Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԵՐԵՎԱՆ


Ջարդվող աղբարկղեր, տուժող աղբահանություն

Որքան էլ գայթակղիչ չէ «ցածր» թեմաների մասին խոսելը եւ գրելը, այդուհանդերձ մեր կյանքում կան բաներ, որոնք շրջանցելը պարզապես հնարավոր չէ։ Հնարավոր չէ, քանի որ ուղղակիորեն առնչվում են մեր «կենցաղային» մշակույթին։
Այդպիսին է նաեւ մեր կենսագործունեության արդյունքում առաջացող կենցաղային աղբի կազմակերպված տեղափոխությունը համապատասխան վայր։ Ամենեւին պատահական չէր Երեւանի ավագանու 2018 թ. արտահերթ ընտրություններից առաջ քաղաքի կառավարիչ մարմնի նկատմամբ աննախադեպ ակտիվացած քննադատությունը ոչ բավարար աղբահանության առիթով։
Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց նախընտրական ծրագրերում առաջնային տեղ էին հատկացնում այդ խնդրի լուծմանը՝ հաճախ այն աստիճան կարեւորելով, որ թվում էր, թե մայրաքաղաքն այլ կարեւոր խնդիր չունի։
Այո, քաղաքի, այն էլ երկրի մայրաքաղաքի մաքրությունը խիստ կարեւոր գործոն է։ Եթե ժամանակին եւ պատշաճորեն չկատարվի այդ աշխատանքը, մենք կհայտնվենք անտանելի վիճակում, ինչպես եղավ անցյալ տարվա ամառային ամիսներին, երբ աղբի առաջացման սեզոնային «պիկը» եւ տեղափոխման տեմպերը չէին համապատասխանում իրար։ Տարօրինակ է, որ այդ ամիսներին ոչ միայն աղբն էր օրեր շարունակ տեղում մնում, այլեւ նկատվեց աղբարկղերի շարքից դուրս գալու դեպքերի շատացում։ Այժմ աղբահանությունը թեպետ ինչ—որ չափով կարգավորվել է, այդուհանդերձ մտահոգող է այն, որ շարունակվում է աղբարկղերի ջարդվելու երեւույթը։
Մեր դիտարկումները ցույց են տվել, որ պլաստմասսայե այդ տարաները հաճախ անպիտան են դառնում ճիշտ չօգտագործելու պատճառով. դրանց պարունակությունը կոմպակտորներին բարձելու ժամանակ բանվորներն անզգուշություն են դրսեւորում եւ գետնին կտրուկ իջեցնելու հետեւանքով ջարդում են անիվները, հաճախ էլ կողապատերն են ճաքում։ «Սանիթեքի» պատճառաբանությունը, թե աղբարկղերը շարքից ելնում են բնակիչների կոպիտ վերաբերմունքի պատճառով, ոչ միշտ է հիմնավոր։ Անշուշտ հնարավոր չէ ժխտել, որ կան դրանք այրելու դեպքեր։
Ծխախոտի կոթունը կամ չհանգցրած լուցկին տարայի մեջ գցելը հղի է կրակի բռնկման վտանգով, բայց տրամաբանությունից հեռու է դիտավորյալ այրելը կամ ինչ—որ մեկի կողմից արկղերի ակները, կողապատերը եւ կափարիչները ջարդելը։ Մինչդեռ քաղաքի բոլոր հատվածներում մենք կտեսնենք այդպիսի խեղված աղբարկղեր։ Այն ո՞ր խեղկատակն է, բանուգործ թողած, շրջում քաղաքում եւ ջարդում դրանք, ի՞նչ տրամաբանությամբ։ Չկա այդպիսի տրամաբանություն։ Մինչդեռ բարձող բանվորների անփութությունը, հոգնածությունը կարող են այդպիսի պատճառ դառնալ։ Հետեւեք, կտեսնեք։
Աղբարկղերի կափարիչների մասին։ Անխոս՝ կափարիչները կոնկրետ նպատակ ունեն, գլխավորապես՝ թափառող կենդանիների կողմից աղբը հանելու եւ շրջակայքում ցրելու հնարավորությունը հնարավորինս փոքրացնելը։ Ունեն նաեւ էսթետիկ նշանակություն։ Բայց «Սանիթեքի» գործունեության առաջին իսկ օրերից մենք այդպես վարվելը պրակտիկա չենք դարձրել։ Բանվորները դրանք դատարկելուց հետո չեն ծածկել կափարիչներով, բնակիչներն էլ թերացել, իրենց պարտականությունը չեն համարել ծածկելը։ Եվ կափարիչները դարձել են անգործածելի, նույնիսկ խանգարող ավելորդություն։ Պատահական չէ, որ քաղաքի բակերում եւ փողոցներում տեղադրված աղբարկղերի մեծ մասում կափարիչների մեխանիզմները ջարդված են։ Այս պարագայում էլ «անուրանալի է» «Սանիթեքի» բանվորների «ներդրումը». դրանք ջարդելուց հետո պոկում—շպրտում են, որ բարձելուց իրենց չխանգարեն։
Այսինքն՝ այդ տարաները որպես աշխատանքային գործիք օգտագործողներն իրենք են մերժում կափարիչների գոյությունը։ Տրամաբանական հարց է առաջանում. այդ դեպքում ինչի՞ են պետք կափարիչները, եթե էապես թանկացնում են արկղերի ինքնարժեքը, սակայն չեն գործածվում իրենց նպատակին եւ նույնիսկ խանգարող ավելորդություն են դառնում աղբահանության աշխատանքում։ Ցանկալի է, որ այս հարցադրումները քննարկման նյութ դառնան Երեւանի աղբահանության հիմնահարցի ուսումնասիրության եւ լուծումներ գտնելու շարունակվող աշխատանքներում։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

31-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO