Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԱՇԽԱՐՀ


Սկսվել են «Այգաբացի տասնօրյակի» տոնակատարությունները

Փետրվարի 11—ին Իրանում մեծ շուքով տոնելու են Իսլամական հեղափոխության հաղթանակի 40—րդ տարեդարձը՝ «անցյալի հպարտությամբ ու ապագայի հույսով» կարգախոսով։ Հեղափոխություն, որի արդյունքում Իրանում տապալվեց 2500—ամյա միապետական վարչակարգը, հիմնվեց աշխարհում առաջին կրոնապետությունը։
1978թ. աշնանն Իրանում համընդհանուր գործադուլներն ու ցույցերը, որոնք տեղի էին ունենում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի հետ խորհրդակցելով, շահի վարչակարգին հարկադրեցին նահանջի լուրջ քայլերի, սակայն ըստ ամենայնի դրանք արդեն ժամանակավրեպ էին։ Իրավիճակն աստիճանաբար դուրս էր գալիս վերահսկողությունից։ Ի վերջո, 1979թ. հունվարի 31—ին շահը հեղափոխականների պահանջով հեռացավ երկրից։ Իսկ փետրվարի 1—ին հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին, 15 տարվա աքսորից հետո, վերադարձավ հայրենիք։ Նույն օրը օդանավակայանից նա գնաց հանուն հեղափոխության զոհվածների գերեզմանոց եւ ելույթ ունեցավ իր հարյուրհազարավոր կողմնակիցների առջեւ, որտեղ խոսեց կառավարության, խորհրդարանի, բանակի եւ Մոհամեդ Ռզա շահի, ինչպես նաեւ հեղափոխության ապագայի մասին։ Փետրվարի 3—ին հեղափոխության առաջնորդն իրանցի եւ օտարերկրյա 300 լրագրողներին տված մամուլի ասուլիսում հայտնեց, որ հեղափոխության խորհուրդը ձեւավորվել է, եւ բանակին կոչ արեց միանալ հեղափոխականներին։ Փետրվարի 5—ին նա Մեհդի Բազորգանին նշանակեց ժամանակավոր կառավարության ղեկավար։
Փետրվարի 8—ին հարյուրհազարավոր ցուցարարներ հանրահավաքում ընդունված բանաձեւով հաստատեցին Բազորգանի նշանակումը։ Փետրվարի 9—ին Թեհրանում հեղափոխականների ու թագավորական գվարդիայի ուժերի միջեւ տեղի ունցան արյունալի բախումներ, որոնք հաջորդ օրը հասան իրենց գագաթնակետին։ Իսկ փետրվարի 11—ին հեղափոխականների վերահսկողության տակ անցան պետական ու կառավարական կարեւորագույն կառույցները, որոնցից վերջինը ռադիոհեռուստատեսությունն էր, որտեղից հայտարարվեց Մոհամմեդ Ռեզայի վարչակարգի փլուզման եւ Իսլամական հեղափոխության հաղթանակի մասին։
Ահա թե ինչու Իրանում Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարություններն սկսվում են փետրվարի 1—ից եւ շարունակվում մինչեւ փետրվարի 11—ը, որը կոչվում է հեղափոխության «Այգաբացի տասնօրյակ» եւ խորհրդանշում է առաջնորդի Իրան վերադառնալն ու հեղափոխության ալիքի սրընթաց ուժգնացումը՝ մինչեւ վերջնական հաղթանակ։ Հեղափոխություն, որի կարգախոսներն էին «Ազատություն», «Անկախություն» եւ «Իսլամական հանրապետություն»։
Իսլամական հեղափոխության 40—ամյակն Իրանը նշում է տնտեսական բավական ծանր պայմաններում, ինչը Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան—5+1—ի համաձայնությունից ԱՄՆ—ի դուրս գալու եւ տնտեսական սահմանափակումներն առավել խստությամբ վերականգնելու հետեւանք է։
Այսուհանդերձ հեղափոխության 40—ամյակն Իրանը տոնում է մեծ շուքով։ Երկրի 31 օստաններից (մարզ) յուրաքանչյուրում գործարկվում են շինարարական, արտադրական եւ մշակութային ոլորտներում հարյուրավոր ծրագրեր՝ միայն կրթության բնագավառում 600 նախագիծ։ Մշակույթի ու սպորտի ոլորտներում տեղի են ունենալու հազարավոր միջոցառումներ ու մրցույթներ, այդ թվում նաեւ միջազգային մակարդակով։ Տոնակատարություններն ավատվելու են փետրվարի 11—ին, երկրի մեծ ու փոքր քաղաքներում հսկայական երթերով։
Ինչպես Իրանում է ընդունված ասել՝ կրոնական փոքրամասնությունները (ԿՓ) եւս ունեն իրենց մասնակցության ուրույն ծրագրերը։ Հեղափոխության հաղթանակի 40—ամյակի տոնակատարությունների շտաբում ԿՓ—ի աշխատանքային խմբի ղեկավար Սաաիդ Թաղավին հայտարարել է, որ ԿՓ—ի ծրագրերն անցյալ տարիների համեմատությամբ 50 տոկոսով աճել են։ Նա շեշտել է, որ նրանք երկրի մակարդակով իրականացնելու են ավելի քան 75 ծրագիր։ Ապա հավելել է, որ փետրվարի 2—ին ԿՓ—ի առաջնորդներն ու խորհրդարանում նրանց ներկայացուցիչները այցելելու են հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի դամբարան, իսկ առավոտյան ժամը 9։33—ին ղողանջելու են եկեղեցիների զանգերը։ Փետրվարի 6—ին տեղի է ունենալու մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարի եւ ԿՓ—ի հոգեւոր առաջնորդների, հասարակական ու մշակութային գործիչների համատեղ նիստ՝ նվիրված իսլամական հեղափոխությանը։ Թաղավին նշել է, որ իրանցիների այս խումբը մասնակցելու է նաեւ փետրվարի 11—ի երթերին։ Նա շեշտել է, որ «Այգաբացի տասնօրյակին» իրականացնելու են սպորտի ու մշակույթի ոլորտներում տարբեր մրցույթներ ու միջոցառումներ, ընդգծելով, որ Թավրիզի հայկական դպրոցներում բացվելու են ցուցահանդեսներ, իսկ հայ տիկնայք այս առիթով նիստ են գումարելու։ Բացի այդ, Արեւմտյան Ադրբեջան նահանգում բացվելու է ձեռքի աշխատանքների ցուցահանդես, եւ պարգեւատրվելու են նշյալ նահանգի համալսարանների բարձր առաջադիմություն ունեցող հայ ուսանողները։
Նշյալ ասուլիսում ԿՓ—ի (հայ, հրեա, ասորի եւ զրադաշտական) ներկայացուցիչները առանձին—առանձին ներկայացրել են իրենց համայնքների ծրագրերը, այդ թվում՝ Թեհրանի առաջնորդարանի հասարակության հետ կապի պատասխանատու Արթին Բաբայանցը։ Նա նշել է, որ եկեղեցիներից զատ, ղողանջելու են նաեւ հայկական դպրոցների զանգերը։ Իսկ փետրվարի 8—ին համայնքի ներկայացուցիչները ացելելու են հեղափոխության առաջնորդի դամբարան՝ հարգելով նրա հիշատակը։ Բաբայանցը նշել է նաեւ, որ փետրվարի 7—ին զրադաշտականների գերեզմանոցում այդ առիթով տեղի է ունենալու հատուկ արարողություն, որին մասնակցելու են նաեւ հայերը։ Թեհրանի Արարատ մարզավանում փետրվարի 4—ին կազմակերպվելու են մշակութային եւ սպորտային միջոցառումներ ու մրցույթներ։ Բացի այդ, միջոցառումներ են տեղի ունենալու նաեւ «Րաֆֆի» եւ «Սիփան» մարզամշակութային միություններում։ Իսկ «Փերիա» կրթասիրաց միությունը կազմակերպելու է իրան—իրաքյան պատերազմում զոհվածների ընտանիքների մեծարման միջոցառում։ Բաբայանցը շեշտել է նաեւ, որ Ավետիսյան բարեգործական կլինիկայում փետրվարի 11—ին հիվանդները կհետազոտվեն անվճար։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

01-02-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO