Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մինչեւ 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ

ԿԳ նախարարը խոստանում է վերանայել առարկաները

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման վերանայման հարց նախարարությունում չի քննարկվել։ Չկարեւորվելու պատճառո՞վ։ «Ես կարեւորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաները եւ մնացած բոլոր առարկաները վերանայվելու են եւ առհասարակ ուսումնական ծրագրերը՝ բոլորը, բոլորը վերանայվելու են։ Մինչեւ 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,–երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Լրագրողները ցանկացան հենց նախարարից լսել, թե Արարատի մարզի դպրոցներից մեկում օրեր առաջ ինչ է տեղի ունեցել իրականում։ Նախարարը պատմեց. «Կա էդ գյուղում, թե տարածքում տեր Դավիթ։ Այն ընթացքում, որ ես այնտեղ եմ եղել (դպրոցում), նա եկել է, հարցրել եմ տնօրենին, թե ինչ է անում քահանան դպրոցում, տնօրենը պատասխանել է, որ քահանային հրավիրում են դասղեկական ժամերին։ Յուրաքանչյուր դպրոց, իհարկե, կարող է որոշել, թե այս կամ այն մարդը ինչ գործառույթ ունի իր կառույցում։ Ես հարցը տվել է տնօրենին, եւ խոսակցությունը եղել է միայն դասղեկական ժամին հոգեւորականի ներկայության շուրջ, ինչը մեծ խնդիր է։ Որովհետեւ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար եւ ոչ թե հոգեւոր քարոզ իրականացնելու։ Ասել եմ, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, եւ մեր հանդիպումը ավարտվել է ձեռքսեղմումով»։
Ի դեպ, երբ Արայիկ Հարությունյանը վերջացրեց պատմելը, ընդգծեց, որ նախատեսում է հավաքել եւ դիտարկել այս միջադեպի մասին հրապարակումները։ Եվ եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ զրպարտություն կա, ապա մեղավորները պիտի պատասխանատվություն կրեն։
Լրագրողներից մեկը դիտարկեց, թե ոմանք ակնկալում են, որ նախարարը պիտի ներողություն խնդրի քահանայից։ Ի պատասխան Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պիտի ներողություն խնդրեն»։
Գանք առարկայացանկի վերանայմանը։ Ինչո՞ւ է նման որոշում կայացվել։ Բանն այն է, որ, ըստ ԿԳ նախարարի, կան բողոքներ «ծանրաբեռնվածության հետ կապված, անհամապատասխանելության հետ կապված, տարբերվող առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված»։
Դասագրքերից էլ շատ բողոքներ կան։ Դրա՞նք էլ են փոխվելու։ Նկատի ունենանք, որ այդ փոփոխությունը պետբյուջեից լրացուցիչ ծախսեր է պահանջելու։
«Վաղը կոնկրետ քննարկում ունենք՝ դասագրքերի հետ կապված, դասագրքերի ծանրության հետ կապված բողոքներ կան, եւ գուցե որոշում լինի երկհատոր դարձնել՝ առաջին կիսամյակում մեկ հատորը, երկրորդ կիսամյակում՝ երկրորդ հատորը»,–հնչեց նախարարի պատասխանը։
Թե «Շախմատ» առարկայի ճակատագիրն ինչ է լինելու, առայժմ պարզ չէ։ Ըստ բանախոսի՝ «ծնողների կողմից կան բողոքներ այս առումով եւս, ու քննարկվող առարկաների մեջ նաեւ «Շախմատը» կլինի, բոլոր առարկաները կլինեն, բոլորի ծրագրերը փոխվելու են»։
Նախարարն անդրադարձավ նաեւ կնքվելիք նոր պայմանագրերին. խոսքը դպրոցների հետ կնքվելիք ծնողների պայմանագրերի մասին է։ Դա սեպտեմբերին կլինի։ Շատ հստակ կպահպանվեն յուրաքանչյուրի պարտականություններն ու իրավունքները։ Որպեսզի ծնողը չկարողանա հանիրավի մեղադրել ուսուցչին եւ այլն։
Ինչ վերաբերում է «Ուսուցչի վարքականոնին». հիմա նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել այս փաստաթղթում։ Ինչ ենք ունենալու արդյունքում։ «Արդյունքում արդեն ուսուցիչներին տրվող էթիկայի կանոնները, ինչպես նաեւ՝ դպրոցի ու ծնողների միջեւ կնքվող պայմանագրերը շատ հստակ այդ իրավունքներն ու պարտականությունները կսահմանազատեն, եւ մեր ուսուցիչները բավականին պաշտպանված կլինեն»,–եզրափակեց ԿԳ նախարարը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

01-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO