ։ Սա չի նշանակում, որ մենք մեր պատասխանատվությունից փախչում ենք եւ բանակցությունների չենք նստում։ Սա չի նշանակում, որ քսան տարվա ընթացքում ձեւավորված մի գործընթաց անմիջապես փոխվում է. բոլորը համաձայնվեցին, եւ հարցն այդպես լուծվեց։
–Պարոն Մնացականյան, Դավոսում հերթական ոչ պաշտոնական հանդիպումը եղավ։ Ընդհանրապես այս հանդիպումը ի՞նչ օգուտ է տալիս, Ալիեւի հետ այս ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպումը։ Գործընթացի վրա ինչպե՞ս է ազդում։
–Միանշանակ օգուտ է։ Գործընթացի վրա տալիս են դրական ազդեցություն այն առումով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց շատ ավելի լավ են զգում, միմյանց շատ ավելի լավ են հասկանում։ Ձեւավորվում է մի միջավայր, որտեղ ղեկավարները կարող են միմյանց շատ ավելի լավ հասկանալ եւ ավելի հստակ տեսնել, թե ինչպես կարող ենք շարժվել խաղաղության ապահովման ճանապարհով։ Այսինքն՝ սա միայն ու միայն դրական է։ Գիտեք, որ շփումներ եղել են այնպես, որ իրենք օրակարգ չեն ունեցել, եւ նպատակը եղել է, որպեսզի ղեկավարները միմյանց ավելի ծանոթ լինեն, փորձեն միջավայր ունենալ, որտեղ իրենք ունեն ավելի բարձր մակարդակի վստահություն, թե ինչպես կարելի է շարժվել առաջ։
–Երկու արտգործնախարարների հանդիպումից հետո նշվեց, որ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ Մոտավորապես ե՞րբ է հնարավոր այդպիսի ձեւաչափի հանդիպումը։
–Շատ զգույշ լինենք, որովհետեւ սրանք նուրբ հարցեր են այն առումով, որ մենք, գիտեք, այնպես ենք անելու, որ նման հանդիպումն ունենա լավ արդյունք։ Դրա համար շարունակելու ենք աշխատել այնպես, նաեւ համանախագահների օգնությամբ, որպեսզի կարողանանք մեր կողմից այդ դաշտը պատրաստենք, որպեսզի դա նպաստի դրական արդյունքի, այլ ոչ թե ինչ—որ ռիսկեր ստեղծի։
–Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների առումով...
–Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի առումով։ Շատ լավ հարց բարձրացրեցիք։ Շատ էական հարց է։ Դրանք ինչի՞ն են ուղղված։ Կա հիմնական կորիզը բանակցությունների, որը վերաբերում է հիմնարար կարգավորմանը հարցի, եւ կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, այն, ինչ որ կոչվում է խաղաղությանը նպաստելուն։ Եթե կա էսկալացիա, եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում բանակցություններին։ Այն, ինչ որ վերաբերում է Վիեննային եւ Սանկտ Պետերբուրգին, վերաբերում է, ըստ էության, ռիսկերի նվազեցմանը։ Հիմա մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ։ Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից հրաժարվե՞լ ենք։ Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն։ Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում եւ սահմանում։ Սա նպաստավոր է, եւ մեր ուշադրությունը դրա վրա է։ Որեւէ հարց դուրս չի եկել։ Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինքն թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞՝ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք։ Ռիսկերի նվազեցումը եղել եւ մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք։ Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք։ Այսօր մենք կարողացել ենք գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերի նվազեցման առումով աշխատում են։ Եվ սա շատ էական է, շատ օգտակար է։
–Կոնկրետ հունվարի 16—ի բանակցությունները հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա են եղել։
–Նորից եմ կրկնում, մեզ համար առաջնայինը կարգավիճակն է եւ անվտանգությունը։ Այս սկզբունքն է մեզ համար առաջնայինը։ Դուք ուզում եք ես մնացած սկզբունքների մասի՞ն խոսեմ։ Ես խոսում եմ իմ առաջնային սկզբունքի մասին՝ կարգավիճակ եւ անվտանգություն։

30-01-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO