Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ուժային կառույցները քաղաքականացնել չի կարելի

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին

Երեկ կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողները առիթը բաց չթողեցին իրենց հուզող հարցերը ուղղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Լրագրողի հարցադրմանը, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հանդիպումից հետո որոշ շրջանակներում սկսել է շրջանառվել այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը»։
Փաշինյանը նկատել է, որ ներկայիս կառավարությունը ԼՂ կարգավորման հարցում վարում է քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել. «Որեւէ զուգահեռ տանելը եւ նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից բանակցությունները վերսկսելու ու նոր թափ հաղորդելու նախաձեռնություն կա, Փաշինյանն ասել է. «Այս հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում»։
Վարչապետը ստիպված է եղել եւս մեկ անգամ կրկնել, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնահարցին անդրադարձ չի կատարվել։
Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք հստակ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը մենք դեռ պետք է քննարկենք, բայց ես ասել եմ, որ այդ հարցը ճիշտ կլինի, որ լուծվի ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ, այլ Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ, քանի որ դա շատ կարեւոր անկյունաքարային նշանակություն ունի»։
Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների թեմայով, մասնավորապես ուժային մարմինների մասին՝ Փաշինյանը նկատել է. «Միանշանակ է, որ ԱԱԾ—ն, ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է։ Ի՞նչ է նշանակում նախարարություն։ Նշանակում է, որ այդ ուժային կառուցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու է»։
Նա նշել է, որ ներկայիս կարգավորման արդյունքում ոստիկանության, իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է։ Այսինքն՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, որ դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի։ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը գնացել է խորհրդարան ու անձամբ մասնակցել բյուջեի կատարողականի քննարկումներին։
Ճեպազրույցում չի շրջանցվել նաեւ պարգեւատրումների թեման։ Վարչապետն աննախադեպ է համարել այն, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը», հրավիրել է ՊԵԿ նախագահին պարզաբանումներ ստանալու պարգեւատրումների վերաբերյալ։
Նա նշել է, որ խնդիրները պետք է լուծել այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանեն։ Ինչ վերաբերում է պարգեւատրումների առումով նախկին իշխանությունների հետ համեմատություն անցկացնելուն, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չգիտեմ, թե նախկինում կար մարզպետ, ում համար 600—400 հազար դրամ աշխատավարձը կարեւոր էր, թե ոչ, բայց այսօր մարզպետների 90 եւ ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարեւոր է։
Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ այդ պրոբլեմը ֆիքսել ենք, եւ 2019 թվականի համար ՊԵԿ պարգեւավճարների ֆոնդն ուղիղ կեսով չափ կրճատվել է, բայց մենք փոխարենը այլ բան ենք արել, ամբողջ պետական կառավարման համակարգի համար, բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգեւատրման ֆոնդ ենք սահմանել, եւ հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչեւ վերջին անկյունը կբացվի, կիմանանք, թե ով ինչ է ստացել, եւ կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում»։

31-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO