Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՐԶԵՐ


Աշոցքը՝ Ծաղկաձորին այլընտրանք

Ձմեռային մարզաձեւերի զարգացման ավանդույթը մարզում վերականգնվում է

Շիրակի մարզի ամենախստաշունչ ձմեռ ունեցող համայնքը Աշոցքն է, ուր ձնառատ է լինում տարվա գրեթե մեծ մասը, ուստի ձմեռային տուրիզմի համար համայնքում ստեղծվել են բոլոր նախադրյալները։ Խոսքը վերաբերում է դահուկային կենտրոնի կառուցմանն ու շահագործմանը։ Օրեր առաջ այն բացվեց պաշտոնապես, իսկ այսօր այն մարդաշատ է ու դահուկասպորտի սիրահարներին այստեղ է մեկտեղել։
Աշոցքի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Աբրեյանը «ՀՀ»—ի հետ զրույցում փաստեց դահուկային կենտրոնի կարեւորությունը, նշելով, որ այն զբոսաշրջության զարգացման խթան կարող է հանդիսանալ՝ մեծ հոսքեր ապահովելով նաեւ հարեւան Վրաստանից։ Դահուկավազքի զարգացման համար Աշոցքն ընտրվել է ծանր կլիմայական պայմաններ ունենալու գործոնի համար։ Ինչպես փաստում են տեղացիները, այստեղ 7 ամիս ձմեռ է, իսկ դահուկավազքի սիրահարները շատ են, ովքեր կարող են իրենց մրցումների համար այստեղ վերապատրաստվել։ Տարածքը նախատեսված է ավելի շատ ազատ դահուկավազքի համար։
Նշենք, որ դահուկասպորտը ընտանեկան սպորտաձեւ է, եւ ձնառատ ակտիվ միջավայրը կարող է միայն առողջարար լինել այս սպորտաձեւով մարզվելու համար։ Համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Աբրեյանը հույս հայտնեց, որ Աշոցքը եւ դրա հարակից տարածքները ձմեռային մարզաձեւերի զարգացման առումով կդառնան առաջադեմ։ Նա շեշտեց նաեւ այն հանգամանքը, որ դահուկային կենտրոնը «Արփի լիճ» ազգային պարկի մերձակայքում է եւ կարող է զբոսաշրջային վայր դառնալ նաեւ ամռան սեզոնին։
Նշենք, որ դահուկային կենտրոնը կառուցվել է ԵՄ—ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ եւ նրանց կողմից ֆինանսավորվող 10 ծրագրերից մեկն է։
Ծրագիրն ուղղված է համայնքում բացօթյա միջոցառումների, առողջ ապրելակերպի զարգացման, զբոսաշրջիկների ներգրավման գործընթացներին։ Կենտրոնի նպատակն է նաեւ նպաստել ձմեռային սպորտաձեւերի մասայականացմանն ու զարգացմանը։
Աշխատանքները ղեկավարելու են Աշոցքի համայնքապետարանը՝ դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ։ Այստեղ մարզիկները կարող են նաեւ կացարանով ապահովվել։ Ստեղծվել են նաեւ պայմաններ կեցության, սնվելու, լոգանք ընդունելու համար։ Գործում է խորտկարան, կան նաեւ հանդերձարաններ։ Տեղաբնակները հավակնում են Աշոցքը դարձնել միջազգային մակարդակի մրցաշարային կենտրոն եւ համայնքի կյանքում մեծ իրադարձություն են համարում առաջին լուրջ զբոսաշրջային նախադրյալի ստեղծումը։ Այս կենտրոնի ստեղծմամբ զբոսաշրջիկներին քիչ հայտնի այս վայրը կսկսի արդեն հետաքրքրություն առաջացնել դահուկորդների եւ դահուկավազքի սիրահարների համար։ 2 կիլոմետր եւ ավելի երկարության մրցուղում ոչ միայն պրոֆեսիոնալ դահուկորդները, այլեւ ձմեռային մարզաձեւերի սիրահարները կարող են մարզումներ անցկացնել։ Հետագայում մարզուղին նպատակադրված են առավել ընդլայնել։
Այս պահին Աշոցքում ձյան բարձրությունը հասնում է մինչեւ մեկուկես մետրի, եւ հաշվի առնելով վայրի աշխարհագրական դիրքը՝ իսկապես կարելի է հավակնել, որ այն կդառնա սիրելի ու անփոխարինելի զբոսաշրջային վայր ձմեռային մարզաձեւերի սիրահարների համար՝ դառնալով այլընտրանք Ծաղկաձորին։ Այնտեղ թեպետ միշտ չէ, որ ձնառատ է, բացի այդ, Ծաղկաձորն ավելի շատ նախատեսված է լեռնադահուկային սպորտի համար, իսկ Աշոցքը ազատ դահուկավազքի լավագույն վայր է, ուր կարելի է ժամանել ընտանիքներով ու կոլեկտիվներով։
Նկատենք, որ Շիրակի մարզը դեռեւս խորհրդային տարիներից աչքի է ընկել ձմեռային մարզաձեւերի զարգացմամբ։ Հատկապես Գյումրու մարզիկները տարբեր առաջնություններում լավագույն տեղերն են զբաղեցրել։ Եվ պատահական չէ, որ ձմեռային մարզաձեւերի զարգացման ավանդույթը մարզում վերականգնվում է։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

01-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO