Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կառավարության ծրագրի քննարկումը՝ առաջիկայում

Պարզաբանումներ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը հնարավոր է համարում այս շաբաթ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում։
«Կառավարության ծրագիրն այս շաբաթ արդեն կքննարկենք... Ենթադրում եմ, բոլոր նախադրյալներն արդեն կան, որ կարողանանք քննարկել»,—լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա շեշտել է, որ հստակ օր չի կարող նշել։
Անդրադառնալով վերջին շրջանում լայնորեն քննարկվող պետական համակարգում պարգեւատրումների խնդրին՝ նա նշել է, որ ինքնապարգեւատրումների ինստիտուտը վերացնելու անհրաժեշտություն է տեսնում. «Մարզպետների, պետական եկամուտների կոմիտեի եւ մյուս գերատեսչությունների հետ կապված հարցն ուսումնասիրել ենք ոչ թե անձերով ու գերատեսչություններով պայմանավորված, այլ խնդիրը համապարփակ ուսումնասիրելու համար։ Դեռ լուծումների չենք հանգել, քանի որ հավաքագրում ենք տեղեկատվությունը։ Սակայն իմ անձնական կարծիքով՝ ինքնապարգեւատրումների ինստիտուտը պետք է վերանա»։
Նրա կարծիքով՝ դա անհարմարություն է նաեւ այն մարդկանց համար, ովքեր պարգեւատրում են իրենք իրենց։ Մակունցը նաեւ նշել է, որ իրենց համար պարգեւավճարների ինստիտուտը կարեւոր է խրախուսելու, որակյալ մասնագետների արտահոսք չունենալու առումով. «Մյուս կողմից՝ չափազանց կարեւոր է հանրային արձագանքը եւ արդարության զգացումը, որը պարտադիր պիտի պահպանվի ու բալանսավորվի։ Պետք է հասկանանք, թե ինչպիսի գործիքներով պետք է շարժվենք առաջ»։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը մշակելու է պետական համակարգում պարգեւատրումների տրամադրման նոր մեխանիզմներ, որոնցով պարգեւավճարները կտրամադրվեն չափելի չափորոշիչներով։
Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7—ին հանդիպում—քննարկում կունենա ՀՀ ֆինանսների նախարարության հետ։ Օրակարգում են լինելու նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին առնչվող հարցեր։
Նա նշել է, որ իրենց առաջարկները կներկայացնեն ֆինանսների նախարարին կամ նախարարության ներկայացուցիչներին։ Մակունցը կարեւորել է, որ հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթը ներկայացնի առանձին հանրային եւ մասնագիտական խմբերի շահերը։
Անդրադառնալով հանդիպման նպատակին՝ խմբակցության ղեկավարն ասել է, որ նախարարության հետ հանդիպելու են նույն օրակարգով, որով հանդիպել են ՊԵԿ—ի նախագահի հետ։ Քննարկելու են պարգեւավճարների հարցը։ «Մեզ համար կարեւոր է հասկանալ՝ արդյոք խնդիրները նույնատի՞պ են, թե՞ ոչ»,–եզրափակել է Մակունցը։
Ինչ վերաբերում է ՀՀ օրհներգը փոխելու շուրջ ծավալված հանրային քննարկումներին՝ խմբակցության ղեկավարն ասել է. «Պաշտոնապես հայտնում եմ, որ խմբակցությունում օրհներգը կամ որեւէ խորհրդանիշ փոխելու հետ կապված օրակարգ չկա»։
Նրա կարծիքով՝ խորհրդանիշները փոփոխելու հարցում պետք է լինեն չափազանց զգուշավոր, եւ չեն կարող ամեն առիթով դիտարկել փոփոխությունների հարցը։

05-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO