Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԼՂՀ


Կշարունակվեն կյանքի բարելավմանը միտված ծրագրերը

Կայացել է Արցախի կառավարության 2019թ. առաջին նիստը

Երեկ հիմնանորոգված նիստերի դահլիճում կառավարության հրավիրված անդրանիկ նիստում, որը վարում էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, մեկ տասնյակից ավելի հարցեր էին ընդգրկված, եւ քննարկվող նախագծերի զգալի մասը միտված էր երկրի Սահմանադրությանը համապատասխանեցնելուն։
Նիստում հաստատվեց Արցախի Հանրապետության նախագահի՝ 2019թ. միջոցառումների ծրագիրը, որը կառավարության անդամներին ներկայացրեց նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ—աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը։ Նա նշեց, թե նախագիծը մշակվել է՝ «հաշվի առնելով պետական մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով երկրի նախագահի 2017—2020թթ. ծրագիրը»։ Փաստաթղթում ներառված է 174 միջոցառում։ Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության, միջոցառումներ են նախատեսվում պաշտպանության եւ անվտանգության, սոցիալական, կրթական, քաղաքաշինության, բնապահպանական եւ ֆինանսատնտեսական, հասարակական կարգի պահպանման ու մի շարք ոլորտներում։
Ամփոփելով նիստի աշխատանքները եւ օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները, հանրապետության ղեկավարը անդրադարձել է 2018թ. սոցիալ—տնտեսական զարգացման արդյունքներին եւ նախանշել նոր տարվա անելիքները։ Նրա համոզմամբ, ընդհանուր առմամբ, նախորդ տարում հաջողվել է տնտեսական առաջընթաց ապահովել եւ իրագործել բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը միտված ծրագիրը։ Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին եզրափակվել է առանց ֆինանսական պարտավորությունների թերացման։ Նա կարեւոր ձեռքբերում է համարել եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արձանագրված էական աճը. «2018—ին ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաեւ արտահանման հնարավորություն»։
«Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձեւավորումը։ Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է մնում»,–իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը։ Նրա խոսքով, Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում։ Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ—տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը։
«Առաջնորդվելով այն իրողությամբ, որ բանակաշինությունը եւ անվտանգությունը շարունակում են առաջնային տեղ զբաղեցնել երկրի անկախության կայացման եւ ամրապնդման գործում, պաշտպանության բանակը եղել եւ շարունակում է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իշխանություններն այսուհետ եւս առանձնահատուկ նշանակություն կդարձնեն զինված ուժերի կատարելագործմանն ու մարտունակության բարձրացմանը, մշտապես հետամուտ կլինեն զինծառայողների եւ նրանց ընտանիքների կարիքների բավարարմանը, կարվի հնարավորը, որպեսզի հայրենիքին ծառայելը պատվաբեր առաքելություն լինի յուրաքանչյուր արցախցու համար»,–ընդգծել է Բակո Սահակյանը։
Խոսելով 2019—ի անելիքների մասին, նա շեշտել է. «Անհրաժեշտ է ամեն ինչ անել նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար, հստակ քայլեր ձեռնարկել պետական ռեսուրսների օպտիմալացման եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

02-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO