Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՇԽԱՐՀ


Կփրկվի՞ Իրան-5+1-ի համաձայնությունը

Երբ ԱՄՆ-ն հեռացավ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ Իրան-5+1 համաձայնագրից (JCPOA), 4+1-ի երկրները, որոնք խիստ դեմ էին ԱՄՆ այդ քայլին, սկսեցին լուրջ ջանքեր գործադրել JCPOA—ը Իրան—4+1 ձեւաչափով պահպանելու ուղղությամբ։ Եվ, ի վերջո, օրերս Բուխարեստում ԵՄ ԱԳ նախարարների նիստում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասը, Ժան Իվ Լեդրիանը եւ Ջերոմի Հանթը հայտարարել են, որ Փարիզում 3 հազար եվրո ներդրումով գրանցել են «առեւտրական փոխանցումները հովանվորող գործիքակազմ» (Instrument in Support of Trade Exchanges, INSTEX) անվամբ ընկերություն։ Մինչ այդ ԵՄ—ն ձեռնամուխ էր եղել «հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV) ստեղծել, որը կհեշտացներ ապրանքների տեսքով այդ երկրի դրամական փոխանցումների հարցը՝ արտահանված նավթի դիմաց։
Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել Իրանի պահպանողական թեւում։ Ոմանք շեշտում են, որ եթե SPV—ն կոչված էր ԱՄՆ երկրորդական սահմանափակումները շրջանցելուն, ապա INSTEX—ը նման գործառույթ չունի եւ հետքայլ է խոստացածից։ Նշենք, որ INSTEX—ի տնօրինությունը իրականացնելու են գերմանացիները։ Ընկերության գործունեությունը դեռեւս վերաբերվելու է հիմնադիր երկրներին, սակայն ըստ ամենայնի այն հավանության կարժանանա նաեւ ԵՄ—ի մյուս անդամների կողմից։ Այն վերաբերելու է Իրանի հետ գործարք կատարող ԵՄ—ի փոքր եւ միջին ընկերություններին, քանի որ խոշոր ընկերությունները, գերադասելով ԱՄՆ շուկան ու այդ երկրի հետ համագործակցությունը, հրաժարվում են Իրանի հետ համագործակցությունից։
Եվ այսպես, Իրանից նավթ ներմուծող ընկերությունների գումարը եվրոյով փոխանցելու են INSTEX—ին, իսկ վերջինս այլ ընկերություններից Իրանի համար գնելու է սննդամթերք, դեղորայք եւ բժշկական սարքավորումներ։ Թվում է, թե INSTEX—ը, առնվազն առաջին փուլում, գործելու է գրեթե Իրաքի հարցով ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի 1995թ. հաստատած 986 բանաձեւի սկզբունքներով, որը կիրառվել էր այդ երկրի դեմ ՄԱԿ—ի սահմանափակումների պայմաններում, մարդասիրական նպատակներով։ Այլ կերպ ասած՝ Իրանից նավթ գնող ընկերությունների եւ Իրան ապրաք արտահանող ընկերությունների միջեւ միջնորդական դեր է կատարելու։ INSTEX—ը առեւտրի ապրանքափոխանակման հիմքերով աշխատող ընկերություն է, որը գործելու է միջազգային տնտեսությունում ԱՄՆ տիրույթի ասպարեզից դուրս, պաշտպանելով ԵՄ—ի փոքր եւ միջին ընկերությունների շահերը։ Սակայն գերմանական փոքր ու միջին ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով, գերմանացի գործարարների 70 տոկոսը INSTEX—ի գործունեության արդյունավետությունը կասկածի տակ է դնում, եթե արտահանվող ապրանքների տեսականին չընդլայնվի։
ԱԳ նախարար Զարիֆը INSTEX—ի գործարկումը ողջունելով՝ գնահատել է այն որպես ուշացած առաջին քայլ JCPOA—ի շրջանակներում ստանձնած պարտականությունների կատարման շրջանակում։ Նա հույս է հայտնել, թե INSTEX—ի շրջանակները ընդլայնվելու են։ Իսկ այս հարցն Իրանում լուրջ հակառակորդներ ունի՝ հանձինս պահպանողականների, որոնք դեմ էին արտահայտվում անգամ այն դեպքում, երբ դեռ ԱՄՆ—ն չէր հեռացել JCPOA—ից։ INSTEX—ի առնչությամբ առկա են նաեւ խիստ լավատեսական տեսակետներ։ Այսպես, օրինակ, Լոնդոնում Իրանի դեսպան Բաիդնեժադի կարծիքով՝ դրա գործունեությունը ընդլայնվելու է, INSTEX—ին են միանալու նաեւ ԵՄ անդամ այլ երկրներ եւ նույնիսկ ոչ ԵՄ անդամ երկրներ, ինչպիսին Ռուսաստանն ու Չինաստանն են։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

05-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO