Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պաշտոնական գրագրության մեջ ամսաթվերի գործածության մասին

Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել։ Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձեւաթղթերում։ Հանդիպում են գրության այսպիսի ձեւեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15—ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»—ը հունվար 2018 թ. կամ 15—ը հունվար 2018 թ. կամ 15/01/2018 թ. կամ 15—01—2018 կամ 15.01.2018 եւ այլն։
Նկատելի է, որ ամսանվան (նաեւ ամիսը ցույց տվող թվի) եւ տարեթվի միջեւ ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է —ը եւ այլն։ Համեմատաբար նոր իրողություն է, որ օր—ամիս—տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով։
Այս անհարկի բազմաձեւությունը վերացնելու եւ գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով
Հորդորում ենք
1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել եւ գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձեւով։ Պահպանել ամսաթիվ—ամսանուն—տարեթիվ հերթականությունը։ Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019։ Ամսանունը գրել փոքրատառ։
Թույլատրելի է նաեւ ամսանվան ուղիղ ձեւով գրությունը։ Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.։ Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաեւ սկզբում։ Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.։
2. Ամիս—ամսաթիվը եւ տարեթիվն իրարից ստորակետով չանջատել։ Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1։
3. Միայն թվերով գրվող ամիս—ամսաթվերում գործածել միջակետ եւ ոչ թե թեք գիծ կամ գծիկ։ Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25—01—2019, այլ 25.01.2019։
4. «Թվական» բառի համառոտագրությունը՝ «թ.»—ն, գրել թվանշանից առանձին՝ թողնելով բացատ։ Օրինակ՝ 31 հունվարի 2019 թ.։ Միայն թվերով գրվող ամիս—ամսաթվերից հետո «թ.»—ն չգրել՝ համարելով ավելորդ։

Լեզվի կոմիտե

31-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO