Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


Որոշիչ մրցումներն առջեւում են

2019 թվականի մրցաշրջանը պատասխանատու մեկնարկներով լի է լինելու հայ մարմնամարզիկների համար։ Հենց այս տարի են հստակեցվելու նրանց օլիմպիական հեռանկարները։ Նպատակներին հասնելու միակ միջոցը համառ եւ քրտնաջան մարզումներն են, որոնց էլ տղաները լծված են ձմեռային այս օրերին։ Նախապատրաստության ընթացքի մասին զրուցեցինք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գառնիկ Սարոյանի հետ։
—Ինչո՞վ են այս օրերին զբաղված մեր մարմնամարզիկները։
—Նրանք հագեցած մարզումներ են անցկացնում։ Պատրաստվում են մարտի 20—23—ը Քաթարում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին։ Դա լինելու է որոշիչ մրցում, քանզի առանձին վարժությունների մեդալակիրները միանգամից օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանալու։ Վճռորոշ է լինելու նաեւ այս տարվա աշխարհի առաջնությունը, որի արդյունքներով հայտնի է դառնալու օլիմպիադայի մասնակիցների վերջնական կազմը։ Քաթարից վերադառնալուց հետո մեր մարզիկները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնելու Թբիլիսիում՝ պատրաստվելով ապրիլին Լեհաստանում նախատեսված Եվրոպայի առաջնությանը, որին կմեկնեն հենց Վրաստանի մայրաքաղաքից։ Դրան կհաջորդի համաշխարհային ստուգատեսին անմիջական նախապատրաստությունը, որը կուղեկցվի միջազգային մրցաշարերին մասնակցությամբ։ Այս տարի ունենալու ենք եւս մեկ կարեւոր մրցում։ Առաջին անգամ անցկացվելու է աշխարհի երիտասարդական առաջնություն (հունիսի 27—30—ը), որի մրցավայր է ընտրվել Հունգարիայի Դյոր քաղաքը։ Այդ մրցմանը մտադիր ենք գործուղել առնվազն մեկ մարմնամարզիկի, որի համար արդեն իսկ անհատական հայտ ենք ներկայացրել։ Մասնակիցը կորոշվի ավելի ուշ։ Ամեն դեպքում, հուսով ենք արժանի մրցակցություն կազմել ուժեղագույն երկրներին եւ հաստատել մարմնամարզության հայկական դպրոցի բարձր համարումը։
—Մինչ այդ բոլոր մրցումները մտադի՞ր եք տեղում՝ մրցակցային պայմաններում ստուգել տղաների մարզվածության աստիճանը։
—Անշուշտ, մարտի սկզբին սպասվում է հանրապետության մեծահասակների առաջնությունը, որի ժամկետները դեռ չենք հստակեցրել։ Ազգային ստուգատեսի արդյունքներով էլ որոշվելու են այն 4 մարզիկները, որոնք մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկության փուլին։
—Վերստին սահմանափակվելու ենք տղամարդկանց մրցումներին մասնակցությա՞մբ։
—Այո, քանի որ հայ մարմնամարզուհիները դեռ չեն մոտեցել միջազգային չափանիշներին, սակայն նրանց մոտ որակավորման որոշակի աճ է նկատվում։ Այդ կարգի մրցումներում աղջիկներին ընդգրկելու մասին կմտածենք միայն այն ժամանակ, երբ նրանց ելույթները համապատասխանեն բազային նվազագույն պահանջներին։
—Վերջին տարիներին մեր հավաքականի անդամները մրցաշրջանը սկսում էին ծաղկաձորյան հավաքով։ Ինչո՞ւ այս տարի դա տեղի չունեցավ։
—Համապատասխան պայմանների բացակայության պատճառով։ Նման հավաքը նպատակային կլինի, եթե այնտեղ մարմնամարզական գոնե մի քանի գործիք տեղադրվի։ Այնքան էլ նպատակահարմար չէ 10 օր նվիրել միայն առողջարարական եւ ֆիզիկական ուղղվածության մարզումներին։ Իսկ մարզագույքի առկայության դեպքում մարմնամարզիկները հնարավորություն կունենան դրան զուգահեռ նաեւ որոշ տարրեր փորձարկել եւ, ինչպես ասում են, պահել մարզավիճակը։
—Այսինքն, տեղո՞ւմ եք ապահովում մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը։
—Այո, Երեւանի մեր հիմնական մարզահանգրվանում՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։ Ինչպես գիտեք, մարզումները կազմակերպվում են մի քանի փուլով՝ նախավարժանք, ֆիզիկական ուղվածության, հիմնական նշանակության եւ վերջում նորից ֆիզիկական ու ճկունության պարապմունքներ։ Իսկ աշխարհի առաջնության նախապատրաստությունը եւ ժամկետները կհստակեցնենք գարնանային հիմնական մեկնարկներից հետո։
—Հիմա ովքե՞ր են ներգրավված մարզումներում եւ հիմնականում ինչի՞ն են սեւեռում ուշադրությունը։
—Ընդգրկված են հավաքականի՝ առանց բացառության բոլոր տղաները։ Հաշվի առնելով, որ աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվելու է առանձին վարժություններից՝ շեշտը դնում ենք այն գործիքների վրա աշխատանքին, որոնցից մրցանակային ակնկալիքներ ունենք։ Նկատի ունեմ հենացատկերը, ինչպես նաեւ նժույգթափի եւ օղակների վրա վարժությունները։ Անընդհատ փորձում ենք նոր տարրեր յուրացնել, ավելացնել վարժությունների բարդությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքը երբեք չի ընդհատվում։ Գիտեք, որ միանգամից երկու ուժեղագույն մարզիկներ ունենք օղակների վրա վարժությունից՝ Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, որոնք երկուսն էլ, կարծում եմ, արժանի են մասնակցելու աշխարհի գավաթի փուլին։ Նժույգթափի վրա կփորձի իր վարպետությունը հաստատել Հարություն Մերդինյանը։ Այդ գործիքի վրա իրեն, թերեւս, կդրսեւորի նաեւ Արթուր Դավթյանը, որը բավականին բարդացրել է վարժությունը։ Բնականաբար, նա կմասնակցի նաեւ իրեն ավելի հոգեհարազատ հենացատկերի մրցմանը, իսկ մյուս վարժություններում, այսպես ասած, հետախուզություն կանցկացնի։ Չէ՞ որ Արթուրը նաեւ բազմամարտիկ է, ուստի պետք է փորձի մյուս մրցաձեւերում էլ բարձրացնել հավակնությունների նշաձողը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-02-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO