Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՅԼՔ...


ԱԱԾ-ն նոր համազգեստ կունենա

Արթուր Վանեցյանը կողմ չէ ծառայությունը նախարարություն դարձնելու տեսակետին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կիսում այն տեսակետը, թե իրենց ծառայությունը պետք է վերածվի նախարարության։
«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման։ Եթե կլինի քաղաքական որոշում, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա նախարարություն, ես, իհարկե, պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաեւ ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը քաղաքական պաշտոն է, եւ եթե ԱԱԾ—ի նախարարը լինի քաղաքական գործիչ եւ զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է ուզած—չուզած առաջ տանել իրենց քաղաքական ուժի տեսակետները, եւ ԱԱԾ—ն քաղաքականացվելու է»,–լրագրողների հետ զրույցում ասել է Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը անդրադարձել է հնչեղ քրեական գործերի։ Նրա խոսքով, հիմնավորվել է, որ «Երեւան» հիմնադրամի կողմից վատնվել, ոչ արդյունավետ ու ոչ նպատակային է ծախսվել 1 մլրդ 807 մլն դրամ գումար, որն ամբողջությամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Առաջիկայում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտն հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ։ «Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, եւ արդյունքների մասին առաջիկայում կլինի համապատասխան հաղորդագրություն»,–ասել է Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների կուտակման խնդրին, ապա դա խոչընդոտում է անցակետի աշխատանքները։
«Այնտեղ կուտակված են շուրջ 700—800 մեքենա, որոնց թիվն անընդհատ ավելանում է։ Մենք կոչով դիմել ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մեքենաները հանեն այդ տարածքից, որպեսզի կարողանանք իրականացնել օրենքով վերապահված մեր լիազորությունները»,–ասել է Վանեցյանը, հավելելով, որ իրեն զեկուցել են անցակետի տարածքում ազատ գոտու մասին, որտեղ էլ կարող են ժամանակավորապես կայանվել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները։
Նրա խոսքով, իրենք սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեն, բայց այդ իրավունքից չեն օգտվում։
ԱԱԾ տնօրենը անդրադարձել է ծառայության աշխատակիցների համազգեստը փոխելու հարցին։ «Ուզում եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում։ Պետական բյուջեից մեր համազգեստին հասանելիք գումարի շրջանակում ուղղակի փոխում ենք համազգեստի դիզայնը։ Ոչ թե աշխատում են թանկարժեք դիզայներներ, այլ աշխատում ենք մենք։ Կրում ենք, հագնում ենք, փորձում ենք՝ տեսնում ենք հարմա՞ր է, եւ դա մի քիչ երկարատեւ պրոցես է, կանենք ու կփոխենք։ Սա որեւէ ավելորդ ծախս չի նստելու բյուջեի վրա»,–ասել է Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը նշել է, որ առաջին հերթին փոխվելու են սահմանապահ, հսկիչ—անցագրային կետերի զինծառայողների համազգեստները. «Հայաստան եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները, մեր հայրենակիցներն առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ, եւ երբ նրանք զինվորական համազգեստով են, խիստ, փողկապով, հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այնքան լավ մթնոլորտ էր տիրում այս առումով։ Իսկ եթե լինեն գեղեցիկ համազգեստով ծառայողներ, դա ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացին այլ կերպ կընկալի»։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցների համազգեստը փոփոխություն չի կրել վերջին 50 տարվա ընթացքում։
ԱԱԾ տնօրենին, որը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, հարցեր են ուղղվել նաեւ այդ ոլորտից։ Արթուր Վանեցյանը խոսել է Երեւանի «Հրազդան» մարզադաշտի մասին. «Ես մեկ անգամ արդեն հանդիպել եմ մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Եվս մեկ անգամ էլ առաջիկայում կհանդիպենք եւ կփորձենք խելամիտ լուծում գտնել»։
Անդրադառնալով ազգային առաջնությունում լեգեոնականների թվի սահմանափակման հարցին՝ նա նշել է, որ ֆեդերացիան պատրաստ է լսել բոլոր կարծիքները։
«Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ։ Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայում կլսենք բոլոր կարծիքները եւ կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որեւէ մի կողմի չնեղացնենք»,—ասել է նա։

02-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO