Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներդրումներին ընդառաջ՝ հավասարակշռված սպասումներ

Ըստ տնտեսական զարգացման նախարարի՝ տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները հայտարարում էին, որ ընտրություններից հետո ներդրումների հետ կապված մեծ սպասումներ ունեն։ Իրականացա՞ն այդ սպասումները, կամ ե՞րբ կլինի այդ «բումը»։ Երեկ լրագրողները հարցրին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին։ «Ներդրումների հետ կապված միշտ պետք է ավելի հավասարակշռված սպասումներ ունենալ»,–ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ներդրումները կայունություն են սիրում։ Հիմա կա կայունություն, եւ ինքը կարծում է, որ առաջիկա ամիսներին նոր ծրագրերի առաջխաղացման հարցում դա շատ նպաստավոր է լինելու։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար ժամանակ է պետք. ամեն մի ներդրումային առաջարկ քննարկման պահից մինչեւ իրականացման ավարտը որոշակի ճանապարհ է անցնում. «Ներդրումային ծրագրերը շատ տարբեր փուլերում են գտնվում, ունեն շատ առանձնահատուկ հարցեր, որոնք վերաբերում են նաեւ կառավարության անելիքներին»։
Եվ ըստ նախարարի, ներդրումներ այս պահին էլ կան. կառավարության նիստերի օրակարգում մշտապես ներդրումային ծրագրեր են քննարկվում ու աջակցություն ստանում։ «Ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն էլ մեծ է»,– հայտնեց նա։
Իսկ վստահ է, որ ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է, որովհետեւ «երկու բան կա»։ Մեկը մակրո թվերն են, որոնք գալիս են վիճակագրական ծառայությունների հրապարակումներից։ Երկրորդը այն տեղեկություններն են, որոնք նախարարությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի առնչությամբ. «Եվ սրանք երկուսն էլ վկայում են, որ ներդրումային հետաքրքրությունը շարունակում է լինել բարձր, առաջիկայում լինելու է ավելի բարձր»։
Իսկ տնտեսական հեղափոխությունը մեկնարկե՞լ է արդեն։ Ի պատասխան Տիգրան Խաչատրյանը նկատեց. «Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ վարչապետն ու կառավարությունը հաստատել եւ վերահաստատել են, որ այլեւս բոլորն ազատ են իրենց գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հարցում։ Եվ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, որ այդ ծրագրերն իրականացվեն անխափան ու անխոչընդոտ։ Հեղափոխությունը չպետք է ավարտվի, պետք է շարունակվի ու տա սպասելի արդյունքներ»։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այն տեսակետին է, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հնարավոր է միայն արժեթղթերի շուկա ձեւավորելով, այն է՝ տեղական բիզնեսները պետք է ֆոնդային բորսա ունենան, եւ այն ժամանակ հնարավոր կլինի ունենալ առողջ մրցակցային բիզնես։ Տիգրան Խաչատրյանն էլ է այս կարծիքին։
Ըստ նրա, այսօր ֆինանսական շուկայում առավելապես ունենք վարկային ֆինանսավորում, որոշ դեպքերում ունենք ֆինանսական հաստատություններ, որոնք պարտատոմսեր են թողարկում, բայց էությամբ շատ քիչ են տարբերվում այն ավանդներից, որոնք նրանք ներգրավում են խնայողություններ ունեցող անձանցից։ Բոլոր կազմակերպությունները պետք է ներկայացված լինեն պարտատոմսերի եւ բաժնետոմսերի առաջարկով բորսայում։ Եվ բոլոր քաղաքացիները պետք է իրավունք ունենան որոշել՝ ցանկանում են իրենց խնայողություններն ուղղել առեւտրային բանկերի՞ն որպես ավանդ՝ քիչ ռիսկ վերցնելով, թե՞ շատ ռիսկ վերցնելով՝ կազմակերպության պարտատոմս ու բաժնետոմս գնեն, բայց ավելի բարձր հատուցում ստանան դրա դիմաց։ Արդյունքում սպասվող ներդրումների նկատմամբ ավելի բարձր եկամտաբերություն ենք ունենալու, խնայողություններն են ավելանալու, կապիտալի շուկան է ընդլայնվելու, տնտեսությունն էլ ակտիվանալու է։

«Նաիրիտի» մասով քննարկումներ կան

Տնտեսական հեղափոխության շրջանակում հնարավո՞ր է, որ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոսք լինի, պետությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին։ «Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ դրանք իրատեսական են»,–ասաց նախարարը՝ ընդգծելով, թե «Նաիրիտի» հարցը շատ զգայուն է։
Այնուամենայնիվ, կառավարությունը կարո՞ղ է քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հարցը։ «Կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի եւ գնահատելի ծրագիր։ Բայց մենք դեռեւս այդ փուլում չենք»,–ասաց Տիգրան Խաչատրյանը։
Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Նաիրիտով» հետաքրքրվող չինացի ներդրողներ են հայտնվել։ Տիգրան Խաչատրյանը ճշգրտեց, որ չինացիները հնարավոր է, որ հետաքրքրություն ունեն, բայց կառավարությունում «Նաիրիտի» վերաբերյալ քննարկում է եղել այլ կազմակերպության հետ։ Եվ նրանք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են։ «Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայումս»,—նկատեց նախարարը։
Բայց նա, այնուհանդերձ, չհերքեց, որ այն քննարկումները, որոնք իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա։ Այսինքն՝ խոսող կողմը այդ ծրագրի օգտին տիրապետում է ե՛ւ տեխնոլոգիական ե՛ւ կազմակերպական հստակ փորձառությանը։
Հնարավո՞ր է, որ այս համապատկերում «Նաիրիտի» սնանկացման գործընթացը կասեցվի։ Տիգրան Խաչատրյանը հստակ ասել չի կարող։ Որովհետեւ սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր. «Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի կողմերից մեկի նախաձեռնությամբ»։

Թեղուտի մասով էլ հույս կա

Հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի։ Հարցին Տիգրան Խաչատրյանը դրական պատասխանեց. «Այո, հույս կա»։ Այլ կերպ՝ որեւէ բան չի խանգարում, որ բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո անցնեն վերականգնողական աշխատանքների։ Այժմ ընկերությունը կազմակերպական հարցեր ունի բանկի հետ, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով ավարտին հասցվեն։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը որոշ թվեր հրապարակեց. ըստ այդմ՝ 2017թ. Թեղուտը շահագործողը արտադրել եւ արտահանել է 120 մլն դոլարի արտադրանք, իսկ 2018թ. Թեղուտի արտադրանքի բացակայությունը, հասկանալի է, ազդել է արդյունաբերության աճի վրա։
Իսկ Ամուլսարի մասով Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ շահագործողը դեռ որեւէ արտադրանք չէր էլ արտահանել, որպեսզի վնասը հաշվարկվեր։

Ինչու է ԵՄ—ն Ադրբեջանին ավելի շատ տալիս

ԵՄ—ն ու ՀԲ—ն մինչեւ 2030—ն պատրաստվում են մոտավորապես 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արեւելյան գործընկերության վեց երկրներին՝ ենթակառուցվածքային ծրագրերի համար։ Նկատենք, որ Հայաստանն այս ծրագրի շրջանակներում Ադրբեջանից քիչ է ստանալու։ Մեզ հատկացվելիքը 732 միլիոն եվրո է, մինչդեռ Ադրբեջանինը՝ 2 մլրդ 78 մլն եվրո։ Երեկ կառավարության նիստից հետո փորձեցինք խնդրո առարկայի հետ կապված պարզաբանումներ ստանալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից։
Ի պատասխան նա ասաց, թե ԵՄ ֆինանսական աջակցության հնարավորությունից Հայաստանը օգտվում է այնքան, որքան պատրաստ է, քանզի այդ աջակցությունը նաեւ բարեփոխումների օրակարգ է նախատեսում։
Բանն այն է, որ, ըստ բանախոսի, ԵՄ կողմից մեզ տրվող ֆինանսական աջակցության ձեւաչափը հայտնի է մինչեւ 2020թ. ներառյալ (հրապարակային թիվ է)։ Հաջողությունով պայմանավորված՝ կարող է հասնել մինչեւ 150—170 մլն եվրոյի։ Տարեկան մոտ 40 մլն եվրոյի սահմանաչափի շրջանակներում են գործում բոլոր այն ծրագրերը, որոնք Հայաստանում ունեն շահառուներ։
Նախարարը հավելեց, թե այդ ֆինանսական միջոցները մեծամասամբ տեխնիկական աջակցություն են եւ որոշ չափով բյուջետային աջակցություն։ Բայց երկուսի հիմքում էլ բարեփոխումների օրակարգ է։ Եթե բյուջետային աջակցության պարագայում միջոցները հատկացվում են նախապես պայմանավորված փոփոխությունների համար, որոնք բարեփոխումների ԵՄ—ի պատկերացումներին են վերաբերում, ապա տեխաջակցության ծրագրերը կատարողական կարողություններ են պահանջում։ Ասել կուզի՝ երբ որեւէ գերատեսչություն ցանկանում է կրթության ոլորտում ծրագրեր իրականացնել, ապա ե՛ւ հասարակական հատվածը, ե՛ւ բիզնես միությունները, որոնք շատ դեպքերում շահառուներն են եւ տեխնիկական աջակցություն իրականացնողները, պետք է ակտիվ լինեն եւ կարողանան այդ գործառույթն իրականացնել սկզբից մինչեւ վերջ։
Տ. Խաչատրյանը համակարծիք է ԵՄ դեսպան Սվիտալսկու հետ. հնարավորությունները միշտ կան ու մեծ են, «այսինքն՝ ինչքան պատրաստ լինենք օգտվելու, այդքան էլ կօգտվենք»։

Վառելիքի շուկայում նոր խաղացողներ կունենանք

Տիգրան Խաչատրյանը վստահ է նաեւ, որ առաջիկայում վառելիքի շուկայում նոր խաղացողներ կլինեն։ Իսկ վստահ է, որովհետեւ՝ «բոլորը գիտեն, որ վառելիքի շուկաներն այլեւս արհեստական մենաշնորհներով չեն կառավարվում, արտասահմանյան ընկերությունները հետաքրքրված են, եթե ոչ այսօր, ապա առաջիկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ»։
Վառելիքի գնանկմանն էլ անդրադառնալով նշեց, որ դրա մի մասը պայմանավորված է միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մյուս մասը՝ այն սպասումներով, որ ներկայումս մրցակցությունը ավելի բարձր է եւ ավելի ազատական են շուկաները։ Եվ ոլորտի բոլոր մասնակիցները իրենց բոլոր գործիքները պետք է օգտագործեն խելամիտ գին առաջարկելու համար, որպեսզի շուկայից դուրս չմնան։

Որ զբոսաշրջիկները գան ու էլի գան

Նախարարի հետ զրույցում զբոսաշրջության թեման եւս չանտեսվեց։
Տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարը ասաց, թե այս ոլորտի հետ մեծ ծրագրեր ունեն, եւ շեշտեց, թե Հայաստան այցելողների քանակը բավական արագ տեմպերով զարգացել է՝ չնայած այն հանգամանքին, որ ծառայությունների որակում եւ ենթակառուցվածքներում դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ «Ես սա շեշտում եմ, որպեսզի բոլորս հասկանանք, որ անելիք ունենք»,—ասաց նա։
Եվ հավելեց, թե պետք է բարելավել ենթակառուցվածքներն ու ծառայությունների որակը, որպեսզի այն հետաքրքրությունը, որ Հայատանի հանդեպ կա, ոչ միայն չնվազի, այլեւ ավելանա եւ դառնա ՓՄՁ—ի համար կայուն եւ կանոնավոր եկամտի աղբյուր (բնականաբար, համապատկերում անտեսել չենք կարող օդանավակայնի խնդիրը, ավելի ստույգ՝ թռիչքների սակագների։ Ունենք «Շիրակ» օդանավակայան, որ «Զվարթնոցին» այլընտրանք է եւ համեմատաբար էժան թռիչքներ է իրականացնում։ Բայց այս մասով էլ այլ խնդիրներ կան, որ այս նյութի քննարկման թեման չէ,— Ա.Մ.)։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

01-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO