Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հանձնել են հավատարմագրերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա), հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նորանշանակ դեսպանը հանրապետության նախագահին է փոխանցել Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ էլ Սեբսիի ջերմ ողջույնները։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ եւ համոզմունք հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ—թունիսյան հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում։
Անդրադառնալով անցյալ հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ էլ Սեբսիի հետ իր հանդիպմանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի հարթակ է, որտեղ եւս երկու երկրները կարող են ակտիվ համագործակցել։
Հանրապետության նախագահը հատկապես կարեւորել է տնտեսական փոխգործակցությունը եւ, որպես սկիզբ, անհրաժեշտ համարել շփումների ակտիվացումն ու երկու երկրների ներուժի ուսումնասիրումը։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու—Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա)։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը։
Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի Հանրապետության հետ հարաբերությունների ակտիվացմանը։
Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության հնարավորությունների, փոխճանաչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին։ Որպես հեռանկարային ուղղություններ նշվել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որտեղ երկու երկրներն ունեն փոխգործակցության զարգացման մեծ ներուժը։

31-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO