Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Վտանգ ներկայացնող հիվանդությունները կկանխարգելվեն

Դիմահարդարներն ու մատնահարդարներն այս տարվանից կենթարկվեն պարտադիր հետազոտության

Մոտ 3 տարի քննարկվող ու լրամշակվող օրենքն արդեն վերջնական տարբերակով վավերացվեց փաստաթղթով։ Առողջապահական ոլորտում հիվանդությունների կանխարգելման առումով թերեւս հիմնախնդիրներից մեկը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հեպատիտ C—ի տարածման աղբյուրներն են, որոնցից մեկը ինվանզիվ ծառայություններ մատուցող առողջապահական հաստատություններն են եւ կոսմետոլոգիական կենտրոնները։ Ըստ գնահատականների՝ վիրուսի տարածվածության 4—5 տոկոսի պատճառը հենց պացիենտների եւ հաճախորդների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն են։
Նախորդ տարեվերջին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27—ի 347 N որոշման նախագիծը, ըստ որի՝ տարբեր հաստատությունների անձնակազմեր պետք է պարտադիր տարեկան բժշկական զննումներ անցնեն, որպեսզի ապահովվի թե՛ իրենց անվտանգությունը, թե՛ այն շահառուների, որոնց հետ նրանք աշխատում են։ Փոխարենը, ըստ նոր որոշման, ենթադրվում է կրճատել նախկինում պարտադիր անցկացվող հետազոտությունները, փոխվելու է հետազոտությունների մեթոդաբանությունը, նվազելու է գործատուների ֆինանսական բեռը։ Այն նպատակ է հետապնդում շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովել նախնական եւ պարբերական բժշկական զննությունների միջոցով։
Այս տարվանից հատկապես մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները եւ դաջվածք անողները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, որպեսզի պարբերական զննությունների միջոցով հայտնաբերվեն հեպատիտ B եւ C հիվանդություններ ունեցողները եւ ժամանակավորապես դադարեցնեն պացիենտների հետ գործունեությունը։ Փաստենք, որ այս մասնագիտությունները եւս նշյալ վարակների տարածման ակտիվ աղբյուր են, քանի որ առնչվում են այնպիսի պրոցեդուրաների հետ, որոնք կարող են հիվանդ պացիենտից փոխանցվել առողջ պացիենտին՝ գործիքներից փոխանցվող արյան միջոցով։
Ռիսկը պայմանավորված է նրանով, որ ըստ գործող կարգի՝ բուժաշխատողների, մատնահարդարների, ոտնահարդարների, դիմահարդարների եւ դաջվածքի մասնագետների համար նախատեսված չէ այդ վարակի նկատմամբ հետազոտություն եւ հնարավոր չէ նրանց շրջանում բացահայտել հիվանդության առկայությունը։
Կառավարությունը որոշում է կայացրել տվյալ հաստատությունների աշխատակիցներին տարեկան մեկ անգամ հետազոտել որոշ հիվանդությունների նկատմամբ՝ այդ կերպ նվազեցնելով վարակի ռիսկը։
Ինչ մեխանիզմով է կայանալու հետազոտության ընթացքը, ինչպես են որոշմանն արձագանքել կոսմետոլոգիական կենտրոնների աշխատակիցները եւ ինչպես է վերահսկվելու օրենքի պարտադիր պահանջի ամբողջական կիրառումը, պարզաբանեցինք հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանից։
«Նախնական եւ պարբերական բժշկական զննությունները կանոնակարգող իրավական ակտը դեռեւս 2 տարի առաջ փոփոխության ընթացքի մեջ էր, եւ բարեբախտաբար այն կարողացանք ներկայացնել ՀՀ կառավարություն 2018թ., որը դեկտեմբեր ամսին ընդունվեց։ Կանոնակարգվել է նախ եւ առաջ հեպատիտ C—ի հետազոտման պարտադիր կարգը։ Մինչ 2018թ. ռիսկի խումբ հանդիսացող բուժանձնակազմը, որը կարող է նաեւ մասնագիտական վարակման ենթակա լինել եւ ներհիվանդանոցային վարակի տեսքով փոխանցել հեպատիտ C—ն, չէր անցնում տվյալ վարակի նկատմամբ հետազոտություն, ուստի հարցի արդիականությունից ելնելով՝ ներառեցինք հեպատիտ C—ի պարտադիր հետազոտությունները կարգում»,–նշեց Ռոմելա Աբովյանը։
Պարբերականությունը եւս փոփոխվել է եւ ընդհանուր բուժզնությունն իրականացվելու է տարին մեկ անգամ պարբերականությամբ, ինչը ենթադրվում է, որ կնվազեցնի ֆինանսական բեռը գործատուների համար։ Համաձայն աշխատանքային օրենսգրքի եւ բժշկական օգնության, սպասարկման մասին օրենքի՝ հետազոտության վճարները պետք է իրականացվեն գործատուի կողմից։
Հեպատիտ C—ի հետազոտությունն իրականացվելու է արագ թեսթի միջոցով, որի ընթացքում հնարավոր է բացահայտել դրական հակամարմիններ ունեցող անձանց եւ հաստատվելու դեպքում ուղարկել անհատական ախտորոշման։ Շատ կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումը, քանի որ, ըստ մասնագետի, բուժման արդյունավետւթյունը կախված է վաղ հայտնաբերման փուլից։
Բացի այդ, վաղ հայտնաբերումը կարեւոր է նաեւ այլ տեսանկյունից։ Կառավարության որոշումը կանոնակարգում է նաեւ հեպատիտ B–ով եւ C—ով վարակված բուժանձնակազմի աշխատանքի հետագա գործընթացները, այսինքն՝ կարո՞ղ է վարակակիրը շարունակել աշխատանքը նույն վայրում, թե՞ ոչ։ Նախկինում նման կանոնակարգում չկար եւ, ըստ Ռոմելա Աբովյանի, բավական շատ էին ահազանգեր լինում այս մասին։ Այսինքն՝ վարակակիր աշխատակցի աշխատանքային գործունեության ժամանակավոր դադարեցումը կամ այլ աշխատանքի տեղափոխվելը կախված է այն հանգամանքից, թե որքանով է վիրուսի բեռնվածությունն արյան մեջ շատ։ Ըստ Ռոմելա Աբովյանի, եթե այն հավասար է կամ գերազանցում է միջազգայնորեն ընդունված 2000 միավորը, ապա բուժանձնակազմի որոշակի գործունեության շարունակությունը չի թույլատրվում մինչեւ բուժման ավարտը։
Նկատենք, որ կոսմետոլոգիական կենտրոններն այն ինվազիվ բժշկական միջամտություն իրականացնող վայրերն են, որոնք խախտում են մաշկի եւ լորձաթաղանթի ամբողջականությունը, ուստի համարվելով ռիսկային խումբ, կարող են ունենալ մասնագիտական վարակում, քանի որ տեղյակ չեն, թե ինչ առողջական վիճակում գտնվող պացիենտների են սպասարկում։
«Այս պարագայում այս պարտադիր պահանջը կարեւոր է նախ եւ առաջ բուժանձնակազմի համար, քանի որ հնարավորություն են ստանում տարեկան մեկ անգամ հետազոտվելով բացահայտելու վիրուսը եւ վաղ իրականացնելու բուժումը»,–հավելեց զրուցակիցս։ Ըստ նրա՝ օրենքի ընդունումը բավական դրական արձագանք է գտել հենց բուժաշխատողների շրջանում։ Տիկին Աբովյանը փաստեց՝ շատ են զանգերը եւ ճշգրտումների խնդրանքները հետազոտության անցկացման կապակցությամբ։
Հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց որեւէ ախտանշանի եւ կարող է տարիներ անց ի հայտ գալ արդեն ուղեկցվող մի շարք հիվանդություններով՝ լյարդի ցիրոզով, քաղցկեղով եւ այլն։
«Եթե վիրաբույժը կամ կոսմետոլոգն ունեն հեպատիտ վիրուսի 2000 եւ ավելի միավոր բեռնվածություն եւ միաժամանակ որեւէ վնասվածք ձեռքի վրա, ապա վիրաբուժական միջամտության ընթացքում վարակի փոխանցումը արյան միջոցով դառնում է վարակի աղբյուր»,— մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է օրենքի պարտադիր պահանջի կիրառմանը, ապա ըստ կառույցի ներկայացուցչի, վերահսկողությունը իրականացվելու է առողջապահական եւ աշխատանքի պետական տեսչության կողմից համապատասխան ստուգաթերթերի միջոցով, որոնք հաստատված են կառավարության կողմից եւ նախատեսված են առանձին ծառայությունների համար։
Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կան այլ մոդելներ, օրինակ՝ ապահովագրական համակարգի ներդրումը, որից հետո գուցե այս պարտադիր պահանջի կարիքը արդեն չլինի, քանի որ բոլոր ապահովագրված եւ աշխատող անձինք արդեն կունենան տարեկան մեկանգամյա զննություն։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

31-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO