Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԱՇԽԱՐՀ


Ռուսաստանը կզսպի՞ Էրդողանի փառասիրությունը

2018թ. դեկտեմբերի 19—ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե իր երկիրը զորքերը դուրս է բերելու Սիրիայի քրդաբնակ շրջաններից, ինչը, կարելի է ասել, այստեղ նոր իրավիճակ է ստեղծել։ Թուրքիան շարունակ հայտարարում է, որ շուտով Սիրիայում քուրդ զինյալների հանդեպ իրականացնելու է երրորդ ռազմական գործողությունը։ Սակայն նախագահ Թրամփի «թվիթերյան» հայտնի զգուշացումից հետո այդ երկիրը փորձում է գտնել Ռուսաստանի աջակցությունը
Էրդողանը Իդլիբ նահանգի խնդրի առնչությամբ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու նպատակով նախորդ շաբաթ այցելեց Մոսկվա։ Սակայն, ըստ ամենայնի, նրա այցը լուրջ ձեռքբերումներ չարձանագրեց, հաշվի առնելով տվյալ հարցերի շուրջ Ռուսաստանի արտահայտած տեսակետներն ու այցին հաջորդած Էրդողանի հայտարարությունները։
Նշենք, որ Աստանայի գործընթացի շրջանակներում 2017թ. ամռանը Ռուսաստան—Իրան—Թուրքիա համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայի երեք նահանգներում բախումնազերծ գոտի ստեղծելու շուրջ, այդ թվում՝ Իդլիբ նահանգում, որը գլխավորապես գտնվում է «Ալ Նոսրայի» ու «Սիրիայի ազատ բանակ» կազմակերպության, որը վայելում է Թուրքիայի բազմակողմանի աջակցությունը եւ համագործակցում «Ալ Նոսրայի» հետ, նաեւ ահաբեկչական այլ խմբերի վերահսկողության տակ։ Հետագայում երեքից երկուսն անցան Դամասկոսի վերահսկողության ներքո։ Վերջինս նախապատրաստվում էր նաեւ Իդլիբի վրա հարձակվել, քանի որ Թուրքիային չէր հաջողվել ստանձնած պարտականությունները կատարել. Իդլիբում բախումները շարունակվում են, «Ալ Նոսրան» չի համաձայնում զինաթափվել։ Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիան համաձայնեց չհարձակվել Իդլիբի վրա, սակայն 2018թ. սեպտեմբերի 17—ին Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Էրդողանի՝ Սոչիի հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել այստեղ 20 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու շուրջ, որտեղից մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 6—ը պետք է «Ալ Նոսրան» նահանջեր, եւ դուրս բերվեր ծանր զրահատենիկան, մինչդեռ իրականում Թուրքիան չի կատարել համաձայնությունը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը այս մասին հայտարարել է նախօրեին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին՝ շեշտելով, որ Թուրքիան թերացել է համաձայնությունը ամբողջությամբ կատարելու հարցում, եւ «Ալ Նոսրան» պահպանում է վերահսկողությունը, ինչը խիստ մտահոգել է Դամասկոսին եւ Մոսկվային։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանների երկարությամբ անվտանգության գոտի ստեղծելուն, ապա Պուտինը, Թրամփի առաջարկությամբ, Թուրքիայի համար խիստ ցանկալի՝ Սիրիայի հյուսիսարեւելյան սահմանում անվտանգության գոտի ստեղծելու փոխարեն առաջարկել է կյանքի կոչել 1998թ. Դամասկոսի եւ Անկարայի միջեւ Ադանայում կնքված անվտանգության պայմանագիրը։ Սակայն 2011—ից ի վեր Թուրքիան անտեսել է Ադանայի պայմանագիրը՝ խախտելով բազմաթիվ դրույթներ, համագործակցելով ու զինելով ահաբեկչական խմբերին։ Մինչդեռ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան կատարում է Ադանայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, եւ այդ երկիրը տարածաշրջանը փրկելու է վրա հասնող մեծ աղետից՝ Ռուսաստանի, ԱՄՆ—ի, Իրանի հետ համագործակցելով։ Միաժամանակ շեշտել է, որ Թուրքիան աշխարհին ապացուցել է, որ անհրաժեշտության դեպքում առանց հապաղելու ռազմական գործողությունների է դիմելու, սակայն բանակցային ուղիով խնդրի լուծումը գերխնդիր է համարում։ Այլ կերպ ասած՝ թեեւ Էրդողանը զսպվածություն է ցուցաբերում եւ մեղմ է արտահայտվում Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ, բայց նաեւ բացառված չէ, որ նա իր խոսքերի տոնայնությունը կփոխի՝ Սիրիայում նրանց շահերի ոչ համընթաց լինելու պատճառով։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով այլ տնտեսական եւ մասնավորապես էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, Անկարայի դժգոհությունը երկարատեւ չի լինելու։
Այս առնչությամբ հատկանշական են Թուրքիայում Սիրիայի դեսպան Նեդալ Կաբլանի տեսակետները։ Նա «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ադանայի համաձայնությունը սեղանին դնելով՝ Մոսկվան նպատակամղված է օգնել Էրդողանին «ցած իջնել խոստումների ծառից», որոնք շատ մեծ են, եւ նա ի զորու չէ իրականացնելու։ Իսկ Իրանի լռության մասին հավելել է, որ Ռուսաստան—Իրան—Սիրիա համաձայնություններում Ռուսաստանը պարտավորվել է Էրդողանի փառամոլությունը զսպել։
Ստեղծված իրավիճակում Մոսկվան հայտարարել է, որ, ինչպես նախատեսված էր, փետրվարին Մոսկվայում տեղի է ունենալու Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա գագաթնաժողովը, ինչի օրակարգում կրկին Սիրիայի հիմնահարցն է, որտեղ գուցեւ կհարթվեն թուրք—ռուսական տարաձայնությունները։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

30-01-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO