Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Եթե գյուղոլորտի ծրագրերը շարունակվեն

Գեղամ Գեւորգյանը կարծում է, որ բացասական հետեւանք չի լինի

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով գյուղատնտեսության նախարարությունը միավորվելու է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։ Ճի՞շտ է արդյոք այս փոփոխությունը մեր երկրում, որտեղ գյուղատնտեսությունը ՀՆԱ—ում տարիներ շարունակ մեծ բաժին ունի, որտեղ գյուղոլորտը այնուամենայնիվ ահռելի խնդիրներ ունի, որոնք օր առաջ պետք է լուծել, եւ արդյո՞ք այլ նախարարության միանալով գյուղոլորտի խնդիրները չեն տարրալուծվի։
Երեկ հիմնականում այս կարգի հարցեր էին լրագրողներն ուղղում գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանին։ Նա հարցերին ի պատասխան համառոտեց. «Ես հուսով եմ, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է ե՛ւ արդյունավետ ու շարունակելու է զարգանալ, ե՛ւ նախարարության կրճատումը որեւէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ»։
Ո՞րն է Գեղամ Գեւորգյանի համոզվածության պատճառը։ Նրա պարզաբանման համաձայն՝ եթե գյուղատնտեսության ոլորտի նույն առաջնահերթությունները մնան, եթե նախկին ծրագրերն իրականացվեն, ապա նախարարության անվանումը չպետք է էական ազդեցություն ունենա։ «Կապրենք, կտեսնենք»,—եզրափակեց նա։
Գյուղնախարարության՝ տնտեսական զարգացման նախարարությանը միավորվելու պարագայում ինչո՞վ է զբաղվելու փոխնախարարը։ Նա հույս հայտնեց, որ շարունակելու է աշխատանքը պետական համակարգում։ Գյուղոլորտու՞մ կրկին։ Պարզվում է, նրա խոսքերով, պետական համակարգի ցանկացած ոլորտում, որտեղ կարող է իր ներուժն օգտագործվել։ Եվ այո, նույն գյուղհամակարգում էլ պատրաստ է սիրով աշխատել համապատասխան առաջարկի պարագայում։
Ի՞նչ է փոխվել գյուղոլորտում Նիկոլ Փաշինյանի օրոք։ Լրագրողներին նաեւ այս հարցն էր հետաքրքրում։ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց, որ գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ շարունակում է 27—30 տոկոս լինել։ Ընդհանուր տնտեսության մեջ գյուղատնտեսության ոլորտը, վերամշակումն էլ հետը, 27—30 տոկոս է կազմում։ Ընդ որում, սրանք առաջնային արտադրանքի թվերն են (չկա ռեգիստրացիոն համակարգ՝ 100 տոկոսանոց պատկերն ի ցույց դնելու համար)։ «Արտառոց ոչ մի բան չի փոխվել, նախկինում գյուղատնտեսության կշիռը 27—30 տոկոս է եղել»,—ասաց Գեւորգյանը՝ միաժամանակ նկատելով, որ կան հստակ փոփոխություններ։
Իբրեւ օրինակ մեջբերեց այն, որ նոր ռազմավարություն են մշակել, որտեղ շեշտադրվել են կառուցվածքային բարեփոխումներն ու ենթակառուցվածքները։
Արդյո՞ք սա նշանակում է, որ նախորդ ծրագրերը չեն շարունակվելու։ Ինչպես հավաստեց բանախոսը, ո՛չ, չի նշանակում. բոլոր այն նախագծերը, որոնք արդյունավետ են եղել, շարունակվելու են։ Խոսքը ե՛ւ կաթիլային ոռոգման մասին է, ե՛ւ հակակարկտային ցանցերի ներդրման։ Կան ծրագրեր էլ, որոնք շարունակվելու համար որոշ փոփոխությունների են ենթարկվում։ Ասենք՝ ինտենսիվ այգիների ծրագիրը։ «Նախորդ նախարարների ծրագրերը վերագրել ինձ չեմ փորձում, չնայած դրանք որոշ փոփոխությունների ենթարկում են։ Ինտենսիվ այգիների ծրագիրը պրակտիկայում չաշխատեց, որոշակի փոփոխություններ կատարեցինք»,—ասաց Գեղամ Գեւորգյանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

01-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO