Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աղտոտողը վճարում է. կսահմանվի սակագին

Ռադիոակտիվ թափոնների միասնական կառավարումը կիրականացնի ազգային օպերատորը

Քանի որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվում է, այդ գործընթացի շրջանակներում նախատեսվում է շահագործման հետեւանքով առաջացած ու հետագայում առաջացող ռադիոակտիվ թափոնների (ՌԹ), ինչպես նաեւ աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման համակարգի արդիականացում։ Նախորդիվ մենք խոսել ենք այն մասին, թե ինչ կարգի պահեստարաններ ունենք ու ինչ թողունակությամբ։ Հիմա գանք այն հարցին, թե ինչ է ենթադրում ՌԹ—ների, ինչպես նաեւ ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը։
ՌԹ—ների ու ԱՄՎ—ի անվտանգ կառավարումը մեզ համար կարեւոր հարց է (ինչպես եւ ընդհանրապես)։ Այս կարեւորությունը ենթադրում է տեխնիկական լուծումների ներդրմամբ տարբեր դասերի ՌԹ—ների առաջացման նվազեցում, շատ ցածր, ցածր եւ կարճ ապրող միջին ակտիվությամբ ՌԹ—ների թաղման հերթերի կառուցման նախապատրաստական աշխատանքներ, երկար ապրող միջին ակտիվությամբ ու բարձր ակտիվությամբ ՌԹ—ների անվտանգ կառավարման համար տարբերակների ուսումնասիրություն՝ դիտարկելով Հայաստանում դրանց՝ խորը երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունը։
Այս առումով ինչ ենք անելու 2019—2026թթ. ՌԹ—ների ու ԱՄՎ—ի անվտանգ կառավարման ռազմավարության շրջանակներում։
Նախանշված են 5 քայլեր. 1. կստեղծվի ՌԹ—ների հաշվառման ու վերահսկման ազգային համակարգ, 2. կհիմնադրվի ՌԹ—ների միասնական կառավարող կազմակերպություն՝ «Ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն, 3. արտաբյուջետային հատուկ հաշիվներ կստեղծվեն ՀՀ—ում առաջացած բոլոր տեսակի ՌԹ—ների ու ԱՄՎ—ի ամբողջական կառավարումն ապահովելու համար՝ «աղտոտողը վճարում է» միջազգային փորձի ներդրման միջոցով, 4. ՌԹ—ների ու ԱՄՎ—ի անվտանգ կառավարման բնագավառում մասնագետներ կպատրաստվեն ու կվերապատրաստվեն, 5. կարդիականացվի    ՌԹ—ների ամբողջական կառավարման համակարգը (վերամշակում, պահեստարաններում պահում, փոխադրում ու թաղում)։
ՌԹ—ների հաշվառումն ու վերահսկողությունը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է։ ՌԹ—ների պետական ռեգիստրի վարումը պետք է անի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող մարմինը։ Ներկայումս այդ մարմինն անում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցումն ու հաշվառումը եւ տվյալները մուտքագրում է իր տնօրինման տակ գտնվող «RASOD» համակարգչային տվյալների բազա։ Սակայն ՌԹ—ների հաշվառման համար նմանատիպ էլեկտրոնային տվյալների բազա դեռ առկա չէ։ Այժմ, երբ ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարաձգման գործընթաց է, ՀԱԷԿ—ը նախատեսում է իրականացնել առկա ու առաջացող ՌԹ—ների գույքագրում ու էլեկտրոնային համակարգի ստեղծում (համապատասխան սարքավորումներ ձեռք կբերվեն)։ Ստեղծված համակարգը պետք է հնարավորություն ընձեռի ՌԹ—ների կառավարման գործընթացի բոլոր փուլերում (վերամշակում, պահեստարաններում պահում, փոխադրում եւ գերեզմանոցներում թաղում) գրանցելու ու մշակելու ստացված տեղեկատվությունը, ինչպես նաեւ հետեւելու թափոնների շարժին։
ՀՀ—ում առաջացած բոլոր տեսակի ՌԹ—ների ու ԱՄՎ—ի ամբողջական կառավարումն ապահովելու համար արտաբյուջետային հաշիվների ստեղծման նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության անվամբ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում կբացվեն անժամկետ երկու արտաբյուջետային հաշիվներ՝ առաջինն ԱՄՎ—ի կառավարման համար, երկրորդը՝ ՌԹ—ների կառավարման համար։ Այդ արտաբյուջետային հաշիվներում ֆինանսական միջոցների կուտակումը պետք է լինի ՌԹ—ներ ու ԱՄՎ առաջացնող կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ Ընդ որում՝ արգելվում է այդ հաշիվներում կուտակված միջոցների օգտագործումը այլ նպատակներով։
Ի դեպ, ՀՀ—ում բոլոր բնագավառներից առաջացող ՌԹ–ների ու ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ հատուկ հաշիվների բացման ու միջոցներ կուտակելու համար կսահմանվի սակագին։ Ինչքան եւ ինչպես, առայժմ պարզ չէ։ Բայց գործադիրը վստահ է, որ «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ, եւ ՌԹ—ների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառներում ՌԹ—ների առաջացման ծավալների նվազեցումը։
Գանք կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։ Այնպես չէ, որ մենք ոլորտում կադրերի խնդիր ունենք, բայց քանի որ սա այն ոլորտն է, որ ամեն վայրկյան ուշադրություն է պահանջում, կադրերի վերապատրաստման անհրաժեշտություն միշտ կա։ ՀԱԷԿ—ն, օրինակ, իր կադրերի պատրաստման ու վերապատրաստման համար ուսումնական կենտրոն ունի՝ համապատասխան մասնագետներով ու ուսումնամեթոդական նյութերով, ինչպես նաեւ լաբորատոր սարքավորումներով ու վարժասարքով հագեցած։ ՀԱԷԿ—ի անձնակազմի մեծ մասը վերապատրաստվում է նաեւ միջազգային կազմակերպություններում՝ փորձի փոխանակման ու տեխնիկական աջակցության ծրագրերով կազմակերպված դասընթացների շրջանակներում։
Սակայն այս կենտրոնում ՀԱԷԿ—ի աշխատակիցները վերապատրաստում են անցնում հիմնականում ՀԱԷԿ—ի շահագործման ժամանակ առաջացած ՌԹ—ների ու ԱՄՎ—ի առկա/իրականացվող տեխնոլոգիաների ու գործընթացների վերաբերյալ։ ՀԱԷԿ—ի անձնակազմին ՌԹ—ների ամբողջական կառավարման արդի համակարգերի ու տեխնոլոգիաների հետ ծանոթացնելու համար ուսումնական կենտրոնն ունի լաբորատոր սարքավորումներով հագեցման ու արդիականացման խնդիր։
Հաշվի առնենք, որ արդյունաբերության, բժշկության, գիտության ու այլ բնագավառներում կադրերի պատրաստման պատասխանատվությունն էլ այս կազմակերպությունն է կրում։
Փաստորեն, ՌԹ—ներն ու ԱՄՎ—ները տարբեր ոլորտներ են, որտեղ որակյալ մասնագետների մշտառկայությունն անհրաժեշտ է։ Ու քանի որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է, այն իրականացնելու համար հատկացումներ կարվեն ՌԹ—ների ու ԱՄՎ—ի կառավարման համար ստեղծվող արտաբյուջետային հատուկ հաշվից (վերեւում խոսել ենք հաշվի մասին), ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերից ու օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
Մինչեւ 2026թ. քայլերից չանդրադարձանք միայն ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի ամբողջական կառավարման համակարգի արդիականացմանը։ Թե ինչ է դա ենթադրում, առանձին կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

02-02-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO