Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԵՐԵՎԱՆ


Մետրոյի նոր կայարանը՝ օրակարգում

Երեւանում է Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը

Այս օրերին համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման նպատակով Երեւանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը՝ ուրբանիզմի եւ բարեկարգման ինստիտուտի փորձագետների հետ։
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս 2018—ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետի փարիզյան այցի եւ արդեն նոյեմբերին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ երեւանյան հանդիպման ժամանակ։
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատվիրակության անդամների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն ու նախատեսվող քաղաքաշինական փոփոխությունները։ Առանձնացնելով ծրագրային առաջնահերթությունները՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը նկատել է, որ նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան եւ ճոպանուղի, որի մրցույթին, ի դեպ, մասնակցության ցանկություն է հայտնել նաեւ մի ֆրանսիական ընկերություն։
«Երեւանի համար սա հետաքրքիր ժամանակաշրջան է։ Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ։ Այս առումով ձեր այցը չափազանց կարեւոր է։ Իհարկե, մեր միջեւ կան մշակութային տարբերություններ, սակայն բոլորս էլ ցանկանում ենք մերօրյա քաղաքաշինության մեջ կիրառել նոր մոտեցումներ»,–նկատել է Արթուր Մեսչյանը։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության եւ ներկայացված տեղեկատվության համար՝ պատվիրակության անդամ, ուրբանիզմի եւ բարեկարգման ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Էրիկ Հույբրեշտը նկատել է, որ Երեւանն այսօր իր առջեւ բարձր նշաձող է դրել։
Խոսելով գործակցության հստակ քայլերի մասին՝ հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է ցույց տալ նորարարությունների կիրառման հնարավորությունները եւ ցուցաբերել տեխնիկական աջակցություն։
«Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակում» հյուրերը հետաքրքրվել են ենթակառուցվածքների բարելավման ներդրումային ծրագրերով։ Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են նաեւ բնապահպանության ոլորտի եւ քաղաքի կանաչ գոտիների վերականգնման խնդիրներն ու առաջիկա անելիքները։

01-02-2019





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO