Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Քաղցկեղը խարան չէ

Դիզայներներն աջակցում են բարեգործական հիմնադրամին

Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում 20—ից ավելի հայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթը կուղղվի «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ աշխատանքները ցուցադրվեցին երեկ՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
«Այս օրն ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում քաղցկեղի մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով։ Մենք միացել ենք այդ շարժմանը։ Մեր միջոցառման հիմնական նպատակներից է քաղցկեղի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը։ 20—ից ավելի հայ դիզայներներ են մեզ միացել՝ ստեղծելով տարբեր զգեստներ ու իրեր։ Դրանք վաճառվելու են այսօր եւ հետագայում, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը հատկացվելու է մեր հիմնադրամին, որպեսզի կարողանանք հոգալ երեխաների բուժման ծախսերը»,—ասաց հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
Դիզայներների հեղինակած զգեստներից որոշները վաճառվեցին միջոցառման ընթացքում, այնուհետեւ դրանք ցուցադրված կլինեն դիզայներների խանութներում։ Այդ իրերի վրա լինելու է հատուկ պիտակ։
Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարելուց ի վեր ինտենսիվ առնչվում է բժիշկների ու փոքրիկների հետ։ «Եվ հասկացել եմ, որ քաղցկեղի դեմ պայքարն առաջին հերթին սկսում է տրամադրությունից։ Խոսքը ոչ միայն քաղցկեղով հիվանդ մարդու տրամադրության մասին է, այլ հասարակության տրամադրության, թե ինչպես է հասարակությունը տրամադրված այդ հիվանդությունն ունեցող անձի հանդեպ։
Մենք պետք է լինենք հասարակություն, որում երեխան չի ամաչի ասել, որ ինքն այս պահին բուժվում է, պայքարում է քաղցկեղի դեմ»,—նշեց Աննա Հակոբյանը։
Նա շեշտեց, որ քաղցկեղը խարան չէ, այլ ընդամենը հիվանդություն։ Հակոբյանը նկատեց՝ եթե մի փոքր տրամադրություն փոխենք ու ջանք գործադրենք, բուժելիությունը կբարձրանա։
Մանկական ուռուցքաբան—արյունաբան Գեւորգ Թամամյանը ներկայացրեց, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է մանկական քաղցկեղի 80—100 նոր դեպք։
Նա նկատեց, որ նման միջոցառումները միանշանակ նպաստում են մանկական ուռուցքների բուժման զարգացմանը Հայաստանում։ «Մանկական ուռուցքների բուժումը բավականին բարդ է, ընդ որում՝ բավականին մեծ գումարներ է պահանջվում։ Եվ կարիք կա, որ հասարակությունն այս խնդրի շուրջ միավորվի։ Եվ հենց այդ հարցում օգնության են գալիս հիմնադրամները»,—նշեց ուռուցքաբանը։

05-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO