Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԵՐԵՎԱՆ


Ավտոմեքենաները քաղաքային հոգս չդարձնենք

Հասարակական տրանսպորտի կանգառատարածքները պաշտպանության կարիք ունեն

Այնպես եղավ, որ 2018թ. չվերականգնվեցին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի (ՀՏ) կանգառատարածքների նշագծումները։ Գարնանը փողոցների նշագծումները թարմացվեցին, բայց կանգառանշումներին ձեռք չզարնվեց։ Թե պատճառը որն էր, չենք կարող ասել, բայց որ այդ փաստը դարձավ էական խոչընդոտ հասարակական տրանսպորտի կանգառումներին, կարող ենք ասել։ Կանգառատարածքների սահմանները ցույց տվող այդ գծերի բացակայությունը մի տեսակ ազատություն տվեց կողմնակի տրանսպորտ վարող այն վարորդներին, որոնք մշտապես հակված են կայանատեղ դարձնել այդ տարածքները։ Մի կողմից հին, ջնջված նշագծումների վատ երեւալը, մյուս կողմից կայանման համար ազատ տարածքների սղությունը առիթ տվեցին, որ կանգառատարածքները դիտվեն կայանման հարմար տարածք, եւ այնտեղ տեղ գտնեն կողմնակի ավտոմեքենաները։
Կանգառների տարածքները զբաղեցնելու երեւույթը նոր չէ, տարիների պատմություն ունի, սակայն նշագծումների բացակայությամբ այն դարձավ ավելի համարձակ։ Այսօր քաղաքի կենտրոնական հատվածում որ կանգառն էլ վերցնես՝ զրկված է լիարժեքությունից. մուտքի եւ ելքի հատվածները զբաղեցված են կողմնակի փոխադրամիջոցներով։ Սահմանազանցությունը հաճախ այն աստիճանի է հասնում, որ մեքենաները զբաղեցնում են ամբողջ կանգառատարածքը, իսկ հասարակական տրանսպորտը ուղեւոր է իջեցնում կամ վերցնում երթեւեկելի երկրորդ գոտում կանգնելով, ինչը երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է։
Օրեցօր շատացող ավտոմեքենաների առկայության պայմաններում կանգառատարածքների զավթումը հղի է վտանգներով։ Փոխադրամիջոցների թվի անընդհատ աճը հանգեցնելու է մի վիճակի, երբ տրանսպորտը դառնալու է քաղաքի թիվ մեկ խնդիրը, որի լուծման համար պետությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ստիպված են լինելու կիրառել ոչ միայն տրանսպորտի կառավարման արդիական համակարգեր, այլեւ խստագույն սահմանափակումներ։ Սա անխուսափելի է։ Այս հեռանկարն ունեցող քաղաքում դրսեւորվող ներկա վերաբերմունքը մի քիչ տարօրինակ է։ Ընդունված եւ գործող կանոնների նկատմամբ ուշադրությունը, որքան նկատելի է, մեծ չէ։ Այն տպավորությունն ենք ստանում, թե կանգառատարածքների պաշտպանությունը թողնված է ինքնահոսի, կառավարվում է իներցիայի (սովորության) ուժով, եւ ցանկացած մեկը կարող է ցանկացած պահի անպատիժ խաթարել այն։ Վիճակը հատկապես վատ է այն կանգառատարածքներում, որոնք գտնվում են հանրային ծառայություններ մատուցող հիմնարկությունների եւ կազմակերպությունների հարեւանությամբ։ Որպես կանոն, այդ տարածքներում ազատ տեղեր միշտ չէ որ լինում են, եւ եկող նոր ավտոմեքենաների համար կայանման տեղ են դառնում հասարակական տրանսպորտի կանգառների տարածքները։ Տեւական ժամանակ հետեւում եմ երեւույթին եւ ափսոսանքով պիտի նշեմ՝ երբեւէ չեմ տեսել մի դեպք, որ համապատասխան իրավասությամբ օժտված ճանապարհային ոստիկանը որեւէ կողմնակի ավտոմեքենա հանի կանգառի տարածքից։ Մեր ինչին է պետք այսքան լիբերալ վերաբերմունքը, չէ՞ որ հանրային տարածքներում, իսկ տրանսպորտային երթեւեկը, փողոցը այդպիսին են, կարգուկանոնը ազգային մշակույթի տարր է։ Տարիներ առաջ սկսված մերժելի սովորությունն այսօր նորմալ համարելն ամենեւին մեր շահերից ու նպատակներից չի բխում, որքան էլ ծանրակշիռ լինեն պատճառները։

Աղմկող, նյարդեր սղոցող ավտոմեքենաներ

Օգտագործված, հնամաշ ավտոմեքենաների զանգվածային ներկրումն իր հետ բերել է մի խնդիր, որը կարծես թե այնքան էլ չի անհանգստացնում մեզ։ Մեծացել է տրանսպորտի աղմուկը։ Վերջին տարիներին այդ երեւույթն ավելի նկատելի է դարձել։ Դա ունի իր բացատրությունը. օգտագործված ավտոմեքենաները մի քանի տարի էլ Երեւանի փողոցներում «վազվզելուց» հետո բնականաբար ավելի են մաշվում, ինչից մեծանում է աղմուկը՝ շարժիչն է մաշվում, թափքն է թուլանում։ Պատահական չէ, որ հենց օգտագործված մեքենաներն են մտնում մեր երկրի նման ցածր գնողունակության երկրներ, քանի որ արտահանման երկրներում գործող բնապահպանական մեծ տույժերը ստիպում են տերերին դրանք էժան վաճառել եւ նորը գնել։ Մեզ հրապուրող էժանությունը կարճ ժամանակ անց դառնում է յուրօրինակ գլխացավանք ինչպես պահպանման ծախսերի, այնպես էլ աղմուկի տեսքով։ Ինչ խոսք, սրտացավ օգտագործողը թույլ չի տա, որ իր ավտոմեքենան տրակտորի ձայնով աշխատի։ Որքան էլ լուրջ լինի անսարքությունը, կվերացնի, կարգի կբերի։ Բայց մեր կողքին մարդիկ կան, որոնք չեն կարեւորում այդ թերությունը, քանի որ որոշակի ծախս անելու պատրաստակամություն չունեն։ Չասենք՝ հնարավորություն չունեն, դա կեղծ կհնչի, ամեն օր ավտոմեքենա օգտագործողը, մանավանդ որպես «տաքսի» օգտագործողը պետք է որ ունենա այդ հնարավորությունը։ Պարզապես այդպիսի մարդկանց չի բավարարում հանրային գիտակցությունը։ Եթե մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենա վարողը չմտածի, որ իր մեքենայի առաջացրած աղմուկը խանգարում է փողոցներում եւ բնակարաններում գտնվող մարդկանց, վնասում նրանց առողջությունը, ապա ինչու պիտի լրացուցիչ ծախս անի աղմուկի պատճառը վերացնելու համար։ Ավելին, կարծիք կա, որ մեքենա վարողների շարքերում կան մարդիկ, որոնք հատուկ այնպիսի միջոցներ են կիրառում ձայնի խլացուցիչների վրա, որ հնարավորինս մեծանա աղմուկի աստիճանը։
Այդպիսիք բավականին շատ են, նրանց կարող ենք տեսնել ամեն օր, նրանք չեն երթեւեկում, սուրում են ռեակտիվ ինքնաթիռի նման՝ ցնցելով մայթով անցնող հետիոտնի բոլոր զգայարանները։ Սուր զգացողության կարի՞ք ունեն այդ մարդիկ։ Երեւի։
Քաղաքային բնակավայրում, որտեղ առանց այն էլ մեծ է աղմուկի աստիճանը, այսպիսի վարքագիծը ներելի չի կարող լինել։ Այդ երեւույթի դեմ պայքարի երկու եղանակ կա. մեկը հասարակական կարգը պահպանողների կողմից համապատասխան միջոցների կիրառումն է, մյուսը՝ ավտոտեխզննման կետերում այդ թերությանը պատշաճ ուշադրություն դարձնելը։ Ելնելով երեւույթի տարածվածության տպավորիչ չափերից՝ հակվում ենք այն ենթադրությանը, որ երկու զսպիչներն էլ ազդեցիկ չեն գործում։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

30-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO