Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնեւ, Բելգիայի Ֆիլիպ թագավոր

Ովքեր են Մատենադարան այցելած առաջին դեմքերը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան այցելությունները տարեցտարի ավելանում են։ Եթե 2017 թվականին Մատենադարան այցելությունների թիվը եղել է 108 հազար, ապա 2018—ին կազմել է 112 հազար։ Մեզ հետ զրույցում Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը նշեց, որ այցելությունների աշխարհագրությունը նույնպես մեծանում է։
«Արցախի մեր մասնաճյուղում էլ 15 հազարից ավելի այցելու է եղել 2018 թվականի ընթացքում։ Այցելությունների առումով արդյունքներից գոհ ենք։ Ավելացել են Չինաստանից, Կորեայից, Ֆիլիպիններից այցելությունները։ Նախկինում այս երկրներից այցելողներ չկային կամ շատ քիչ էին։ Ակտիվ են գերմանացիները, իտալացիները, այցելուների թվում մեծ տեղ է զբաղեցնում Ռուսաստանը։ Գալիս են ե՛ւ խմբերով, ե՛ւ անհատապես։ Բավական մեծ թվով այցելություններ եղան Ֆրանկոֆոնիայի օրերին։ Մենք նախաձեռնել էինք «Հայաստան—Ֆրանսիա դարավոր կապեր» ցուցադրությունը, դրան նվիրված գրքույկ, ինչպես նաեւ մանրանկարչությանը նվիրված պատկերագիրք հրատարակվեց»,–ասաց Վահան Տեր–Ղեւոնդյանը։
Մատենադարանում զբոսավարները աշխատում են 7 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն։ Անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են նաեւ այն գիտաշխատողները, որոնք տիրապետում են պարսկերենին, արաբերենին, հունգարերենին, լեհերենին։
Մատենադարան այցելուների թվում հատուկ տեղ են զբաղեցնում տարբեր երկրների պատվիրակությունները, առաջին դեմքերը։ 2018 թվականն այդ առումով ակտիվ էր։ Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այցելուների թվում են եղել Թաիլանդի թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը, ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, Բելգիայի թագավոր Ֆիլիպն իր ընտանիքի հետ եւ այլք։
«Անսպասելի էր Բելգիայի թագավորի եւ նրա ընտանիքի այցելությունը։ Սովորաբար պատվիրակությունների այցի դեպքում մեզ նախապես զգուշացնում են, մենք պատրաստվում ենք, սակայն իրենց դեպքում այդպես չեղավ, հանկարծակի եկան։ Քանի որ այցը մասնավոր էր, ոչ պաշտոնական, հետեւաբար մենք այցից մի քանի րոպե առաջ իմացանք։ Ասեմ, որ նրանք շատ տպավորված էին»,–ասաց Աիդա Չարխչյանը։
2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում (հոկտեմբերի 11—12) Մատենադարան այցելել են նաեւ ֆրանսախոս երկրների նախագահների կանայք, եղել են պատվիրակություններ «Եվրասիական շաբաթի» շրջանակում։ Աիդա Չարխչյանը նշեց, որ տարեկան միջինը 10 պատվիրակություններ, առաջին դեմքեր են այցելում։
«Պաշտոնական այցերի դեպքում նախապես պատրաստվում ենք, հստակեցնում ենք զբոսավարի լեզուն, ժամանակը, թե որքան են մնալու։ Ինչ վերաբերում է ցուցադրությանը, ապա այդտեղ փոփոխություններ չենք կատարում։ Բովանդակային առումով ներկայացվում է այն, ինչ այդ պահին ցուցասրահներում ցուցադրված է»,–ասաց նա։ Մատենադարանն ունի մատյան, որտեղ այցելուները կիսվում են իրենց տպավորություններով։ Աիդա Չարխչյանը, ով մի քանի տասնամյակ աշխատում է Մատենադարանում, նկատեց, որ բոլորը հիացած են հեռանում Մատենադարանից՝ բարձր գնահատելով եղած հարստությունը։
Տարբեր ժամանակներում Մատենադարան այցելել են բազմաթիվ առաջին դեմքեր, որոնց թվում են եղել Ինդիրա Գանդին, Լեոնիդ Բրեժնեւը, Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզը եւ այլք։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

05-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO