Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԼՂՀ


Ընդլայնվում է արտերկրի պատվիրատուների շրջանակը

Արցախում արտադրվող «Ոսկե կաթիլը» լայն պահանջարկ է վայելում

Ընդամենը հինգ տարվա պատմություն ունի Թաղավարդի (Մարտունու շրջան) «Ռեյփսիդ» ընկերությունը, որը զբաղվում է ռաֆինացված եւ չռաֆինացված ձեթի արտադրությամբ։ Սկզբնական շրջանում արտադրանքը հիմնականում սպառվում էր հանրապետությունում, եւ ձեթի գլխավոր սպառողը պաշտպանության բանակն էր։ Այսօր պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված՝ ձեռնարկությունը հազիվ է հասցնում ապրանք մատակարարել պատվիրատուներին։
«Ներքին շուկայում արտադրանքը սպառելու խնդիրը վաղուց է դուրս եկել օրակարգից։ Ներկայումս առավել լուրջ ծրագրեր իրագործելու ժամանակներն են եկել ու անհրաժեշտ է պատվով դուրս գալ քննությունից,–գտնում է ընկերության տնօրեն Նորայր Ստեփանյանը։–Ե՛վ արտադրանքի տեսականին է ավելացել, ե՛ւ օտարերկրյա պատվիրատուների ցանկը։ Եթե երեք տարի առաջ գլխավորապես «Ոսկե կաթիլ» արեւածաղկի ձեթ էր արտահանվում, ապա այսօր արտաքին շուկայում լայն պահանջարկ են վայելում նաեւ հլածուկից, սոյայից եւ կտավատից պատրաստված ռաֆինացված ու չռաֆինացված ձեթերը»։ Նրա տեղեկացմամբ՝ տեղական հումքն արդեն չի բավարարում եւ լրացուցիչ արեւածաղիկ, հլածուկ եւ կտավատ է ներկրվում։
Ձեռնարկության ղեկավարի համոզմամբ՝ յուղատու մշակաբույսերի ցանքատարածություններն ընդլայնելու անհրաժեշտություն կա, ու այդ առաջարկությունը քննարկվել ու հավանության է արժանացել գյուղատնտեսության նախարարության կողմից, մանավանդ որ «բարենպաստ կլիմայական պայմաններն Արցախում այդ հնարավորությունն ընձեռում են»։ Անդրադառնալով արտադրված տեսականու որակական բաղադրիչներին՝ Ն. Ստեփանյանը հավաստիացեց, որ արտադրության տեխնոլոգիական գործընթացները, մասնավորապես՝ լաբորատոր հետազոտման արդյունքները, լիովին բավարարում են ներկայացվող պահանջները։ Դրանում համոզվել են նաեւ պատվիրատուները, որոնց ներկայացուցիչներն անձամբ եղել են գործարանում եւ ծանոթացել հոսքի ողջ ընթացքին։ «Բոլորովին վերջերս մեզ մոտ էր Լիբանանից ժամանած հերթական գնորդը, ում հետ արտադրանքի իրացման վերաբերյալ պայմանագիր է կնքվել,–ասում է Նորայր Ստեփանյանը։–Արտադրամասում սեփական աչքով տեսնելով ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված գերմանական սարքավորումների մեքենայացված աշխատանքները, նա վերադարձավ շատ տպավորված»։
Որպես առաջնահերթություն, հաշվի առնելով ռաֆինացված եւ չռաֆինացված ձեթի նկատմամբ սպառողների պահանջարկը, ձեռնարկության ղեկավարը կարծում է, որ ներկրվող հումքի ծավալների հետ մեկտեղ պիտի շեշտակի բարձրացվի արտադրողականությունը։ Անցյալ տարի ավելի քան 250 տոննա բուսական յուղ է արտադրվել Թաղավարդի ձեթի գործարանում։ Քանի որ տնօրենի տեղեկացմամբ, արտաքին շուկայում դրա կարիքը զգացվում է, ուստի լայն թափ պիտի հաղորդվի թողարկման ծավալների աճի ապահովմանը։ Նրա համոզմամբ՝ նոր աշխատատեղերի ստեղծումը եւս անխուսափելի է։ «Մեզ համար ակնհայտ է, որ ներկայումս արտադրական գործընթացով զբաղվող 50 աշխատողները, ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված, չեն հասցնի  պահանջարկը լիովին բավարարել։ Հետեւաբար, քայլեր պիտի արվեն այդ ուղղությամբ, պատրաստվեն նոր մասնագետներ»,–գտնում է Ն. Ստեփանյանը։
Ապրանքի հասցեատերերը (Ռուսաստանի Դաշնություն, Հայաստան, Լիբանան եւ այլն) հստակ ամրագրված են փաստաթղթերում։ Միեւնույն ժամանակ բարձրորակ բուսական յուղի ձեռքբերման վերաբերյալ նոր պատվիրատուների հասցեներ են ուրվագծվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

31-01-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO